17:15 01.08.2018
ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկող փաստաբանների դիմումը մուտք է եղել դատարան:
Այս մասին Panorama.am-ին հայտնել է Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը: Դիմումին կից ներկայացվել են նաև ԱԺ մոտ չորս տասնյակ պատգամավորների երաշխավորությունը՝ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ:
«Պատգամավորների ստորագրություններն ուղարկվում են դատախազին՝ որպես ֆորմալ գործընթաց, դատավորին դա ներկայացվել է ի գիտություն, որ նման գործիք կա և ավելի թեթև սահմանափակում, քան կալանքն է, կարող է կիրառվել»,- ասել է Օրբելյանը:
Թե երբ կքննի դատարանը փաստաբանների դիմումը, այս պահին հայտնի չէ: Օրբելյանը կարծում է՝ 1-2 օրվա ընթացքում պարզ կլինի:
Փաստաբանը երեկ չէ առաջին օրը հանդիպել է կալանավորված Ռոբերտ Քոչարյանին, վերջինս պնդում է՝ մեղադրանքը չի ընդունում:
«Տրամադրությունը նորմալ էր, առողջական վիճակը նորմալ էր, այդ առումով որևէ խնդիր չկար»,- ասել է Օրբելյանը:
Հիշեցնենք՝ հուլիսի 28-ին դատարանը որոշեց երկրորդ նախագահին կալանավորել 2 ամիս ժամկետով։ ԱԺ 38 պատգամավոր անձնական երաշխավորություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու համար:
18:18 25.07.2025
Գեորգի Հարությունյանը նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերումԿոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Պուշկաշ Ակադեմիան» մրցակցի դաշտում 2-3 հաշվով պարտվել է Լիմասոլի «Արիսին»։ Հունգարական ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը փոխարինվել է 72-րդ րոպեին։ Նա նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերում։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին։ ...
18:12 25.07.2025
62-ամյա տղամարդը կանեփ էր աճեցնում և թմրամիջոց օգտագործումՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 62-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, ինչպես նաև պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նրա տնամերձ հողամասում և բակում հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ զանգվածներ: Արմավիրցի 62-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է […] ...
18:06 25.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել «Սևան ստարտափ համաժողով 2025»-ի շրջանակումՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Սևան ստարտափ համաժողով 2025»-ի շրջանակում մասնակցել է ԲՏԱ նախարարության նախաձեռնած «Կառավարության օր» միջոցառմանը և հանդես է եկել «Նորարարական կառավարում. ապագայի լուծումները» խորագրով ծրագրային ելույթով: Միջոցառմանը ներկա էին կառավարության անդամներ և ՀՀ-ում հավատարմագրված մի շարք դիվանագիտական հաստատությունների ներկայացուցիչներ։ Իր ելույթում նախագահը նշել է. որ առաջին անգամ Սևան սրտարտափ համաժողովի կազմակերպիչների հետ առիթ […] ...
17:54 25.07.2025
Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող․ Լապորտան՝ Ռեշֆորդի մասին«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» կատալոնական ակումբ վարձակալությամբ տեղափոխվելու մասին։ Այս մասին հայտնում է Goal-ը: «Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող՝ հիանալի տարիքում, անհավանական մոտիվացիայով։ Ես տեսել եմ, թե նա որքան ուրախ է «Բարսելոնա» տեղափոխվելու համար։ Նրա առաքինություններից մեկն անկեղծությունն է. նա երազում […] ...
17:48 25.07.2025
Թալինի համայնքային ոստիկաններն ապօրինի պահվող «Կալաշնիկով» են հայտնաբերելՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 23-ին ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենքը թողել է Քարվանսարայի ձորաբերան կոչվող կամրջի մոտ։ […] ...