18:21 02.08.2018
Ադրբեջանի նախագահը հակասական է համարում Հայաստանի նոր ղեկավարության հայտարարություններն Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ։ Երեկվա իր ելույթում Իլհամ Ալիևը նշել է, որ հայկական կողմի պնդումը, ըստ որի՝ ադրբեջանական կողմը բանակցություններ պետք է վարի Արցախի հետ, անընդունելի է։
Ապա հարևան երկրի ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջ հետ, ինչը, ըստ Ադրբեջանի նախագահի, հակասության մեջ է մտնում բանակցություններին Ստեփանակերտի պարտադիր մասնակցության մասին Երևանի հայտարարություններին։
Ալիևը հայտարարել է, թե այդ հակասական խոսքերը վնասում են բանակցային գործընթացին ու ամբողջ մեղքը բարդել է Հայաստանի վրա։ Ադրբեջանի նախագահը նախկինի պես հայտարարել է, թե իբր հայկական կողմը զբաղեցրել է «իրենց տարածքները», թե իբր հակամարտությունը լուծվելու է միայն Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» համատեքստում և այլ ծեծված ու կեղծ թեմաներով։
«Միևնույն ժամանակ, Հայաստանում խաղաղության կոչեր են հնչում, և մենք լսում ենք այդ կոչերը։ Իհարկե, մենք նույնպես ցանկանում ենք խաղաղություն, բայց մենք ուզում ենք մեր հողերը։ Քանի դեռ մեր հողերը չեն վերադարձվել, խաղաղություն չի լինելու, և Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է շատ լավ հասկանա դա»,- սպառնացել է Ալիևը։
Այս հայտարարությունների ընթացքում Ալիևը «բերանից թռցրել է», թե իրենք շարունակելու են Հայաստանը մեկուսացնելու քաղաքականությունն ու ծնկի են բերելու հայկական կողմին։ Սա հայտնվել է ադրբեջանական լրատվամիջոցներից մի քանիսի էջերին, ինչից հետո այդ լրատվամիջոցներն անհասանելի են դարձել «անհայտ» պատճառներով։
https://www.facebook.com/sonasuqiasyan/posts/2143909912319886
18:18 25.07.2025
Գեորգի Հարությունյանը նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերումԿոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Պուշկաշ Ակադեմիան» մրցակցի դաշտում 2-3 հաշվով պարտվել է Լիմասոլի «Արիսին»։ Հունգարական ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը փոխարինվել է 72-րդ րոպեին։ Նա նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերում։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին։ ...
18:12 25.07.2025
62-ամյա տղամարդը կանեփ էր աճեցնում և թմրամիջոց օգտագործումՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 62-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, ինչպես նաև պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նրա տնամերձ հողամասում և բակում հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ զանգվածներ: Արմավիրցի 62-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է […] ...
18:06 25.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել «Սևան ստարտափ համաժողով 2025»-ի շրջանակումՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Սևան ստարտափ համաժողով 2025»-ի շրջանակում մասնակցել է ԲՏԱ նախարարության նախաձեռնած «Կառավարության օր» միջոցառմանը և հանդես է եկել «Նորարարական կառավարում. ապագայի լուծումները» խորագրով ծրագրային ելույթով: Միջոցառմանը ներկա էին կառավարության անդամներ և ՀՀ-ում հավատարմագրված մի շարք դիվանագիտական հաստատությունների ներկայացուցիչներ։ Իր ելույթում նախագահը նշել է. որ առաջին անգամ Սևան սրտարտափ համաժողովի կազմակերպիչների հետ առիթ […] ...
17:54 25.07.2025
Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող․ Լապորտան՝ Ռեշֆորդի մասին«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» կատալոնական ակումբ վարձակալությամբ տեղափոխվելու մասին։ Այս մասին հայտնում է Goal-ը: «Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող՝ հիանալի տարիքում, անհավանական մոտիվացիայով։ Ես տեսել եմ, թե նա որքան ուրախ է «Բարսելոնա» տեղափոխվելու համար։ Նրա առաքինություններից մեկն անկեղծությունն է. նա երազում […] ...
17:48 25.07.2025
Թալինի համայնքային ոստիկաններն ապօրինի պահվող «Կալաշնիկով» են հայտնաբերելՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 23-ին ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենքը թողել է Քարվանսարայի ձորաբերան կոչվող կամրջի մոտ։ […] ...