Երևանում կայացել է Հայաստանում դրամաշնորհային ծրագրերի իրականացմանը նվիրված աշխատաժողով-ցուցահանդես – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+36.09 oC

Երևանում կայացել է Հայաստանում դրամաշնորհային ծրագրերի իրականացմանը նվիրված աշխատաժողով-ցուցահանդես

14:34 17.05.2022

Մայիսի 16-ին Երևանում կայացել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի (CARMAC2) շրջանակում Հայաստանում դրամաշնորհային ծրագրերի իրականացմանը նվիրված աշխատաժողով-ցուցահանդես, տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Տիգրան Գաբրիելյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, CARMAC2 ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը, ծրագրի շահառու ընկերությունների ներկայացուցիչներ, ոլորտի այլ պատասխանատուներ։

Միջոցառման ընթացքում ներկայացվել են Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող CARMAC2 ծրագրի ընթացիկ արդյունքներն ու առաջիկայում նախատեսվող աշխատանքները։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին և հյուրերին՝ նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդգծել է CARMAC2 ծրագրի բարեհաջող ընթացքն ու արդյունավետությունը, որի մասին վկայում են ոչ միայն հաշվետվությունները, այլև միջոցառման ընթացքում ծրագրի շահառուների կողմից ներկայացված բարձրորակ արտադրանքը։

Ընդհանուր առմամբ, ծրագրի իրականացման ընթացքում ՀՀ 8 մարզի 109 համայնքում/բնակավայրում հիմնադրվել են Արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվներ, կառուցվել է շուրջ 250 կմ ջրարբիացման ցանց, 235 խմոց, 46 փարախ և 42 հովվի կացարան։ Կոոպերատիվներին տրամադրվել է շուրջ 1000 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, որից 205 միավոր տրակտոր, 112 հավաքիչ մամլիչ և 683 այլ գործիք։ Իրականացված աշխատանքների արդյունքում շուրջ 130 հազար հեկտար չօգտագործվող կամ թերի օգտագործվող արոտավայրեր ջրարբիացվել են, բարեկարգվել են նաև արոտավայր տանող այն համայնքների ճանապարհները, որոնք անանցանելի են եղել։

«Ծրագիրը ներառում է նաև աջակցություն բիզնես ոլորտին, և ծրագրի իրականացման արդյունքում շուրջ 99 վերամշակող կազմակերպություններ հնարավորություն ունեցան ՀՀ կառավարության կողմից տրամադրված դրամաշնորհների տեսքով վերազինել իրենց արտադրական կարողությունները, բարելավել սանիտարահիգիենիկ պայմաններն ու սննդի անվտանգության պահանջները՝ համապատասխանեցնելով դրանք միջազգային պահանջներին»,- ասել է Արման Խոջոյանը։

Ծրագիրը նաև նպաստել է սերմնարտադրության գիտահետազոտական կայանների ու լաբորատորիաների բարեկարգմանն ու բարելավմանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կարողությունների զարգացմանը, ստեղծվել են անասնաբուժական սպասարկման կենտրոններ՝ նպաստելով, որ հանրապետության մարզերում ծառայությունները դառնան ավելի հասանելի։

Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը նշել է, որ CARMAC2 ծրագրով հնարավոր է դարձել ապահովել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատող համայնքային անասնաբույժների պատվաստանյութերի պահպանման և տեղափոխման համար անհրաժեշտ սառցային շղթան։ Գյուղատնտական ծառայությունների կենտրոնը վերազինվել է սառնարանային սարքավորումներով, իսկ համայնքային անասնաբույժներին տրամադրվել են ավտոմատ ներարկիչներ, թերմոպայուսակներ, արտահագուստ և ռետինե կոշիկներ, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել նրանց աշխատանքն իրականացնել ավելի արագ ու արդյունավետ։

«Համաշխարհային բանկի աջակցությամբ CARMAC2 ծրագրի շրջանակում տրամադրվել է նաև 10 ամենագնաց մեքենա, որոնք ոչ միայն կբարձրացնեն համաճարակաբանների մոբիլությունը վերահսկման առումով, այլև դրանով հնարավորություն կստեղծվի պատվաստումներն իրականացնել նաև հեռագնա արոտներում»,- նշել է Տիգրան Գաբրիելյանը։

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը ընդգծել է ծրագրի կարևորությունը գյուղատնտեսական գործունեության արդյունավետության և մրցունակության բարձրացման տեսանկյունից և նշել, որ Համաշխարհային բանկը հետագայում նպատակ ունի շարունակել իր աջակցությունը Հայաստանին։

Դավիթ Մեջլումյանն իր խոսքում նշել է, որ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագիրը (CARMAC2) մեկնարկել է 2015 թվականին և այն նախատեսվում է ավարտել 2022 թվականի հոկտեմբերի վերջին։

