18:50 02.08.2018
Օգոստոսի 2-ը Ռուսաստանում նշվում է որպես ռազմաօդային ուժերի օր: Խորհրդային բանակում 109 թռիչք իրականացրած արցախցի Բահատուր Գրիգորյանի համար օրը նվիրական է: Շատերն են կամբատ մականունով դիմում, կեղծանունը ստացել է խրոխտ ձայնի համար՝ ասում են զորամասի հրամանատարին է հատուկ այդպիսի ձայնը: Հունվարին կլրանա Բահատուր պապի 80-ամյակը:
Կապույտ համազգեստը հագել, կրծքանշանները կապել, հիշում է ապրած երանելի օրերը, իրականությունից, ամպերից վեր անցկացրած թռիչքները, ասում, որ հիմա էլ պատրաստ է թռիչքի: Կրծքանշաններից յուրաքանչյուրն իր պատմությունն ու արժեքն ունի: Թերթում է լուսանկարների ալբոմն ու անթաքույց հպարտությամբ հաստատում, որ ամրակազմ ու գեղեցիկ զինվոր էր: Հիշում է թռիչքների մանրամասներն ու ափսոսում, որ այն ժամանակ տեխնիկական միջոցներն այսքան զարգացած չէին, որ տեսածդ ցուցադրեիր այլոց: Տեխնիկական միջոցները հնարավորություն չէին տալիս իմանալ՝ ինչ է կատարվում տանը:
Բանակում անդրանիկ որդու ծննդի մասին տեղեկացել է նամակով, երբ որդին արդեն մեկ ամսական էր: Խիստ ու պահանջկոտ զինվորականն իր հոգում նվիրական արժեքներ ունի, որոնցից ամենակարևորը, թերևս, ծնողի հանդեպ պարտքն է, բնավորություն դարձած առաքելություն, որ իրենից էլ որդուն է փոխանցվել:
Հիմա էլ ամրակազմ է Բահատուր պապը ամռան ամիսները հայրենի գյուղում է անցկացնում, այգին մշակում, առավոտյան ջրում վարունգի մարգերը, հետևում բույսերի աճին, վայելում հայրական օջախի հարազատությունն ու միայն ձմռան ամիսներին վերադառնում Ստեփանակերտ՝ երեխաների մոտ:
Հունվարին կլրանա Բահատուր պապի 80-ամյակը, ցույց է տալիս 110 թռիչքի համար ստացած մեդալը, բայց և անկեղծանում, ինքը 109-ն է լրացրել, երազանք ունի, որ պիտի կատարի ծննդյան 80-ամյակին:
Սամվել Բալայան, Ստեփանակերտ
20:12 14.05.2025
Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարներըՄայիսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց է կատարել նաև Բրյուսել: Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները, ինչպես նաև համատեղ աշխատանքներն՝ ուղղված […] ...
19:54 14.05.2025
Անչելոտին ցանկանում է Ոսկե գնդակի դափնեկրին տեսնել Բրազիլիայի հավաքականի իր մարզչական շտաբումԲրազիլիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մի քանի բրազիլացի աստղերի առաջարկել է միանալ իր մարզչական շտաբին, հաղորդում է CNN Brazil-ը։ Նշվում է, որ այդ աստղերից մեկը Կական է, որն իտալացի մասնագետի ղեկավարությամբ 2007 թվականին նվաճել է «Ոսկե գնդակը»։ Անչելոտին արդեն կապ է հաստատել Կակայի հետ այս հարցի շուրջ։ Նրա վերջնական պատասխանը մնում է անհայտ, […] ...
19:47 14.05.2025
Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը հանդիպել է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ամառային և ձմեռային պահպանում իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ։ Մասնակցում էին նաև ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական Արման Խաչատրյանը, Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը, դեպարտամենտի ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի աշխատակիցները։ Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր։ Հիմնադրամի գործադիր տնօրենը շեշտել […] ...
19:40 14.05.2025
Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներինՄայիսի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարբեր համալսարանների ուսանողներ, որոնք հետաքրքրված են Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներով։ Նախարարը ներկայացրել է նախարարության գործառույթներն ու կառուցվածքը՝ անդրադառնալով տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին։ Նա պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացմանը, ներդրումների խթանմանը, ստվերային տնտեսության […] ...
19:34 14.05.2025
Արարատի մարզում «Honda»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտումԱյսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում «Honda» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի Ազատավան բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Երասխ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, մի քանիսը կոտրել, հայտնվել դաշտում, բախվել ջրատար բետոնե խողովակին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու […] ...