14:30 25.07.2025
Հուլիսի 21-ից 23-ը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին նաև ՀՀ անվտանգության խորհրդի և ՀՀ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, աշխատանքային այցով գտնվել է Չեռնոգորիայում՝ ծանոթանալու վերջինիս՝ ԵՄ անդամակցության ուղղությամբ իրականացվող քայլերին, Չեռնոգորիայի օրենսդրական ներդաշնակեցմանը ԵՄ օրենսդրությանը, ԵՄ ոլորտային չափանիշների համապատասխանեցմանը և Հայաստանում դրանց տեղայնացման և կիրառման հնարավորություններին:
Այցի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել Չեռնոգորիայի՝ ԵՄ անդամակցության շուրջ գլխավոր բանակցող Պրեդրագ Զենովիչի, գործընթացում ներգրավված առանցքային շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների՝ Ներքին գործերի նախարարության պետական նախարար Պետար Կոպրիվիցայի, Արդարադատության նախարարության միջազգային համագործակցության և միջազգային իրավական օգնության տնօրինության գլխավոր տնօրեն Բլագոյ Գլեդովիչի, Արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Պերիշա Կաստրատովիչի, Չեռնոգորիայի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Իվան Վուկովիչի և Չեռնոգորիայի Պանեվրոպական միության նախագահ Գորդանա Ջուրովիչի հետ:
Չեռնոգորական կողմին են ներկայացվել Հայաստան-ԵՄ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները, Հայաստան-ԵՄ իրավապայմանագրային հիմք հանդիսացող փաստաթղթում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրում ներառված ոլորտներում ԵՄ օրենսդրությանն ու չափանիշներին համապատասխանեցման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև քննարկվել է Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգը:
Ներկայացվել է «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, որն արտացոլում է Հայաստանի ժողովրդի եվրոպական ձգտումները:
Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի շրջանակներում Չեռնոգորիայի վարած քաղաքականությանը և իրականացված բարեփոխումներին:
ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի, Չեռնոգորիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Էրվին Իբրահիմովիչի ու Եվրոպական գործերի նախարար Մայդա Գորչևիչի հետ:
Հաշվի առնելով Չեռնոգորիայի զգալի փորձն ու գրանցած հաջողությունները ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու համագործակցությունը ԵՄ հետ հարաբերությունների խորացման վերաբերյալ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերում:
09:29 26.07.2025
Ալավերդիում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում, քաղաքացին ընկել է ներքևՀուլիսի 26-ին, ժամը 04:09-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում. պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանի պատշգամբի […] ...
09:21 26.07.2025
Սթարմեր. Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի պետությունը հրադադարից հետոՄեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստին պետությունը Գազայի հատվածում հրադադարի հաստատումից հետո: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը X-ում հրապարակված տեսաուղերձում: «Ես մեր ամենամոտ դաշնակիցների հետ աշխատում եմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ռազմավարության վրա՝ կենտրոնանալով գործնական լուծումների վրա, որոնք կփոխեն պատերազմի հետևանքով տառապողների կյանքը։ Այս ռազմավարությունը կներառի այն կոնկրետ քայլերը, որոնք […] ...
08:51 26.07.2025
«Բարսելոնայում» կարծում են, որ Տեր Շտեգենը խաբել է ակումբին«Բարսելոնայի» ղեկավարությունը զարմացած է այն փաստից, որ թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը նոր մրցաշրջանից առաջ հայտարարել է մեջքի վիրահատության անհրաժեշտության մասին, քանի որ գերմանացու որոշման մասին ակումբն ուշ է իմացել, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Կատալոնական ակումբը, որը ցանկանում էր Տեր Շտեգենի տրանսֆերային իրավունքի վաճառքով ֆինանսական հավասարակշռություն ապահովել, այժմ կփնտրի խնդիրը լուծելու այլ տարբերակներ։ «Բարսելոնան» խաբված […] ...
08:30 26.07.2025
Այրվել է վագոն-տնակՀուլիսի 25-ին, ժամը 23:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Պետրոսյան փողոցում այրվում է չշահագործվող տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է վագոն-տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։47-ին, մարվել՝ 00։37-ին։ Այրվել է վագոն-տնակը՝ գույքով (մոտ […] ...
23:51 25.07.2025
«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն էՇրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է: Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հորդորում են՝ չվնասել այս եզակի բուսատեսակը, չքաղել ու չվնասել […] ...
23:48 25.07.2025
Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնումՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդի մի մասը տրամադրելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար […] ...