Անհնազանդության ակցիաներ ու բերման ենթարկվածներ մայրաքաղաք Երևանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+30.09 oC

Անհնազանդության ակցիաներ ու բերման ենթարկվածներ մայրաքաղաք Երևանում

23:18 18.05.2022

«Դիմադրություն» շարժման մասնակիցներն անհնազանդության ակցիաների 18-րդ օրը առավոտից վերսկսել են մայրաքաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաները: Նրանք կարճ ժամանակով փակել են Աբովյան փողոցից դեպի Սայաթ-Նովա տանող հատվածը, այնուհետև շարժվել են դեպի Աբովյան-Թումանյան, Պուշկին-Կողբացի խաչմերուկներ, Մոսկովյան և Ռուբինյանց փողոցներ։ Այստեղ ևս փակել են ճանապարհները, որոնք ոստիկանական ուժերով բացվել են:

Нет описания.

Ոստիկանության տվյալներով՝ բերման է ենթարկվել 364 ցուցարար: Բողոքի ակցիաները պարբերաբար վերածվել են ցուցարարների և ոստիկանների միջև ընդհարումների: Անհնազանդության ակցիաներ են տեղի ունեցել նաև մայրաքաղաքի մետրոպոլիտենում: Ակցիայի մի քանի խումբ մասնակցներ փորձել են կաթվածահար անել մետրոպորլիտենի աշխատանքը:

Нет описания.

Կուտակումներից խուսափելու համար բոլոր կայարանների դռները մոտ 30 րոպեով փակվել են: Այնուհետև վերականգնվել է գնացքների բնականոն երթևեկությունը: Երեկոյան շարժման մասնակիցները կրկին հարահավաք են կազմակերպել Ֆրանսիայի հրապարակում, որն ընդմիջվել է մայրաքաղաքի փողոցներում իրազեկման երթերով: Շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը նշել է, որ իրենց պայքարը որևէ կերպ կանգ չի առնի:

Нет описания.

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ ավտոմեքենայում

12:30 22.07.2025

Հրդեհ ավտոմեքենայում

Հուլիսի 22-ին, ժամը 10:39-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 11:04-ին: […] ...

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ Ունիվերսիադա

12:25 22.07.2025

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ Ունիվերսիադա

Գերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […] ...

Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

12:21 22.07.2025

Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտմում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ...

Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհը

12:12 22.07.2025

Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհը

Մեկնարկել է Տ-1-33, Կոշ (Տ-1-8)-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։   ...

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:05 22.07.2025

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 23-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցների, ինչպես նաև Գայի պողոտայի և Բագրևանդ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...

SHANTNEWS

12:00 22.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP