Շիրակի պարեկների բացահայտումները ավելացել են շուրջ 3 անգամ․ ՆԳ նախարարն ամփոփել է Շիրակի մարզի ՆԳՆ ծառայությունների կիսամյակի աշխատանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+25.09 oC

Շիրակի պարեկների բացահայտումները ավելացել են շուրջ 3 անգամ․ ՆԳ նախարարն ամփոփել է Շիրակի մարզի ՆԳՆ ծառայությունների կիսամյակի աշխատանքը

15:20 25.07.2025

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հուլիսի 23-ին Գյումրիում ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքները։
Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ինչպես նաև Համայնքային ոստիկանության Կումայրիի, Անիի, Մուշի, Արթիկի, Ամասիայի, Ախուրյանի և Աշոցքի բաժինների, Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ղեկավարները ներկայացրել են օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներն ու իրականացված աշխատանքները։
2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Շիրակի մարզում գրանցվել է հանցագործության 1376 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 4-ով պակաս։ Հիմնական մասը խուլիգանության, ապօրինի թմրաշրջանառության և համակարգչային հափշտակությունների դեպքեր են։
1376 դեպքից Քրեական ոստիկանության գործառույթներին վերաբերում են 356-ը, որոնցից բացահայտվել է 104-ը։
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում 2025 թվականի 6 ամիսների ընթացքում գրանցվել է հանցագործության 372 դեպք, բացահայտվել՝ 299-ը։ Նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները։
Նույն ժամանակահատվածում Համայնքային ոստիկանության Մուշի բաժնում արձանագրվել է 321 դեպք, բացահայտվել՝ 277-ը։ Նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ սեփականության դեմ ուղղվածները։
Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում 2025 թվականի 6 ամիսների ընթացքում գրանցվել է հանցագործության 112 դեպք, բացահայտվել՝ 96-ը։ Նվազել են մարդու և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ հասարակական կարգի դեմ ուղղվածները։
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 98 դեպք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերը նվազել են 16-ով։ 98 հանցագործությունից բացահայտվել է 83-ը։ Բաժնի սպասարկման տարածքում նվազել են մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։
Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնում էլ արձանագրվել է հանցագործության 34 դեպք, բացահայտվել՝ 28-ը։ Նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ տնտեսական գործունեության դեմ ուղղվածները։
Համայնքային ոստիկանության Անիի բաժնում անցած կիսամյակին արձանագրվել է 56 հանցագործություն, բացահայտվել՝ 48-ը: Աճել են ապօրինի թմրաշրջանառության դեպքերը, նվազել՝ հասարակական կարգի և անվտանգության դեմ ուղղված հանցանքները։
Համայնքային ոստիկանության Աշոցքի բաժնում գրանցվել է հանցագործության 27 դեպք, բացահայտվել՝ 24-ը։ Նվազել են բնակչության առողջության և սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրական գործունեության դեպքերը։
Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակն այս տարվա 6 ամիսներին բացահայտել է հանցագործության 333 դեպք՝ 226-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 49․361 որոշում։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ևս աճել է։ Շիրակի պարեկները 6 ամսվա ընթացքում հայտնաբերել են 552 ոչ սթափ վարորդ, արագության գերազանցման՝ 4152 դեպք։
Նրանց հետևողական աշխատանքի արդյունքում նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ընդհանուր առմամբ, բավարար է գնահատել 2025 թվականի առաջին կիսամյակում Շիրակի մարզում իրականացված աշխատանքը՝ տալով աշխատանքի որակի բարձրացմանն ուղղված կոնկրետ հանձնարարականներ։
Հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման համատեքստում նախարար Սարգսյանը հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել քրեական ենթամշակույթ կրող անձանց ենթադրյալ հանցավոր գործունեության կանխմանն ու բացահայտմանը, ինչպես նաև մշտապես օպերատիվ տեսադաշտում պահել դատվածություն ունեցող անձանց։
Նախարարը հանձնարել է քննչական մարմինների հետ ամենօրյա համագործակցության շրջանակներում ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ բացահայտված հանցանքներով քրեական հետապնդման ենթակա անձանց մեղքը հիմնավորող ծանրակշիռ տվյալներ ձեռք բերելու և վարույթն իրականացնող մարմիններին տրամադրելու ուղղությամբ, որպեսզի կարճ ժամանակում լուծվի հանցանք կատարած անձանց մեղադրյալ ներգրավվելու հարցը։
Արփինե Սարգսյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել նաև չբացահայտված հանցագործություններին և հետախուզվող անձանց հայտնաբերմանը՝ հանձնարարելով 24-ժամյա ռեժիմով աշխատանք տանել դրանց բացահայտման ու հետախուզվողներին օր առաջ հայտնաբերելու համար՝ անկախ հանցանքի ծանրության աստճանից։
Անդրադառնալով տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին՝ ՆԳ նախարարը հանձնարարել է հետևողականություն դրսևորել ապօրինի հանքարդյունահանման դեպքերը բացահայտելու ուղղությամբ։
Նախարար Սարգսյանն առանցքային է համարել սպասարկվող տարածքներում ցանկացած հանցատեսակի պատճառների և պայմանների խորքային վերլուծությունը, հանցագործությունների աճի և նվազման միտումների գնահատումը, ինչպես նաև այս գործընթացում յուրաքանչյուր ծառայողի ներգրավվածության անհրաժեշտությունը։
Անդրադառնալով Պարեկային ծառայության աշխատանքին՝ ՆԳ նախարարը կարևորել է ճանապարհային անվտանգության բաղադրիչով խախտումների բացահայտման ինտենսիվացումը։ Արփինե Սարգսյանը հանձնարարել է ակտիվացնել պարեկային ծառայողների այցերը գյուղական համայնքներ ու բակեր, խթանել շփումները բնակչության հետ։
Քննարկման առարկա են դարձել ծառայողական կարգապահությանը, տարբեր ստորաբաժանումների միջև առողջ համագործակցությանը, կադրային համալրումներին ու ատեստավորման գործընթացին վերաբերող հարցեր։
Այցի շրջանակում ՆԳ նախարարը, տեղակալ Արմեն Ղազարյանի ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի ուղեկցությամբ, եղել է նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Գյումրու ստորաբաժանումում, հետևել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ընթացքին։
Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ նախարար Սարգսյանն այցելել է նաև Գյումրիի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատ, ծանոթացել շենքային պայմաններին, գույքային ապահովվածությանը, տեխնիկական հագեցվածությանն ու մասնագիտական սարքավորումներին։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի այցը Շիրակի մարզ եզրափակվել է հաշվառման-քննական բաժնում։ ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետ Արարատ Թևոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է վարորդական վկայականների տրամադրման, քննական, դիմումների ընդունման և քաղաքացիների սպասարկման սենյակներում, զրուցել սպասարկվող քաղաքացիների հետ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալավերդիում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում, քաղաքացին ընկել է ներքև

