«Արսենալ»-ի հավանական մեկնարկային կազմը «Էստերսունդի» հետ խաղում ըստ SHANTNEWS-ի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+27.09 oC

«Արսենալ»-ի հավանական մեկնարկային կազմը «Էստերսունդի» հետ խաղում ըստ SHANTNEWS-ի

19:22 22.02.2018

«Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակիչ պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ կընդունի շվեդական «Էստերսունդ»-ին: Առաջին խաղում լոնդոնցիները մրցակցի հարկի տակ 3-0 հաշվով հաղթել էին մրցակցին: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այդ խաղում դարձել էր գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև աչքի էր ընկել ևս մեկ արդյունավետ գործողությամբ. նրա հարվածից հետո ինքնագոլի հեղինակ էր դարձել  «Էստերսունդ»-ի պաշտպանը:

 

«Զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վերջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Դավիդ Օսպինան, Հենրիխ Մխիթարյանը և Դենի Ուելբեկը կմասնակցեն շվեդների հետ հանդիպմանը: Մեսութ Օզիլը, Աարոն Ռեմսին և Պետեր Չեխը ամենայն հավանականությամբ բաց կթողնեն հանդիպումը:

Նշենք, որ կիրակի՝ փետրվարի 25-ին, կկայանա Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը:  Վենգերն այդ խաղից առաջ, հավանաբար, հանգստանալու հնարավորություն կտա հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստների: 

SHANTNEWS-ը, հաշվի առնելով այդ հանգամանքը, կազմել է լոնդոնցիների հավանական մեկնարկային կազմը «Էստերսունդի» հետ խաղում:

Հիշեցնենք, որ «Արսենալ» – «Էստերսունդ» հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով 00:05-ին: Խաղին կարող եք հետևել «ՇԱՆԹ»-ի և «ՇԱՆԹ ՊՐԵՄԻՈՒՄ»-ի ուղիղ եթերում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինտեր-Տորինո․ մեկնարկային կազմեր

14:00 28.04.2024

Ինտեր-Տորինո․ մեկնարկային կազմեր

Իտալական Ա Սերիայի 34-րդ տուրի շրջանակում այսօր կկայանա «Ինտեր»-«Տորինո» հանդիպումը, փոխանցում է armsport.am-ը: Հանդիպումը կմեկնարկի 14։30-ին։ Թիմերի մեկնարկային կազմերը․ Ինտեր Տորինո ...

Խաչանովը դուրս է եկել երրորդ շրջան. Մադրիդի մրցաշար

12:58 28.04.2024

Խաչանովը դուրս է եկել երրորդ շրջան. Մադրիդի մրցաշար

Աշխարհի 17-րդ ռակետ Կարեն Խաչանովը Մադրիդում (Իսպանիա) ընթացող Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել։ Իր երկրորդ շրջանի խաղում մարզիկը երեք սեթում հաղթել է աշխարհի 87-րդ ռակետ, իսպանացի Ռոբերտո Բաուտիստա Ագուտին։ Հանդիպումն ավարտվել է 3:6, 6:3, 7:5 հաշվով։ Մարզիկները կորտում անցկացրել են 2 ժամ 27 րոպե։ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար Կարեն Խաչանովը կմրցի Ֆլավիո Կոբոլիի […] ...

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

11:44 28.04.2024

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Դպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման և առողջ ապրելակերպի քարոզման նպատակով ապրիլի 28-ին Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Մրցում են ՀՀ 10 մարզի և Երևան քաղաքի դպրոցականները: ...

Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

19:49 27.04.2024

Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնության հենացատկի վարժությունում: Եզրափակչում հայ մարմնամարզիկը հավաքել է  14.850 միավոր։ Արթուր Դավթյանը Եվրոպայի չեմպիոն դարձել է 2021 և 2023 թվականներին: ...

Կլոպը խոսել է Սալահի հետ վեճի մասին

19:08 27.04.2024

Կլոպը խոսել է Սալահի հետ վեճի մասին

«Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Սալահի հետ վիճաբանությունը, որը տեղի է ունեցել Անգլիայի Պրեմիեր լիգայի (ԱՊԼ) «Վեսթ Հեմի» դեմ խաղի 82-րդ րոպեին, երբ եգիպտացին պատրաստվում էր փոխարինման դուրս գալ, հայտնում է BBC-ն։ «Կարո՞ղ եմ բացահայտել, թե ինչ է ասվել։ Ոչ: Այս մասին մենք արդեն խոսել ենք հանդերձարանում։ Ինձ համար ամեն ինչ անցյալում է»,- ասել […] ...

Սալահը վիճել է Կլոպի հետ

18:19 27.04.2024

Սալահը վիճել է Կլոպի հետ

Անգլիական «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահը վիճաբանել է ակումբի մարզիչ Յուրգեն Կլոպի հետ, երբ նա պատրաստվում էր փոխարինման դուրս գալ Անգլիայի Պրեմիեր լիգայի (ԱՊԼ) «Վեսթ Հեմի» դեմ խաղում, հայտնում է Чемпионат-ը։ Դրվագը տեղի է ունեցել հանդիպման 82-րդ րոպեին. Սալահին հանգստացրել են Դարվին Նունեսը և Ջո Գոմեսը, ովքեր նույնպես պատրաստվում էին փոխարինման դուրս գալ: Հանդիպումն ավարտվել է […] ...

BACK_TO_TOP