18:03 02.08.2018
Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հրավիրելով «Անահիտ» մուլտֆիլմի ցուցադրությանը:
«Սիրելի՛ համաքաղաքացիներ
Էջմիածնի քաղաքապետարանի դռները բաց են մեր բնակիչների համար թե՛ բառի ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստներով. խոսքը վերաբերում է նաև քաղաքապետարանի վարչական շենքին: Այստեղ մենք ունենք բավական բարեկարգ դահլիճ, որը նախկինում օգտագործվել է մասշտաբային միջոցառումներ անցկացնելու համար միայն: Քանի որ մեր քաղաքը, ցավոք, դեռ չունի կինոթատրոն, այսուհետ այդ դահլիճը պարբերաբար կօգտագործվի կինոդիտումներ կազմակերպելու նպատակով: Ծրագրի մեկնարկը տրվելու է այս կիրակի:
Այսպես, կիրակի օրը՝ ժամը 17:00-ին, քաղաքապետարանի մեծ դահլիճում ցուցադրվելու է «Անահիտ» մուլտֆիլմը: Ընտրությունը կանգ է առել այս տարբերակի վրա, քանի որ կարևորվում է միջոցառման ընտանեկան ձևաչափը և մանուկների մասնակցությունը: Որպեսզի կազմակերպչական աշխատանքները լինեն մաքսիմալ քաղաքակիրթ, մենք պատրաստել ենք անվճար տոմսեր, որոնք կարող եք ձեռք բերել վաղվանից սկսած՝ այցելելով քաղաքապետարան: Տոմսերի վրա լինելու են «կարգ» և «տեղ» նշումներ, ինչպես բոլոր կինոթատրոններում: Այս նշումները ինքնանպատակ չեն, այլ արված են յուրաքանչյուրի տեղը հստակ ֆիքսելու համար:
Շտապե՛ք ձեռք բերել տոմսերը բոլորովին անվճար:
ԱՌԱՆՑ ՏՈՄՍԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է ԼԻՆԵԼՈՒ:
Հ.Գ. Խստորեն պահանջվելու է խնամքով վերաբերվել դահլիճի գույքին և պահպանել մաքրություն»,- նշել է նա:
https://www.facebook.com/DianaGasparyanOfficial/posts/429630287533256
18:14 14.05.2025
Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 15-ին Թուրքիայում նախատեսված բանակցություններին իր մասնակցությունը, սակայն չգիտի՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի՞, թե՞ ոչ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին Կատար մեկնելիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում նշել է Թրամփը։ «Նա (խմբ.՝ Պուտինը) կցանկանար, որ ես այնտեղ լինեմ, և դա հնարավոր […] ...
18:07 14.05.2025
Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Եղվարդի բժշկական կենտրոնի շինհրապարակՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է Կոտայքի մարզում կոմիտեի համակարգմամբ կառուցվող Եղվարդի (Նաիրի) բժշկական կենտրոնի շինարարական հրապարակ։ Շրջայցին մասնակցող բժշկական կենտրոնի տնօրենի, Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումների մասնագետների, նախագծային, շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նա դիտարկել է կատարված աշխատանքները՝ ընդգծելով որակի սահմանված նշաձողը պահպանելու կարևորությունը։ Ներկայում ընթանում են արտաքին պատերի երեսապատման, միջնորմների […] ...
17:54 14.05.2025
Բենզինի ռեզերվուարում բռնկված հրդեհը մարվել էՄայիսի 14-ին` ժամը 09:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում, նախնական տվյալներով, այրվում է բենզինի դատարկ ռեզերվուար: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային […] ...
17:45 14.05.2025
Համագործակցության հուշագիր՝ Քրեակատարողական ծառայության և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի միջևԱյսօր՝ մայիսի 14-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը։ Համագործակցության անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական համակարգում սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացման կարևորությամբ, ազատազրկված անձանց վերասոցիալականացման քաղաքականության ամրապնդմամբ, ինչպես նաև քրեակատարողական ոլորտում գիտության և պրակտիկայի միջև […] ...
17:39 14.05.2025
Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Գյումրի համայնքի՝ 2025 թվականի մարտի 30-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածուն Գյումրի քաղաքի բնակչին խոստացել է ընտրակաշառք՝ ընտրությանը մասնակցելու, ինչպես նաև իր ներկայացրած կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրողների հավաքագրում ապահովելու դիմաց: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ […] ...