Հարավային Օսիայի ղեկավարը կասեցրել է Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեի մասին հրամանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+16.09 oC

Հարավային Օսիայի ղեկավարը կասեցրել է Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեի մասին հրամանը

09:11 31.05.2022

Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը կասեցրել է Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեի նշանակման մասին հրամանի գործողությունը: Նա նշել է, որ աջակցում է ինտեգրման նախաձեռնությանը, սակայն հանձնարարել է խորհրդակցություններ անցկացնել Մոսկվայի հետ համալիր հարցերի շուրջ՝ կապված այդ գործընթացի հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Հանրաքվեի անցկացման վերաբերյալ հրամանը հուլիսի 17-ին ստորագրել էր Հարավային Օսիայի նախկին նախագահ Անատոլի Բիբիլովը՝ նախագահի պաշտոնի համար իր նախընտրական արշավի ժամանակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ավստրիայի ԱԳ նախարարի հետ

19:44 17.05.2024

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ավստրիայի ԱԳ նախարարի հետ

Մայիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի՝ Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված քայլերը։ Անդրադարձ է կատարվել ՀՀ դիմակայունության ամրապնդմանը, տնտեսական զարգացմանն աջակցելու նպատակով ԵՄ գործիքակազմի կիրառման ընթացիկ […] ...

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին

19:20 17.05.2024

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին

Մայիսի 17-ին Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Սահակյանը իր երախտագիտությունն է հայտնել տարածաշրջանում տևական կայունության հաստատմանն ու հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանման հարցում Նորին Սրբության շարունակական կոչերի ու ուղերձների համար, ինչպես նաև Հայոց […] ...

Իսլանդիայում գործարկվել է օդից ածխաթթու գազ որսացող ամենամեծ գործարանը 

17:48 17.05.2024

Իսլանդիայում գործարկվել է օդից ածխաթթու գազ որսացող ամենամեծ գործարանը 

Իսլանդիայում սկսել է գործել աշխարհում ամենամեծ գործարանը, որը նախատեսված է օդից ածխաթթու գազը ներծծելու և այն ժայռի վերածելու համար, հայտնել են շվեյցարական Climeworks-ը և իսլանդական Carbfix-ը, փոխանցում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Orca անվանումը ստացած այս գործարանը կարող է ամեն տարի օդից դուրս բերել 4000 տոննա ածխաթթու գազ, որը, ըստ ԱՄՆ շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության, […] ...

Կուլեբան ասել է, որ Կիևը գաղտնի բանակցություններ չի վարում Մոսկվայի հետ

17:00 17.05.2024

Կուլեբան ասել է, որ Կիևը գաղտնի բանակցություններ չի վարում Մոսկվայի հետ

Ուկրաինան Ռուսաստանի հետ գաղտնի բանակցություններ չի վարում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան։ «Ուկրաինան և Ռուսաստանը գաղտնի համաձայնության չեն գալիս, մեր միջև գաղտնի բանակցություններ չկան», – ասել է նա «Times of Ukraine» հեռուստաալիքի տեսանյութում: Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Արևմուտքն իրեն չի դրդում բանակցել […] ...

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ողջունել է սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա

16:38 17.05.2024

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ողջունել է սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա

Մայիսի 17-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժամանակ ընդունված որոշմամբ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, լիակատար աջակցություն է արտահայտվել խաղաղության գործընթացին՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքների, ինքնիշխանության հարգման, սահմանների անքակտելիության և ուժի չկիրառման սկզբունքների վրա: Նախարարների կոմիտեն ողջունել է սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Նշյալ արձանագրումն արտացոլվել է […] ...

Ֆրանսիայի Սենատում անցկացվել է «Համախմբում Հայաստանի համար և ի աջակցություն ԼՂ տեղահանված ժողովրդի» խորագիրը կրող աշխատաժողով

14:55 17.05.2024

Ֆրանսիայի Սենատում անցկացվել է «Համախմբում Հայաստանի համար և ի աջակցություն ԼՂ տեղահանված ժողովրդի» խորագիրը կրող աշխատաժողով

Մայիսի 14-ին Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության նախագահ, Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր ու նախագահ Բրունո Ռըտայոյի և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի նախաձեռնությամբ Սենատում անցկացվեց «Համախմբում Հայաստանի համար և ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի տեղահանված ժողովրդի» խորագիրը կրող աշխատաժողով: Աշխատաժողովի նպատակն էր ծավալել քննարկումներ ֆրանսիական դերակատար կառույցների կողմից Հայաստանում ապաստանած Լեռնային Ղարաբաղի […] ...

BACK_TO_TOP