Դեսպան Ներսեսյանն Օքսֆորդի համալսարանի Սուրբ Էնթոնի քոլեջում ընդգծել է հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակելու խնդիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+30.09 oC

Դեսպան Ներսեսյանն Օքսֆորդի համալսարանի Սուրբ Էնթոնի քոլեջում ընդգծել է հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակելու խնդիրը

14:41 18.05.2022

Մայիսի 17-ին դեսպան Վարուժան Ներսեսյանն այցելել է Օքսֆորդի համալսարանի Սուրբ Էնթոնի քոլեջ։ Մինչ Սուրբ Էնթոնի քոլեջի Ռուսական և Եվրասիական հետազոտությունների կենտրոնում դասախոսություն կարդալը, դեսպանը հանդիպել է տեղի հայ համայնքի, ակադեմիկոսների և Օքսֆորդի ինստիտուտի հայկական ընկերակցության անդամների հետ։
Դեսպան Ներսեսյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության արդի առաջնահերթությունները և նրա առջև ծառացած տարածաշրջանային անվտանգության ներկայիս մարտահրավերները։

Դեսպանը կարևոր շեշտադրում է կատարել Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումների և Արցախի քաղաքացիների նկատմամբ պարբերաբար իրականացվող սադրանքների վրա:

Նա նշել է հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում, ինչպես նաև շեշտել Արցախի ժողովրդի անվտանգության և կարգավիճակի ապահովման անհրաժեշտությունը։

Դեսպան Ներսեսյանն ընդգծել է հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակելու խնդիրը՝ ընդգծելով Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացումից կամ պղծումից ապահովելու կարևորությունը։

Դեսպանն անդրադարձել է նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացիկ գործընթացին՝ լայն տարածաշրջանային համատեքստում։

Դեսպան Ներսեսյանը կարևորել է Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը և կոռուպցիայի դեմ շարունակվող պայքարը։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Սբ. Էնթոնի քոլեջին նրան հյուրընկալելու համար, որին հետևել է ուսանողների կողմից հարցուպատասխանը:

Վերջում դեսպանը մասնակցել է Օքսֆորդի համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից կազմակերպված ամենամյա դասախոսությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 22.07.2025

SHANTNEWS

Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

11:48 22.07.2025

Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

Իտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...

Քննարկվել են Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները

11:42 22.07.2025

Քննարկվել են Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները

Արդարադատության նախարարի տեղակալներ Օկսաննա Աբրահամյանը և Տիգրան Դադունցն ընդունել են Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրի իրականացման նպատակով ԱԶԲ հերթական առաքելության պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սնանկության ոլորտում բարեփոխումներին և ՀՀ Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Կարևորվել է ԱԶԲ-ի […] ...

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս

11:36 22.07.2025

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2018 թվականին նախաձեռնված Հայանտառ ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀՔԿ-ն։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ անտառտնտեսության տնօրենը 2017-2018 թվականների ընթացքում տեղյակ լինելով տարբեր անձանց կողմից մասնաճյուղի […] ...

Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:30 22.07.2025

Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Ղուկասավան, Արբաթ, Ազատաշեն, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ, Սիս, Տափերական, Փոքր Վեդի բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին

11:25 22.07.2025

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Ապացուցողական […] ...

BACK_TO_TOP