CARMAC2 ծրագիրը ներառում է հետևյալ չորս բաղադրիչները՝ համայնքի արոտավայրերի և անասնապահության կառավարման համակարգեր, արժեշղթայի զարգացում, պետական կառույցների կարողությունների հզորացում, ծրագրի համակարգում և կառավարում։

Դավիթ Մեջլումյանը ներկայացրել է նաև ծրագրի բաղադրիչների շրջանակում առաջիկայում նախատեսվող աշխատանքները։ Մասնավորապես, ծրագրի առաջին բաղադրիչով Արագածոտնի, Գեղարքունիքի և Վայոց ձորի շուրջ 10 համայնքում նախատեսվում է ավարտին հասցնել ջրարբիացման համակարգերի կառուցումը։ Երկրորդ բաղադրիչով ծրագրի ավարտին նախատեսվում է բոլոր շահառուների համար կազմակերպել ցուցահանդես-վաճառք։ Երրորդ բաղադրիչի շրջանակում Լոռու մարզի Օձուն համայնքում ավարտին է մոտենում անասնաբուժական սպասարկման կենտրոնի կառուցումը, իսկ Շիրակի մարզի Աշոցք համայնքում շուտով կմեկնարկեն անասնաբուժական կենտրոնի կառուցման աշխատանքները։ Այս բաղադրիչի շրջանակներում շուրջ 23 համայնքներում նախատեսվել ու արդեն ընթացքի մեջ է կենդանիների հավաքատեղիների կառուցումը, որոնք կծառայեն ինչպես համարակալման և հաշվառման, այնպես էլ պատվաստումների իրականացման համար։

Աշխատաժողովի ընթացքում կազմակերպվել է նաև ցուցահանդես, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել տեսնել ու համտեսել CARMAC2 ծրագրի շահառու ընկերությունների արտադրանքը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը ըստ Յամալի

17:40 22.07.2025

Բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը ըստ Յամալի

«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալը կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Իկեր Կասիլյաս։ Պաշտպաններ. Դանի Ալվես, Ժերար Պիկե, Սերխիո Ռամոս, Մարսելո։ Կիսապաշտպաններ. Զինեդին Զիդան, Լիոնել Մեսի, Նեյմար։ Հարձակվողներ. Ռոնալդինյո, Ռոնալդո, Կրիշտիանու Ռոնալդու։ ...

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը

17:27 22.07.2025

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը։ Համաձայն նախորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության՝ մանրամասն անդրադարձ է կատարվել վարչական ակտերի բողոքարկման դեպքում դրանց գործողության կասեցման ընդհանուր կանոնի վերանայման նպատակով շրջանառաության մեջ դրված՝ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և […] ...

Շուրջ 3 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող դպրոցի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

17:15 22.07.2025

Շուրջ 3 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող դպրոցի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի Երասխահունի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը 2023-2025 թվականների ընթացքում, օգտագործելով ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, ինչպես նաև պաշտոնեական կեղծիքներ կատարելով, իրեն վստահված ֆինանսական միջոցներից հափշտակել է ընդհանուր շուրջ 3 մլն ՀՀ դրամ գումար: Մասնավորապես՝ դպրոցի տնօրենի հետ փոխկապակցված մի […] ...

Հանրահայտ Յուդիթ Պոլգարն Արոնյանի մասին հուզիչ գրառում է կատարել

17:03 22.07.2025

Հանրահայտ Յուդիթ Պոլգարն Արոնյանի մասին հուզիչ գրառում է կատարել

Հունգարացի հանրահայտ շախմատիստուհի Յուդիթ Պոլգարը Լևոն Արոնյանի` Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարում հաղթանակի կապակցությամբ հուզիչ գրառում է կատարել սոցցանցերում, իսկ հետո Լևոնի հետ իր արխիվային լուսանկարներից հրապարակել: «Մարդիկ սիրում են հեքիաթներ, այն պատմությունները, որոնք պատմում են գլխավոր հերոսի դժվարին ուղու մասին: Ահա դրանցից մեկը: Նրա համար երկար ճանապարհ էր. Վայսենհաուսի առաջին […] ...

ԱՄՆ-ն կլքի ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2027 թվականին

16:50 22.07.2025

ԱՄՆ-ն կլքի ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2027 թվականին

Միացյալ Նահանգները դուրս կգա ՅՈՒՆԵՍԿՕ-ից 2027 թվականին, հայտարարել է Պետդեպարտամենտը։ «ՅՈՒՆԵՍԿՕ- ից դուրս գալը տեղի կունենա 2026 թվականի դեկտեմբերի 31-ին», – ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Միացյալ Նահանգներն արդեն տեղեկացրել է կազմակերպության ղեկավարությանը այս մասին: Ինչպես նշում է Պետդեպարտամենտը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցությունը «չի համապատասխանում Միացյալ Նահանգների ազգային շահերին»: ...

ՃՏՊ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին

16:37 22.07.2025

ՃՏՊ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին

Հուլիսի 22-ին, ժամը 09:48-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […] ...

BACK_TO_TOP