Զանգվածային հավաքների ընթացքում հանցավոր արարքների նկատմամբ դրսևորվելու է լիարժեք անհանդուրժողականություն. դատախազություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+28.09 oC

Զանգվածային հավաքների ընթացքում հանցավոր արարքների նկատմամբ դրսևորվելու է լիարժեք անհանդուրժողականություն. դատախազություն

17:00 13.05.2022

Տևական ժամանակ մայրաքաղաք Երևանում, որոշ օրերին նաև հանրապետության առանձին մարզերում շարունակվող հավաքների, երթերի, դրանց ընթացքում իրականացվող անհնազանդության գործողությունների ընթացքում արձանագրվել են դրանց մասնակից առանձին անձանց կողմից ինչպես հավաքների անցկացման ընթացքում հասարակական կարգի պաշտպանություն իրականացնող, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների, այնպես էլ այլ, հավաքի մասնակից չհանդիսացող, որոշ դեպքերում նաև հավաքների մասնակիցների հայացքների, կոչերի և կատարվող գործողությունների նկատմամբ անհամաձայնություն ունեցող քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունների գործադրման, բռնությունների սպառնալիքներ հնչեցնելու կամ այդպիսիք հրապարակայնորեն արդարացնելու, ինչպես նաև գույք վնասելու բազմաթիվ դեպքեր:
Մասնավորապես արձանագրվել են քաղաքացիների խմբերի կողմից ճանապարհներ փակելու ընթացքում ոստիկանության աշխատակիցներին, ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված, հարվածելու, ոստիկանությանն սպասարկող, ինչպես նաև այլ քաղաքացիների ավտոմեքենաներին, ակցիաներին հարակից օբյեկտների ապակիներին դիտավորյալ հարվածներ հասցնելու և գույքային վնաս պատճառելու, հրապարակայնորեն այլընտրանքային կամ հակադրվող դիրքորոշում հայտնած անձանց նկատմամբ բռնություն գործադրելու, դրանք հրապարակայնորեն արդարացնելու, խուլիգանական արարքներ կատարելու դրսևորումներ:
Ոստիկանության ծառայողների զեկուցագրերի, քաղաքացիների ահազանգերի, ԶԼՄ-ների և համացանցային հաղորդակցային այլ ռեսուսրների մշտադիտարկման արդյունքների հիման վրա հետաքննության և նախաքննության մարմիններում ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ, 226.2-րդ,, 316-րդ, 258-րդ հոդվածների տարբեր մասերով, համակցություններով հարուցվել և քննվում է 12 քրեական գործ, 1 դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Հատկանշական են հատկապես մայիսի 8-ին Շիրակի մարզ կատարված ավտոերթի ընթացքում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում տեղի ունեցած խուլիգանության միջադեպը, երբ ավտոերթի մի խումբ մասնակիցներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին: Նշված դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 7 անձի, որոնցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մեկ անձ ունի կասկածյալի կարգավիճակ:
Մեկ այլ ակնառու դեպք արձանագրվել է 2022թ. մայիսի 11-ին կազմակերպված երթի ընթացքում հավաքի մասնակիցների կողմից Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի մուտքերը փակելու ակցիայի ժամանակ, երբ նախկինում տարբեր հանցագործությունների, այդ թվում` ծանրացուցիչ հանգամանքներում ավազակության, ինչպես նաև ապօրինի կերպով հրազեն կրելու և դրա գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար մի քանի անգամ քրեական պատասխանատվության ենթարկված հավաքի մասնակիցներից մեկը, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, բռնություն է գործադրել վերջիններիս նկատմամբ, սպառնալիքներ տալով փորձել է գլխով հարվածել ոստիկաններին: Քրեական օրենքով արգելված նշված գործողություները կատարելու կասկածանքով վերջինս ձերբակալվել է:
Քննվող քրեական գործերով նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 14 անձի, որոնցից 7-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մի քանի անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են հարուցվել դատարան:
Առավել խնդրահարույց է այն հանգամանքը, որ վերոնշյալ գործողություններն ուղեկցվում են փոխադարձ այլակարծության նկատմամբ անհանդուրժողականության, ծանր վիրավորանքի, ատելության խոսույթով, որոնք ակնհայտ հանցածին երևույթներ են և մեծացնում են ներհասարակական բևեռացվածությունը, ստեղծում հանցավոր արարքների կատարմանը նպաստող մթնոլորտ և պայմաններ:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազությունը քաղաքացիներին հիշեցնում է, որ խաղաղ, օրենքով սահմանված հավաքներին մասնակցությունը իրենց սահմանադրական իրավունքն է, և պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել դրանց խաղաղ ընթացքը, մասնակիցների իրավունքները: Մայրաքաղաքում ընթացող հավաքների, ակցիաների մասնակիցների նկատմամբ ինչպես պաշտոնատար անձանց, այնպես էլ այլ քաղաքացիների կողմից առերևույթ ոչ իրավաչափ գործողությունները ՀՀ դատախազության կողմից արժանացել և արժանանալու են համարժեք իրավական գնահատականի:
Միևնույն ժամանակ, ՀՀ դատախազությունը նաև հորդորում է դրսևորել քաղաքացիական բարձր գիտակցություն և քրեական անխուսափելի պատասխանատվության չենթարկվելու, հասարակական կարգը, համակեցության կանոնները պահպանելու համար զերծ մնալ հանցավոր գործողություններից։
Բոլոր նմանատիպ արարքների նկատմամբ դրսևորվելու է լիակատար անհանդուրժողականություն և ձեռնարկվելու են բոլոր միջոցները այդպիսիք կատարող անձանց հայտնաբերելու, նրանց գործողություններին քրեաիրավական համաչափ գնահատականներ տալու, քրեական պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու համար:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ից Գերմանիա ռազմական բեռների մատակարարման ժամկետները հայտնի են

