20:10 26.05.2022
ԵՄ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի ուժի մեջ մտնելուց հետո էլ ավելի է դժվարացել Եվրոպայից ապրանքների ներկրումը Ռուսաստան։ Ի թիվս այլ սահմանափակումների , հինգերորդ փաթեթն արգելում է ռուսական և բելառուսական համարներով բեռնատարների մուտքը ԵՄ։ Արդյունքում՝ Թուրքիան դարձել է Ռուսաստան ապրանքների առաքման հիմնական ուղիներից մեկը։
Սակայն թուրքական բեռնափոխադրողները պնդում են, որ չեն կարող օգտվել Ադրբեջանով անցնող ավելի հարմար երթուղուց՝ բարձր վճարների և լաստանավերի ուղեվարձի պատճառով։
Միաժամանակ, Թուրքիայից Ռուսաստան ապրանքներ տեղափոխելու նյութատեխնիկական հնարավորությունները խիստ սահմանափակ են։ Հազարավոր ծանրաքաշ բեռնատարներ պետք է անցնեն Վերին Լարսով, որը միակ ցամաքային սահմանն է և կապում է Ռուսաստանն ու Եվրոպան Վրաստանի հետ, իսկ ավելի հեռու՝ Հայաստանի և Պարսից ծոցի երկրների հետ:
Այժմ ճանապարհին տասնյակ կիլոմետրանոց բեռնատարների շարան է կանգնած։ Այս մասին հայտնում է ռուսական «Ведомости» թերթը՝ հղում կատարելով փոխադրողներին։
Ռուսաստանում FM Logistic-ի միջազգային բեռնափոխադրումների գնումների բաժնի ղեկավար Եվգենի Դյատլովի խոսքով՝ պատժամիջոցների հինգերորդ փաթեթից հետո Թուրքիայից առաքումը, ըստ էության, դարձել է իրենց հիմնական ուղին։
Մեքենաների կուտակման խնդիրն, ըստ նրա, առկա է արդեն մի քանի ամիս։ Միջին հաշվով, մեկ ծանր բեռնատարի սպասման ժամանակը մոտ 30-40 օր է։
Նշվում է, որ այս պահին Ռուսաստանի Դաշնություն մուտքի թույլտվության է սպասում մինչև 3000 բեռնատար, որոնք բեռներ են տեղափոխում Ռուսաստան Վրաստանից, Թուրքիայից և Հայաստանից։
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:50 03.07.2025
Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հարցըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...
21:28 03.07.2025
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ ՖյուրիԲռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...