16:48 18.05.2022
2022 թ. հուլիսի 1-ին ուժի մեջ կմտնեն Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերը: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել նաև ՀՀ քրեակատարողական օրենսգրքում, որի վերաբերյալ նախագիծը քննարկման է դրվել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 18-ի նիստում, տեղեկացնում է ԱԺ կայքը։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքերով` Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագիծը գալիս է լրացնելու քրեական արդարադատության շղթայի բարեփոխումների ամբողջական փաթեթը: Գործադիրի ներկայացուցիչն առանձնացրել է քրեակատարողական ոլորտի հիմնական փոփոխությունները, որոնք, ըստ կառավարության, կարող են որակական նոր շեմ ապահովել համակարգի տրամաբանական զարգացման համար: Ամբողջ օրենսգիրքը կառուցված է այն տրամաբանության վրա, որ յուրաքանչյուր դատապարտյալ պետք է ունենա պատժի կրման անհատականացված պլանավորում: Նախագծային նորարարությունն այն է, որ կարանտինային բաժանմունքից սկսած դատապարտյալի հետ զբաղվող աշխատանքներում ներգրավվելու է վերասոցիալականացման բազմամասնագիտական հանձնաժողովը: Ուղղիչ հիմնարկների տեսակներին կփոխարինեն անվտանգության երեք՝ ցածր, միջին և բարձր գոտիներ՝ հաշվի առնելով դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատումը: Կսահմանվեն նաև պատժի կրման մեղմ և խիստ ռեժիմներ, ինչպես նաև փոփոխություններ խրախուսանքի և տույժերի միջոցների համակարգում:
ՀՀ Քրեական դատավարության նոր օրենսգրքում այլևս առկա չէ գործող օրենսգրքում սահմանված դատական ակտերի կատարման փուլը, որն իրականում պետք է նախատեսվի ՀՀ Քրեակատարողական օրենսգրքում, քանի որ խոսքն արդեն քրեական վարույթի ավարտից հետո ընթացող գործունեության մասին է:
Առաջին անգամ առանձին գլխով կկարգավորվեն դատապարտյալների՝ բժշկական օգնության և սպասարկման հարցերը:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի, պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Արփինե Դավոյանի, Վահագն Հովակիմյանի և Վիգեն Խաչատրյանի հարցերին ի պատասխան՝ Արդարադատության փոխնախարարն անդրադարձել է վերասոցիալականացման հանձնաժողովի կողմից դատապարտյալի՝ անվտանգային մեկ այլ գոտի տեղափոխվելու հետ կապված ընթացակարգային խնդիրներին, քրեակատարողական հիմնարկներում գտնվող 1027 դատապարտյալների բժշկական սպասարկման պլանավորմանը և կազմակերպմանը, անվտանգության երեք գոտիների տարանջատման տարբերություններին, դատապարտյալներին հանձնուքներ, ծանրոցներ տրամադրելու գործընթացին և այլ հարցերի:
Հարակից զեկույցում Վլադիմիր Վարդանյանը կոչ է արել հավանության արժանացնել նախագիծը՝ պայմանով, որ աշխատանքային քննարկումներ կլինեն ոլորտի շահագրգիռ ներկայացուցիչների մասնակցությամբ, և կշտկվեն առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում ի հայտ եկած խնդիրները:
Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
11:48 22.07.2025
Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումԻտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...
11:42 22.07.2025
Քննարկվել են Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներըԱրդարադատության նախարարի տեղակալներ Օկսաննա Աբրահամյանը և Տիգրան Դադունցն ընդունել են Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրի իրականացման նպատակով ԱԶԲ հերթական առաքելության պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սնանկության ոլորտում բարեփոխումներին և ՀՀ Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Կարևորվել է ԱԶԲ-ի […] ...
11:36 22.07.2025
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնասՔննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2018 թվականին նախաձեռնված Հայանտառ ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀՔԿ-ն։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ անտառտնտեսության տնօրենը 2017-2018 թվականների ընթացքում տեղյակ լինելով տարբեր անձանց կողմից մասնաճյուղի […] ...
11:30 22.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Ղուկասավան, Արբաթ, Ազատաշեն, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ, Սիս, Տափերական, Փոքր Վեդի բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:25 22.07.2025
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականինՆախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Ապացուցողական […] ...
11:20 22.07.2025
Մարկո Առնաուտովիչը կդառնա Թիկնիզյանի խաղընկերըԱվստրիայի հավաքականի հարձակվող Մարկո Առնաուտովիչը Միլանի «Ինտերից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է սերբական «Ցրվենա Զվեզդա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սերբիայի չեմպիոնն ու 36-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր են ստորագրել: Հիշեցնենք, որ Բելգրադը ներկայացնող ակումբում է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը: ...