09:29 26.07.2025

Ալավերդիում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում, քաղաքացին ընկել է ներքև

Հուլիսի 26-ին, ժամը 04:09-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում. պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանի պատշգամբի […] ...

Սթարմեր. Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի պետությունը հրադադարից հետո

09:21 26.07.2025

Սթարմեր. Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի պետությունը հրադադարից հետո

Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստին պետությունը Գազայի հատվածում հրադադարի հաստատումից հետո: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը X-ում հրապարակված տեսաուղերձում: «Ես մեր ամենամոտ դաշնակիցների հետ աշխատում եմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ռազմավարության վրա՝ կենտրոնանալով գործնական լուծումների վրա, որոնք կփոխեն պատերազմի հետևանքով տառապողների կյանքը։ Այս ռազմավարությունը կներառի այն կոնկրետ քայլերը, որոնք […] ...

«Բարսելոնայում» կարծում են, որ Տեր Շտեգենը խաբել է ակումբին

08:51 26.07.2025

«Բարսելոնայում» կարծում են, որ Տեր Շտեգենը խաբել է ակումբին

«Բարսելոնայի» ղեկավարությունը զարմացած է այն փաստից, որ թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը նոր մրցաշրջանից առաջ հայտարարել է մեջքի վիրահատության անհրաժեշտության մասին, քանի որ գերմանացու որոշման մասին ակումբն ուշ է իմացել, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Կատալոնական ակումբը, որը ցանկանում էր Տեր Շտեգենի տրանսֆերային իրավունքի վաճառքով ֆինանսական հավասարակշռություն ապահովել, այժմ կփնտրի խնդիրը լուծելու այլ տարբերակներ։ «Բարսելոնան» խաբված […] ...

Այրվել է վագոն-տնակ

08:30 26.07.2025

Այրվել է վագոն-տնակ

Հուլիսի 25-ին, ժամը 23:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Պետրոսյան փողոցում այրվում է չշահագործվող տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է վագոն-տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։47-ին, մարվել՝ 00։37-ին։ Այրվել է վագոն-տնակը՝ գույքով (մոտ […] ...

«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է

23:51 25.07.2025

«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է

Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է: Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հորդորում են՝ չվնասել այս եզակի բուսատեսակը, չքաղել ու չվնասել […] ...

Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնում

23:48 25.07.2025

Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդի մի մասը տրամադրելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար […] ...

BACK_TO_TOP