Այո՛, սխալվել եմ. Զոյա Թադևոսյանը ներողություն է խնդրում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+35.09 oC

Այո՛, սխալվել եմ. Զոյա Թադևոսյանը ներողություն է խնդրում

14:00 02.08.2018

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանը, որն Արցախի ազատագրված տարածքներն անվանում էր «գրավյալ» ու դրանք Ադրբեջանին վերադարձնելու պատրաստակամություն էր հայտնել, հիմա ներողություն է խնդրում միջադեպի հետ կապված։

Սակայն առիթն օգտագործելով՝ ՀԱԿ անդամը մեղադրանքի սլաքներն ուղղում է նախկին իշխանությունների ներկայացուցիչների՝ Սերժ Սարգսյանի ու Վարդան Օսկանյանի կողմ, որոնք նույնպես ժամանակին սկանդալային հայտարարություններ են արել այդ տարածքների վերաբերյալ։

«Հայցում եմ բոլորիդ ներողամտությունը կապված «Հայելի» ակումբում իմ կողմից անզգույշ արված արտահայտության հետ: Հավատացնում եմ՝ ես փորձում էի ներկայացնել միայն ու միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահողների պաշտոնական դիրքորոշումը, սակայն ինձ ընդհատում էին՝ խանգարելով ավարտել միտքս:

Գրավյալ տարածք ասել եմ, քանի որ իմ մեջ տպավորվել էր «Ալ-Ջազիրա»-ին տված Սերժ Սարգսյանի հարցազրույցը, որտեղ նա ասում է. «Աղդամը իմ հայրենիքը չէ», Օսկանյանի կողմից ազատագրված տարածքները «օկուպացված» անվանելու դրվագը, ինչպես նաև Կազանի և Մադրիդյան փաստաթղթերում զետեղված բնութագրերը:

Այս օրերին ավելի խորությամբ ծանոթացա պատմական փաստերին: Այո՛, սխալվել եմ, ազատագրված տարածքները մեր՝ հին հայկական, պապենական հողեր են: Այդ դեպքում ի՞նչպես են մեր երկրի՝ հիմնախնդրի կարգավորման պատասխանատու պաշտոնյաները թույլ տվել այդ մասշտաբի պետական դավաճանություն. Հայրենիքի մեկ մասի կարգավիճակի դիմաց կորցնում ենք մեկ այլ մաս:

Մեկ անգամ ևս ներողություն եմ խնդրում…

Բոլոր նրանք, ովքեր բանակցել են մեր հայրենիքի՝ արյունով ազատագրված տարածքները բանակցությունների առարկա դարձնելու շուրջ, պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Պետք է անմիջապես չեղյալ հայտարարել բոլոր պայմանավորվածությունները, հետ կանչել հայտնի փաստաթղթերը և թույլ տալ երկու հայկական տարածքների ղեկավարներին ձևավորել նոր օրակարգ:

Սիրում եմ բոլորիդ, Հայրենիքս առավել:

Ափսոսում և ցավ եմ ապրում կատարվածի համար…»,- նշվում է կուսակցականի հայտարարության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում բախվել են շտապօգնության «Toyota»-ն ու «Lexus»-ը

17:42 25.07.2025

Երևանում բախվել են շտապօգնության «Toyota»-ն ու «Lexus»-ը

Այսօր՝ հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:15-ի սահմաններոմ Գրիգոր Լուսավորիչ և Իտալիայի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Պ.-ի վարած «Lexus» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 67-ամյա Էդուարդ Մ.-ի վարած շտապօգնության «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...

Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ, Խաչաղբյուրում ներկայացրել կով կթելու իր փորձառությունը

17:36 25.07.2025

Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ, Խաչաղբյուրում ներկայացրել կով կթելու իր փորձառությունը

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր: «Այց Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի դիսպանսեր, որը վերանորոգվել է  «Բժշկական օգնություն և զարգացում» ֆրանսիական ՀԿ-ի կողմից՝ Գրենոբլ քաղաքի և Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ։ Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ»,-X-ի իր միկրոբլոգում գրել է դեսպանը: Ֆրանսիայի դեսպանը հայտնել է նաև […] ...

Պաղպաղակի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը կասեցվել է

17:30 25.07.2025

Պաղպաղակի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «ԴՈԼՉԵԶԱ» ՍՊԸ-ին պատկանող պաղպաղակի արտադրամասում (Կոտայքի մարզ, Ջրվեժ), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Պաղպաղակ վանիլային» (արտադրված՝ 15․07․2025թ) արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ցուցանիշով չի համապատասխանել մաքսային կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ պաղպաղակի […] ...

Էրդողանը կառաջարկի Պուտինին և Թրամփին հանդիպել Ստամբուլում՝ Ուկրաինայի հարցով բանակցելու համար

17:19 25.07.2025

Էրդողանը կառաջարկի Պուտինին և Թրամփին հանդիպել Ստամբուլում՝ Ուկրաինայի հարցով բանակցելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պլանավորում է այս շաբաթ զանգահարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և առաջարկել Ուկրաինայի հարցով հանդիպում անցկացնել Ստամբուլում։ Էրդողանի հայտարարությունը մեջբերել է Hurriyet-ը։ Թուրքիայի առաջնորդը հիշեցրել է, որ այս շաբաթ Չիրագանի պալատում տեղի են ունեցել ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև բանակցություններ։ Ռուսների հետ բանակցություններից առաջ ուկրաինական պատվիրակությունը […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 24-25-ը

17:10 25.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 24-25-ը

Բացահայտվել է 104 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 11-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 6 դեպք՝ հոգեկան ներգործության, 5 դեպք՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, […] ...

Միխայիլ Գուսմանն ազատվել է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից

17:09 25.07.2025

Միխայիլ Գուսմանն ազատվել է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից

Ռուսաստանի Դաշնության վարչապետի հրամանագրով Միխայիլ Գուսմանն ազատվել է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից: Որոշման պատճառները չեն նշվում։ Հնարավոր է, որ 75-ամյա Գուսմանի ազատման պատճառը կարող էր լինել նրա մասնակցությունը «Շուշիի գլոբալ մեդիա ֆորումին» հուլիսի 19-20-ը՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման ֆոնին։ Այնտեղ նա գովեստի և հիացմունքի խոսքեր է ասել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի […] ...

BACK_TO_TOP