11:41 02.08.2018
ՀՀ կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը ՀՀ- վերադարձնելու կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծին, որի քննարկման ժամանակ հետաքրքրվել է, թե ինչ նվեր կարող են ստանալ բարձրաստիճան պաշտոնյաները, նախարարները, հանրային ծառայողները նաև դատավորները և ինչ նվեր ստանալը թույլատարելի չէ:
«Այդ եզրույթը սահմանված է Դատական օրենսգրքի 73-րդ հոդվածով: Մասնանորապես երկրորդ մասում այսպիսի ձևակերպում կա՝ նվեր հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի դատավոր չհանդիսացող այլ անձի: Էժան ապրանք կամ ծառայություն, կամ ապրանք, որը չէր տրամադրվի, իսկ թույլատրելի նվեր համարվում էր այն նվերը, որը սովորաբար կարող էր տրամադրվել, եթե չլիներ դատավոր լինելու հանգամանքը: Եվ 100 հազար դրամից ավելի դա չի կարող լինել մեկ անգամվա համար, կամ տարվա կտրվածքով 400 հազար դրամից ավելի չի կարող լինել: Եթե ավելի է, պետք է վերադարձվի, եթե հնարավոր չի վերադարձնել, ապա այն պետք է տրամադրի պետական գույքի կոմիտեին», – պարզաբանել է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Վարչապետը հետաքրքրվել է, թե դատավորն ինչպե՞ս է գնահատելու, ի պատասխան Արտակ Զեյնալյանն ասել է, որ չափանիշներ կան.
«Ասենք, էժան վարկ է տրամադրվել, եթե տարբերությունը 100 հազար դրամից ավել է, ապա դա նա կարող է գնահատել, և եթե ազգականներն են դա ստացել, ապա դրա վերաբերյալ պետք է հայտնի էթիկայի հանձնաժողովին», – ահվելելէ Զեյնալյանը
«Ես չեմ կարծում, որ նույն պաշտոնյաների, հանրության իրազեկվածության մակարդակը բավարար է և համոզված եմ, նույնիսկ, որ բազմաթիվ քաղաքացիներ ու պետական պաշտոնյաներ չափանիշների մասին չգինեն, հիմա մենք ի՞նչ կարող ենք անել, որ բոլորը տեղյակ լինեն, որ կան այսպիսի օրենսդրական կարգավորումներ և դրանք պետք է կիրառել», -հարցրել է է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նաև ընդգծել է, որ հարցը շատ կարևոր թեմա է նաև թափանցիկության տեսակետից, և պետք է իրազեկման միջոցներ ձեռնարկվեն, իսկ իրազեկվողները լինեն ոչ թե պաշտոնյաները, այլ հանրությունը: Վարչապետը հանձնարարել է ԱՆ-ին աշխատել իրավասու մյուս գերատեսչությունների, ԶԼՄ-ների հետ և բարձրացնել իրազեկվածության մակարդակը:
«Կմշակենք ծրագիր, որ ամբողջ բեռը չընկնի դատավորի վրա նվեր չընդունելու, այլ նաև հասարակությունը իմանա, որ դատավորին չի կարելի նվեր տալ արգելված», – ասել է Արդարադատության նախարարը, ինչի հետ համաձայնելով, վարչապետը նշել է, որ «զաստավիտով» նվեր չի կարելի տալ դատավորին:
17:54 25.07.2025
Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող․ Լապորտան՝ Ռեշֆորդի մասին«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» կատալոնական ակումբ վարձակալությամբ տեղափոխվելու մասին։ Այս մասին հայտնում է Goal-ը: «Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող՝ հիանալի տարիքում, անհավանական մոտիվացիայով։ Ես տեսել եմ, թե նա որքան ուրախ է «Բարսելոնա» տեղափոխվելու համար։ Նրա առաքինություններից մեկն անկեղծությունն է. նա երազում […] ...
17:48 25.07.2025
Թալինի համայնքային ոստիկաններն ապօրինի պահվող «Կալաշնիկով» են հայտնաբերելՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 23-ին ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենքը թողել է Քարվանսարայի ձորաբերան կոչվող կամրջի մոտ։ […] ...
17:42 25.07.2025
Երևանում բախվել են շտապօգնության «Toyota»-ն ու «Lexus»-ըԱյսօր՝ հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:15-ի սահմաններոմ Գրիգոր Լուսավորիչ և Իտալիայի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Պ.-ի վարած «Lexus» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 67-ամյա Էդուարդ Մ.-ի վարած շտապօգնության «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...
17:36 25.07.2025
Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ, Խաչաղբյուրում ներկայացրել կով կթելու իր փորձառությունըՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր: «Այց Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի դիսպանսեր, որը վերանորոգվել է «Բժշկական օգնություն և զարգացում» ֆրանսիական ՀԿ-ի կողմից՝ Գրենոբլ քաղաքի և Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ։ Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ»,-X-ի իր միկրոբլոգում գրել է դեսպանը: Ֆրանսիայի դեսպանը հայտնել է նաև […] ...
17:30 25.07.2025
Պաղպաղակի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը կասեցվել էՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «ԴՈԼՉԵԶԱ» ՍՊԸ-ին պատկանող պաղպաղակի արտադրամասում (Կոտայքի մարզ, Ջրվեժ), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Պաղպաղակ վանիլային» (արտադրված՝ 15․07․2025թ) արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ցուցանիշով չի համապատասխանել մաքսային կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ պաղպաղակի […] ...