13:30 02.06.2022
Empathy բժշկական կենտրոնի ղեկավար Մարիամ Ջիշկարիանին «Այլընտրանքային» խորհրդի անդամների հետ «Վիվամեդի» կլինիկայում այցելել է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ ազատազրկված Միխեիլ Սաակաշվիլիին, փոխանցում է Aliq.ge-ն։
«Մենք բազմիցս նշել ենք, որ հիվանդի բուժումն ու ախտորոշումը սխալ է եղել։ Նա մինչև օրս սիմպտոմատիկ բուժում է ստանում, ոչ մի հետազոտություն ժամանակին չի կատարվել, մեր վերջին այցից հետո (դեկտեմբերին) դրական փոփոխություն չի նկատվում»,- ասել է Մարիամ Ջիշկարիանին։
Ըստ Ջիշկարիանիի՝ Սահակաշվիլիին անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ տեղափոխել արտերկրի բազմապրոֆիլ կենտրոն։
«Արտասահմանում կան բազմապրոֆիլ կենտրոններ, կարծում եմ, որ Միխեիլ Սահակաշվիլին պետք է հնարավորինս շուտ տեղափոխվի այնտեղ՝ ճիշտ բուժում ստանալու համար։ Խոսքը վերաբերում է վերականգնողական թերապիային, որը, ցավոք, Վրաստանում չի իրականացվել, և հույսը, որ այն այսուհետ կիրականացվի, շատ փոքր է, և դա վերաբերում է նաև նյարդաբանական խնդիրներին, որոնք, ցավոք, աճում են»,- նշել է Ջիշկարիանին։
Երեկ՝ հունիսի 1-ին կատարած այցի ժամանակ խորհրդի հետ է եղել նաև էնդոկրինոլոգ Լալի Ջավաշվիլին, որը նշել է, որ Վրաստանում Սաակաշվիլիին բուժել հնարավոր չէ.
«Արդյունքը նվազագույն է, գործնականում՝ չկա։ Հիվանդի վիճակը վատացել է: Սա նշանակում է, որ Վրաստանում հնարավոր չէ բուժել»։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Վիվամեդ» կլինիկա։
12:20 04.07.2025
Իդեալական տարբերակը կլինի Եվրոպայի թոփ առաջնություններից մեկը․ Բուզնիկինը՝ Սպերցյանի հեռանկարների մասին«Կրասնոդարի» սկաուտական բաժնի ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը «РБ Спорт»-ի հետ զրույցում խոսել է ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հեռանկարների մասինան։ «Որտե՞ղ կցանկանայի տեսնել Սպերցյանին հաջորդ մրցաշրջանում։ Եթե Էդուարդը մնա Ռուսաստանում, ապա միայն «Կրասնոդարում»։ Եվրոպա տեղափոխվելու դեպքում նա պետք է ընտրի այնպիսի ակումբ, որտեղ կարող է զգալիորեն բարձրացնել իր խաղային մակարդակը։ Չէի ցանկանա, որ նա հայտնվեր Հունաստանում կամ […] ...
12:13 04.07.2025
Լավրովը շնորհավորել է Ռուբիոյին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերություններն ապագայում կդառնան կայուն և կանխատեսելի։ «Հարգելի պարոն պետքարտուղար, խնդրում եմ Ձեզ փոխանցել իմ անկեղծ շնորհավորանքները ամերիկյան ժողովրդին ԱՄՆ ազգային տոնի ՝ Անկախության օրվա կապակցությամբ՝ արտահայտելու Ռուսաստանի Դաշնության աջակցությունը նրանց միասնության և […] ...
12:05 04.07.2025
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վերջնականապես հաստատեց Թրամփի «մեծ և հիանալի օրենքը»ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վերջապես ընդունեց Դոնալդ Թրամփի «Մեծ և հիանալի օրենքը»։ Կոնգրեսականները նախկինում երկար քննարկումներ էին անցկացրել այս օրենքի շուրջ, իսկ մեկ օր առաջ այն ընդունել էր նաև Սենատը։ Օրինագիծը ստացավ կոնգրեսականների նվազագույն քանակի աջակցությունը՝ 218, ընդ որում՝ Ներկայացուցիչների պալատի երկու հանրապետական անդամ դեմ էին դրան, ինչպես նաև բոլոր դեմոկրատները։ Դոնալդ Թրամփը հույս ուներ օրենքն […] ...
11:58 04.07.2025
Սուարեսը դեկտեմբերին կհեռանա «Ինտեր Մայամիից»Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը դեկտեմբերի 31-ին կեռանա ակումբից։ Այս մասին հայտնում է As-ը: 38-ամյա ռմբարկուն չի երկարաձգի պայմանագիրը և հնարավոր է, որ ավարտի կարիերան: Ուրուգվայցի ֆուտբոլիստն «Ինտեր Մայամիում» է 2024-ի հունվարից: Սուարեսը 34 գոլով ամերիկյան ակումբի պատմության մեջ երկրորդ ռմբարկուն է: Լիոնել Մեսսիից նա հետ է 16 գոլով: ...
11:48 04.07.2025
Միացյալ Նահանգները շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային․ ԹրամփՄիացյալ Նահանգները շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային՝ չնայած ամերիկյան պաշարների սպառմանը, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք զենք տրամադրում ենք, աշխատում ենք նրանց հետ ու փորձում ենք օգնել նրանց, բայց, գիտեք, ( ԱՄՆ նախկին նախագահ Ջո – խմբ.) Բայդենը ավերեց մեր սեփական երկիրը», – լրագրողներին ասել է Թրամփը ՝ պատասխանելով Ուկրաինային զենքի մատակարարման վերաբերյալ հարցին։ […] ...