Լուկաշենկոն լրագրողներին առաջարկել է երբեմն «շոշափել» իրեն՝ այլևս երբեք «չթաղելու» համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+33.09 oC

Լուկաշենկոն լրագրողներին առաջարկել է երբեմն «շոշափել» իրեն՝ այլևս երբեք «չթաղելու» համար

16:32 02.08.2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերջին օրերին առաջին անգամ հայտնվել է հանրության մեջ՝ հերքելով լուրերը, թե առողջության հետ կապված խնդիրներ ունի: Այս մասին տեղեկացնում է «Կոմերսանտ»-ը: Մինսկում բերքահավաքի ընթացքը ստուգելու ժամանակ Լուկաշենկոն կատակով անդրադարձել է լրատվամիջոցներով շրջանառվող լուրերին, թե ինքը կաթված է ստացել:

«Հաջորդ տարի ինձ կզեկուցես: Դու կապրես մինչև հաջորդ տարի, չէ՞: Բայց առանձնապես վստահ մի՛ եղիր. ինձ թաղել էին օրեր առաջ, նույն կերպ էլ քեզ կարող են թաղել»,- հողատերերից մեկին դիմելով՝ ասել է Լուկաշենկոն:

Դրանից հետո Բելառուսի նախագահը պատասխանել է տեղի լրագրողների հարցերին: Նրանցից մեկն ասել է, որ բոլորն ուրախ էին՝ լսելով, որ նախագահի հիվանդության հետ կապված լուրերն իրականության հետ կապ չունեն: Լուկաշենկոն իր հերթին պատասխանել է.

«Ասում են նաև, որ իմ փոխարեն աշխատում է իմ նմանակը, այնպես որ դու երբեմն ինձ «շոշափիր»:

Ավելի վաղ Լուկաշենկոյի խոսնակը հերքել էր լուրերը, որ Բելառուսի նախագահն ուղեղի կաթված է ստացել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գեորգի Հարությունյանը նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերում

18:18 25.07.2025

Գեորգի Հարությունյանը նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերում

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Պուշկաշ Ակադեմիան» մրցակցի դաշտում 2-3 հաշվով պարտվել է Լիմասոլի «Արիսին»։ Հունգարական ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը փոխարինվել է 72-րդ րոպեին։ Նա նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերում։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին։ ...

62-ամյա տղամարդը կանեփ էր աճեցնում և թմրամիջոց օգտագործում

18:12 25.07.2025

62-ամյա տղամարդը կանեփ էր աճեցնում և թմրամիջոց օգտագործում

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 62-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, ինչպես նաև պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նրա տնամերձ հողամասում և բակում հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ զանգվածներ: Արմավիրցի 62-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել «Սևան ստարտափ համաժողով 2025»-ի շրջանակում

18:06 25.07.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել «Սևան ստարտափ համաժողով 2025»-ի շրջանակում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Սևան ստարտափ համաժողով 2025»-ի շրջանակում մասնակցել է ԲՏԱ նախարարության նախաձեռնած «Կառավարության օր» միջոցառմանը և հանդես է եկել «Նորարարական կառավարում. ապագայի լուծումները» խորագրով ծրագրային ելույթով: Միջոցառմանը ներկա էին կառավարության անդամներ և ՀՀ-ում հավատարմագրված մի շարք դիվանագիտական հաստատությունների ներկայացուցիչներ։ Իր ելույթում նախագահը նշել է. որ առաջին անգամ Սևան սրտարտափ համաժողովի կազմակերպիչների հետ առիթ […] ...

SHANTNEWS

18:00 25.07.2025

SHANTNEWS

Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող․ Լապորտան՝ Ռեշֆորդի մասին

17:54 25.07.2025

Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող․ Լապորտան՝ Ռեշֆորդի մասին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» կատալոնական ակումբ վարձակալությամբ տեղափոխվելու մասին։ Այս մասին հայտնում է Goal-ը: «Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող՝ հիանալի տարիքում, անհավանական մոտիվացիայով։ Ես տեսել եմ, թե նա որքան ուրախ է «Բարսելոնա» տեղափոխվելու համար։ Նրա առաքինություններից մեկն անկեղծությունն է. նա երազում […] ...

Թալինի համայնքային ոստիկաններն ապօրինի պահվող «Կալաշնիկով» են հայտնաբերել

17:48 25.07.2025

Թալինի համայնքային ոստիկաններն ապօրինի պահվող «Կալաշնիկով» են հայտնաբերել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 23-ին ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենքը թողել է Քարվանսարայի ձորաբերան կոչվող կամրջի մոտ։ […] ...

BACK_TO_TOP