10:00 23.07.2025

ԱՄՆ-ից Գերմանիա ռազմական բեռների մատակարարման ժամկետները հայտնի են

Ամերիկյան ռազմական բեռներ տեղափոխող առնվազն 15 նավ հուլիսից նոյեմբեր ամիսներին ԱՄՆ-ից կուղևորվի Գերմանիայի Բրեմերհավեն նավահանգիստ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինային օգնություն տրամադրելու նոր ծրագրի մասին հայտարարության ֆոնին, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիմնվելով նավագնացության ընկերությունների բաց տվյալների վրա։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թրամփը, ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել մատակարարման նոր սխեմայի շուրջ. դաշնակիցները զենք […] ...

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է նավթահանքերի վրա հարձակումները

09:50 23.07.2025

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է նավթահանքերի վրա հարձակումները

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սոցիալական ցանցերում հայտնել է, որ խոսել է Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ և նրա հետ քննարկել Իրաքյան Քրդստանի նավթահանքերի վրա հարձակումները։ Հուլիսի սկզբին Իրաքյան Քրդստանի նավթահանքերը ամեն օր հարվածների էին ենթարկվում պայթուցիկներով լի անօդաչու թռչող սարքերի կողմից, ինչի պատճառով մի քանի հանքավայրեր ստիպված էին դադարեցնել արտադրությունը։ «Իրաքի վարչապետ Սուդանիի հետ քննարկեցինք […] ...

Al Hadath․ Իսրայելը ՀԱՄԱՍ-ին առաջարկել է ազատ արձակել 125 ցմահ դատապարտյալների

09:45 23.07.2025

Al Hadath․ Իսրայելը ՀԱՄԱՍ-ին առաջարկել է ազատ արձակել 125 ցմահ դատապարտյալների

Իսրայելը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը առաջարկել է ազատ արձակել Դոհայում ընթացող Գազայի շուրջ հրադադարի բանակցությունների ընթացքում ցմահ ազատազրկման դատապարտված 125 պաղեստինցի բանտարկյալների, հաղորդում է «Ալ Հադաթ» հեռուստաալիքը։ Դրա համաձայն՝ իսրայելական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել ազատ արձակել 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո ձերբակալված 1100 պաղեստինցիների՝ Գազայում պահվող պատանդների փոխանակման շրջանակներում։ Հեռուստաալիքը նաև հայտարարել է, որ իր […] ...

Mainichi․ Ճապոնիայի վարչապետը հրաժարական կտա

09:39 23.07.2025

Mainichi․ Ճապոնիայի վարչապետը հրաժարական կտա

Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան մտադիր է հրաժարական տալ իշխող «Լիբերալ-դեմոկրատական կուսակցության» (ԼԴԿ) պարտությունից հետո, որի նախագահը նա է, ընտրություններում և կարող է դա անել մինչև օգոստոսի վերջը, հաղորդում է Mainichi թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Իշիբան, ինչպես սպասվում է, հանդիպումներ կունենա երեք նախկին վարչապետների՝ Յոշիհիդե Սուգայի, Ֆումիո Կիշիդայի և Տարո Ասոյի հետ, ինչը համարվում է անսովոր […] ...

Փեզեշքիան. Իրանը պատրաստ է քննարկել տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության հայեցակարգը

09:30 23.07.2025

Փեզեշքիան. Իրանը պատրաստ է քննարկել տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության հայեցակարգը

Իրանի ղեկավարությունը պատրաստ է Մերձավոր Արևելքի երկրների հետ աշխատել կոլեկտիվ անվտանգության հայեցակարգի ստեղծման վրա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք լիովին պատրաստ ենք մեր արաբ հարևանների և տարածաշրջանի մյուս երկրների հետ մշակել կոլեկտիվ անվտանգության հայեցակարգ»,-ասել է նա «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում։ «Տարածաշրջանի երկրները երբեք Իրանին աջակցելու նման դիրքորոշում չեն ընդունել, ինչպես […] ...

Bloomberg. Հաքերները հարձակվել են ԱՄՆ Ազգային միջուկային անվտանգության վարչության վրա

09:25 23.07.2025

Bloomberg. Հաքերները հարձակվել են ԱՄՆ Ազգային միջուկային անվտանգության վարչության վրա

Microsoft SharePoint ծրագրի վրա հաքերային հարձակումից տուժել է ԱՄՆ Էներգետիկայի նախարարության Ազգային միջուկային անվտանգության վարչությունը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Հարձակվողներին չի հաջողվել հասանելիություն ստանալ գաղտնի տեղեկատվությանը: Էներգետիկայի նախարարությունը գործակալությանը հայտնել է, որ հաքերային հարձակումը «նվազագույն» ազդեցություն է ունեցել գերատեսչության վրա, և որ մասնագետները վերականգնում են «տուժած համակարգերը»: Bloomberg-ի տվյալներով՝ հաքերները նաև վնասել […] ...

BACK_TO_TOP