13:35 26.05.2022
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է ընտանիքի անդամների միջոցով տասնյակ միլիոնավոր դոլարներ ապօրինաբար երկրից դուրս հանելու մեջ, փոխանցում է Ermenihaber-ը։
Համացանցում հրապարակած տեսանյութում Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Էրդողանի ընտանիքը թուրքական «Ensar» և «TÜRGEV» հիմնադրամների միջոցով գումարներ է փոխանցում ԱՄՆ:
«Փաստաթղթերը մեր ձեռքում են: Ամերիկայում մի հիմնադրամ են հիմնել և այնտեղի օրենքներով պաշտպանված լինելու նպատակով դրա ղեկավար են դրել ԱՄՆ-ի մի քաղաքացու, բայց հիմնադրամն իրականում ղեկավարվում է Էրդողանի ընտանիքի կողմից: Թուրքիայից ընտրվել է 2 հիմնադրամ՝ ուսանողների համար հիմնված «Ensar»-ը և «TÜRGEV»-ը: Այս հիմնադրամները գումարները ուղարկել են ԱՄՆ-ի մի քաղաքացու, մեկ` 20 մլն, մեկ՝ 10 մլն՝ մեկ անգամ «Ensar»-ը, մեկ անգամ «TÜRGEV»-ը: Մեկ մլրդ լիրա ուղարկել են արդեն: Որտեղի՞ց եք գտել այդ փողերը, ո՞վ է տվել, ինչո՞ւ եք այդ տարադրամները երկրից դուրս հանում»,- ասել է Քըլըչդարօղլուն՝ նշելով, որ Էրդողանի ընտանիքը ծրագրում է փախչել ԱՄՆ, եթե Թուրքիայում տեղի ունենալիք առաջիկա ընտրություններում նա պարտություն կրի:
Քըլըչդարօղլուն Էրդողանին կոչ է արել հրապարակայնորեն խոստովանել, թե իր ընտանիքի անդամներից ով է այդ գումարներն ուղարկում ԱՄՆ ու նրա ընտանիքի ո՞ր անդամն է դրանք ստանում այնտեղ:
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:50 03.07.2025
Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հարցըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...
21:28 03.07.2025
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ ՖյուրիԲռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...