17:21 01.08.2018
«Համայնքների ֆինանսիստների միավորում» կազմակերպությունն այսօր նախաձեռնել էր փորձագիտական քննարկում Ընտրական օրենսգրքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող հատվածը քննարկելու համար:
Խնդիրն այն է, որ Ընտրական օրենսդրության բարեփոխումների կառավարական հանձնաժողովում վերջերս տեղի ունեցած փորձագիտական քննարկումների ժամանակ ՏԻՄ ընտրություններին վերաբերող հատվածում մասնագիտական կարծիքները էականորեն տարբերվել են: Հենց այդ պատճառով էլ փորձագետները որոշել էին կրկին հանդիպել ու քննարկել մոտեցումներն ու վիճելի հարցերի շուրջ գալ ընդհանուր հայտարարի, որից հետո նոր միայն հանձնաժողովին ներկայացնել իրենց դիրքորոշումը:
Հիմնական վիճելի դրույթները, ըստ «Համայնքների ֆինանսիստների միավորում» կազմակերպություն ղեկավար Վահան Մովսիսյանի, վերաբերում են համայնքներում ավագանու ընտրությունների համամասնական ընտրակարգով անցկացնելուև խնդրին: Փորձագետների մի մասը կարծում է, որ Երևանում, Գյումրիում և Վանաձորում կիրառված մոդելը պետք է կիրառել նաև 4 հազար և ավելի բնակչություն ունեցող բոլոր համայնքներում, մյուս հատվածը նույն մոդելը առաջարկում է կիրառել 10 հազար և ավելի բնակչություն ունեցող համայնքներում:
Փորձագետների մեկ այլ խումբ էլ պնդում է, որ փոքր համայնքներում կուսակցական ընտրություններ անցկացնելու մոդելը ապագա չունի, այն կարող է թշնամանք սերմանել համայնքի բնակիչների միջև, և առավել գործող ու աշխատող մոդել է ներկայիս տարբերակը: Այս մոտեցմանը հակադարձողները, սակայն, պնդում են, որ ավագանու ընտրությունները կուսակցականացնելով հնարավոր կլինի համայնքներում ակտիվացնել քաղաքական կյանքը, գաղափարական պայքարի ու մրցակցային դաշտ ստեղծել, ինչից, ըստ էության, նրանց պնդմամբ՝ կշահի միայն համայնքը, քանի որ ավագանին իր կատարած յուրաքանչյուր քայլի համար կկրի ուղիղ քաղաքական պատասխանատվություն:
«Երկրորդ հարցը, որ էլի քննարկման առարկա էր, համայնքի ղեկավարի հարցն էր՝ ուղիղ ընտրություններով, թե ավագանու կազմից և երրորդը՝ արդյոք տեղական ընտրությունների ժամանակ իրավունք պետք է ունենան ընտրություններին մասնակցել միայն քաղաքական կուսակցությունները, թե կարող են նաև մասնակցել քաղաքացիական նախաձեռնությունները»,- թվարկելով վիճելի հարցերը՝ նշել է Վահան Մովսիսյանը:
Մի հարցում փորձագետները համակարծիք են՝ բոնուսային համակարգը, որ գործեց նախորդ ընտրություններում Գյումրիի և Վանաձորի ընտրությունների ժամանակ, նրանց գնահատմամբ, չի արդարացրել իրեն: Փորձագետներն առաջարկում են հրաժարվել բոնուսային համակարգից ու անցնել պարզ հաշվարկային մոդելին:
13:00 14.07.2025
Արծաթե մեդալ՝ Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայումՀուլիսի 5-14-ը Արաբական Միացիալ Էմիրությունների Դուբայ քաղաքում տեղի ունեցած Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել է արծաթե մեդալի և երեք գովասանագրերի: Արծաթե մեդալի է արժանացել Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը, իսկ գովասանագրերի՝ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Ղազարյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սևադա Հարությունյանը և Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված […] ...
12:47 14.07.2025
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումըԲրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...
12:40 14.07.2025
Ընկերության աշխատակիցները կատարել են հանցագործությունների պարտակումՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արմավիրի մարզում գործող գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքից հետո գազալցակայանի 2 աշխատակից կատարել է հանցագործությունների պարտակում: Մասնավորապես՝ մարզում գործող գազալցակայանի հերթափոխի պետը սպանություն կատարած անձի բացահայտմանը […] ...
12:34 14.07.2025
Բրիջիթ Մակրոնը բողոքարկելու է իրեն տղամարդ անվանած կանանց նկատմամբ վճիռըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, դատարանում կբողոքարկի երկու կանանց արդարացման դատավճիռը, որոնք նախկինում հայտարարել էին, որ առաջին տիկինը տղամարդ է ծնվել, հաղորդում է Franceinfo ռադիոն՝ հղում անելով նրա փաստաբանին։ «Բրիջիթ Մակրոնը վճռաբեկ դատարան կբողոքարկի երկու կանանց արդարացման դատավճիռը, որոնք ինտերնետում լուր էին տարածել, որ առաջին տիկինը տրանսգենդեր է», – ասել է նրա փաստաբան […] ...
12:20 14.07.2025
Ձերբակալվածի մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին կար. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 10-ին: Ժամը 19-ին մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցում նրանք ձերբակալեցին Հրազդան քաղաքի բնակիչ երկու տղամարդու, երկուսն էլ 41 տարեկան: Մեկի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին վարչություն: Նրանցից մեկի` Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակչի […] ...
12:10 14.07.2025
Վարչական ղեկավարի կողմից տրամադրված կեղծ տեղեկանքների հիման վրա մի շարք անձինք ազատվել են ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող վարժական հավաքներից. քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարը, 2025 թվականի մարտի 18-ից ապրիլի 11-ը ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող 25-օրյա վարժական հավաքներից իր ազգականին ազատելու դիտավորությամբ, նշված ժամանակահատվածում վերջինիս՝ ՀՀ-ում գտնվելու պայմաններում, 2025 թվականի փետրվարի 11-ի թվագրմամբ ստորագրել և իր կնիքով հաստատել է կեղծ […] ...