20:00 02.08.2018
Միացյալ Նահանգների Սենատն այսօր 87 կողմ ձայնով հաստատել է օրինագիծը, որով առաջարկվում է պատժամիջոցներ չսահմանել այն պետությունների նկատմամբ, որոնք «զգալի քանակի» սպառազինություն են գնում Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ընկերություններից, բայց միևնույն ժամանակ լավ հարաբերություններ ունեն ԱՄՆ-ի հետ։
Օրինագիծն այժմ ուղարկվելու է ԱՄՆ նախագահի հաստատմանը, որից հետո որոշ երկրներ կազատվեն այդ սպառնալիքից։
Մինչ այս պատժամիջոցներ էին սպառնում բոլոր այն երկրներին, որոնք խոշոր չափով զենք կգնեին Ռուսաստանից։ Սրանով ամերիկյան կողմը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Սակայն զենքի խոշոր գնորդներ, ինչպիսիներից է Հնդկաստանը, ավելի շատ էին տուժելու այս օրինագծից։ Հնդկաստանը խոշորագույն զենք ներկրողներից ու միաժամանակ ռուսական զենքի ամենախոշոր գնորդներից է։
Ամերիկյան կողմից պատժամիջոցների սահմանումն ուղղված էր նաև Թուրքիայի դեմ։ Փորձ էր արվում Անկարային հետ պահել ռուսական Ս-400 հրթիռային համակարգեր գնելու մտադրությունից։ Սակայն Թուրքիայի փոխարեն օրինագիծն ազդել էր ԱՄՆ մյուս՝ «ավելի անկեղծ» գործընկերների վրա։
Հայաստանի վրա այս պատժամիջոցների ազդեցության հնարավորությունը չնչին է։ Նախ հայկական կողմի գնումները համաշխարհային մակարդակով չնչին են (ամերիկյան կողմի «զգալի քանակի» չեն), դրանից բացի՝ ամերիկյան կողմը սովորաբար ըմբռնումով է մոտենում հայ-ռուսական բացառիկ գործընկերային հարաբերություններին և ընկալում է, որ Հայաստանն այլ տեղից դժվարությամբ զենք կգնի։
17:54 25.07.2025
Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող․ Լապորտան՝ Ռեշֆորդի մասին«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» կատալոնական ակումբ վարձակալությամբ տեղափոխվելու մասին։ Այս մասին հայտնում է Goal-ը: «Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող՝ հիանալի տարիքում, անհավանական մոտիվացիայով։ Ես տեսել եմ, թե նա որքան ուրախ է «Բարսելոնա» տեղափոխվելու համար։ Նրա առաքինություններից մեկն անկեղծությունն է. նա երազում […] ...
17:48 25.07.2025
Թալինի համայնքային ոստիկաններն ապօրինի պահվող «Կալաշնիկով» են հայտնաբերելՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 23-ին ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենքը թողել է Քարվանսարայի ձորաբերան կոչվող կամրջի մոտ։ […] ...
17:42 25.07.2025
Երևանում բախվել են շտապօգնության «Toyota»-ն ու «Lexus»-ըԱյսօր՝ հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:15-ի սահմաններոմ Գրիգոր Լուսավորիչ և Իտալիայի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Պ.-ի վարած «Lexus» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 67-ամյա Էդուարդ Մ.-ի վարած շտապօգնության «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...
17:36 25.07.2025
Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ, Խաչաղբյուրում ներկայացրել կով կթելու իր փորձառությունըՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր: «Այց Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի դիսպանսեր, որը վերանորոգվել է «Բժշկական օգնություն և զարգացում» ֆրանսիական ՀԿ-ի կողմից՝ Գրենոբլ քաղաքի և Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ։ Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ»,-X-ի իր միկրոբլոգում գրել է դեսպանը: Ֆրանսիայի դեսպանը հայտնել է նաև […] ...
17:30 25.07.2025
Պաղպաղակի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը կասեցվել էՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «ԴՈԼՉԵԶԱ» ՍՊԸ-ին պատկանող պաղպաղակի արտադրամասում (Կոտայքի մարզ, Ջրվեժ), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Պաղպաղակ վանիլային» (արտադրված՝ 15․07․2025թ) արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ցուցանիշով չի համապատասխանել մաքսային կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ պաղպաղակի […] ...
17:19 25.07.2025
Էրդողանը կառաջարկի Պուտինին և Թրամփին հանդիպել Ստամբուլում՝ Ուկրաինայի հարցով բանակցելու համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պլանավորում է այս շաբաթ զանգահարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և առաջարկել Ուկրաինայի հարցով հանդիպում անցկացնել Ստամբուլում։ Էրդողանի հայտարարությունը մեջբերել է Hurriyet-ը։ Թուրքիայի առաջնորդը հիշեցրել է, որ այս շաբաթ Չիրագանի պալատում տեղի են ունեցել ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև բանակցություններ։ Ռուսների հետ բանակցություններից առաջ ուկրաինական պատվիրակությունը […] ...