Բոլոր տեսակի սահմանային վերահսկողական կամ հսկողական գործառույթները կիրականացվեն ԱԱԾ կամ մաքսային մարմինների միջոցով. ՀՀ ՊԵԿ նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+30.09 oC

Բոլոր տեսակի սահմանային վերահսկողական կամ հսկողական գործառույթները կիրականացվեն ԱԱԾ կամ մաքսային մարմինների միջոցով. ՀՀ ՊԵԿ նախագահ

16:42 18.05.2022

Ներկայումս պետական սահմանի անցման գործընթացը ժամանակատար է և որոշ դեպքերում ուղեկցվում է պետական մարմինների կողմից իրենց բովանդակությամբ նույնական գործառույթների իրականացմամբ:

Ինչպես փոխանցում է ԱԺ կայքը՝ կառավարության հեղինակած «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներով և կից նախագծերի փաթեթով առաջարկվում է պետական մարմինների աշխատանքների կազմակերպման մոդելը փոխել և մի շարք գործառույթներ իրականացնել պետական սահմանի անցման կետերում մշտապես տեղակայված մարմինների միջոցով:

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հավաստմամբ՝ հստակ ամրագրվում է, որ պետական սահմանին գործառույթներ են իրականացնում ազգային անվտանգության մարմինների սահմանապահ զորքերը և մաքսային հսկողություն իրականացնող մաքսային մարմինները:

Իսկ առանձին դեպքերում օրենքով նախատեսված սահմանային այլ վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու նպատակով կառավարության որոշմամբ պետական սահմանի անցման կետերում ժամանակավորապես կարող են տեղակայվել օրենքով վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու գործառույթ իրականացնող այլ պետական մարմիններ: Որպես մաքսային մարմինների սահմանային վերահսկողության գործառույթ՝ նախատեսվում է ավելացնել նաև սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային, անասնաբուժական, բուսասանիտարական վերահսկողության գործառույթները:

Սահմանային պետական վերահսկողությունը պետական սահմանի անցման կետերում իրականացվում է բացառապես փաստաթղթային ուսումնասիրության, փաստաթղթային ստուգման, ակնադիտային զննման կամ ակնադիտական հետազոտման միջոցով:

ՊԵԿ նախագահը նաև նշել է, որ ներդրվելու է մեկ կանգառ՝ մեկ պատուհան սկզբունքը, ինչը հնարավորություն կտա խստացնել կոռուպցիայի դեմ պայքարը: Նա նաև հավելել է, որ օրենքն ուժի մեջ մտնելով՝ քաղաքացին առնչություն կունենա ոչ թե չորս, այլ՝ երկու պետական մարմնի հետ: «Սահմանային անցման կետերը քաղաքացիները կհատեն ավելի արագ, քան ներկայումս է»,- ասել է Ռուստամ Բադասյանը:

Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի առաջարկներին՝ նա տեղեկացրել է, որ սահմանին Առողջապահական տեսչական մարմինը կշարունակի գործել:

Մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը, կարևոր համարելով օրենսդրական փաթեթի ընդունումը, փաստել է, որ այն կդյուրացնի տնտեսվարողների կյանքը:

Քննարկման արդյունքում նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովականներն առաջին ընթերցմամբ քննարկել են նաև «ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել համապատասխան կարգավորումներ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծման համար հաշվարկված հարկերի գումարների վճարման ժամկետների հետաձգման կամ տարաժամկետ վճարման, դրանց պայմանների և կարգի, ինչպես նաև ներմուծման համար վճարված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարների հաշվանցումների վերաբերյալ:

Ըստ ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյանի՝ հիմնական նպատակը մաքսային ընթացակարգով ներմուծվող ապրանքների համար մաքսային մարմինների կողմից գանձվող հարկատեսակների (ԱԱՀ, ակցիզային հարկ և բնապահպանական հարկ) գծով վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորությունների սահմանումն է՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի համապատասխան հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

Ներկայումս «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծման համար հաշվարկվում ու վճարվում է ԱԱՀ, ակցիզային հարկ` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքերի և բնապահպանական հարկ` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար: Ապրանքների ներմուծման համար հաշվարկված հարկի գումարների վճարման ժամկետները սահմանվում են յուրաքանչյուր հարկատեսակի մասով` առանձին հոդվածներով:

Ապրանքների ներմուծման մասով հարկերը վճարելու ժամկետների փոփոխության հիմքեր, ինչպես նաև դրանց փոփոխման պայմաններ և կարգ օրենսգրքով սահմանված չեն: Նախագծի ընդունման դեպքում՝ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծման համար կսահմանվի հաշվարկված հարկերի, մասնավորապես, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի, բնապահպանական հարկի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորության:

Պատգամավորները հիմնականում կողմ են արտահայտվել օրենքի նախագծին և տվել դրական եզրակացություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

11:48 22.07.2025

Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

Իտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...

Քննարկվել են Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները

11:42 22.07.2025

Քննարկվել են Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները

Արդարադատության նախարարի տեղակալներ Օկսաննա Աբրահամյանը և Տիգրան Դադունցն ընդունել են Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրի իրականացման նպատակով ԱԶԲ հերթական առաքելության պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սնանկության ոլորտում բարեփոխումներին և ՀՀ Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Կարևորվել է ԱԶԲ-ի […] ...

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս

11:36 22.07.2025

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2018 թվականին նախաձեռնված Հայանտառ ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀՔԿ-ն։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ անտառտնտեսության տնօրենը 2017-2018 թվականների ընթացքում տեղյակ լինելով տարբեր անձանց կողմից մասնաճյուղի […] ...

Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:30 22.07.2025

Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Ղուկասավան, Արբաթ, Ազատաշեն, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ, Սիս, Տափերական, Փոքր Վեդի բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին

11:25 22.07.2025

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Ապացուցողական […] ...

Մարկո Առնաուտովիչը կդառնա Թիկնիզյանի խաղընկերը

11:20 22.07.2025

Մարկո Առնաուտովիչը կդառնա Թիկնիզյանի խաղընկերը

Ավստրիայի հավաքականի հարձակվող Մարկո Առնաուտովիչը Միլանի «Ինտերից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է սերբական «Ցրվենա Զվեզդա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սերբիայի չեմպիոնն ու 36-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր են ստորագրել: Հիշեցնենք, որ Բելգրադը ներկայացնող ակումբում է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը: ...

BACK_TO_TOP