18:44 07.06.2022
Հրապարակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022թթ․ միջոցառումների ծրագրի 2021թ․ իրականացման ենթակա գործողությունների մշտադիտարկման արդյունքների զեկույցը, որը կազմվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից։
Մշտադիտարկման աշխատանքները հնարավորինս մասնակցային և արդյունավետ դարձնելու նպատակով, ի թիվս այլ գործիքների, իրականացվել են թվով 8 ֆոկուս խմբային քննարկումներ, որոնց մասնակցել են Ռազմավարությունից բխող Գործողությունների ծրագրով իրավասու պետական մարմինները, մասնագիտացված ՔՀԿ-ները և ոլորտային փորձագետները, փաստաբաններ և այլ շահագրգիռ կողմեր։
Զեկույցում ներկայացվել են ոչ միայն մշտադիտարկման աշխատանքները, եզրակացությունը, այլև արվել են մեթոդական նկատառումներ, առաջարկություններ՝ ըստ ոլորտների։
Մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ Ռազմավարության գործողությունների ծրագրով նախատեսված և 2021 թվականին իրականացման ենթակա 46 գործողություններից կատարվել է 19-ը (41%), մասնակի կատարվել է 19-ը (41%), իսկ մնացած 8 գործողությունը կա՛մ ընդհանրապես չի կատարվել, կա՛մ կատարման առաջընթացը բավարար չէ գործողության կատարումը «մասնակի» գնահատելու համար (18%)։
Ընդհանուր առմամբ, Ռազմավարությամբ նախատեսված գործողությունների ծրագրի կատարողականը կարելի է գնահատել «միջին»՝ հաշվի առնելով, որ ամբողջությամբ կատարված գործողությունների մասնաբաժինը ցածր է 50%-ից, իսկ մասնակի կատարված գործողությունների մասնաբաժինը մոտ է 50%-ին։
Նկատի ունենալով Ռազմավարության և դրանից բխող գործողությունների կատարողականի միջին ցուցանիշները և առանձնացված ու իրավական վերլուծության ենթարկված գործողությունների ներքո գրանցած ազդեցության 101 մակարդակի արդյունքների ու իրականացված գործողությունների ոչ համապատասխան լինելը, ինչպես նաև հիմնվելով 2022 թվականի փետրվարի 9- ից 14-ը կայացած 8 ֆոկուս խմբային քննարկումների ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության, այլ իրավասու մարմինների ու կազմակերպությունների, մասնագիտական և փորձագիտական հանրույթի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները՝ Իրավաբանների հայկական ասոցիացիան առաջարկել է նոր՝ 2023 թվականից գործողության մեջ դրվող Հակակոռուպցիոն ռազմավարությունը մշակել՝ հիմք ընդունելով ներկայացված զեկույցում բարձրացված դիտարկումները, հատկորոշած բացթողումները և առաջարկությունները, այդ թվում չկատարված գործողություններին ուղղված վերանայման և նորովի մշակելու առաջարկները՝ ապահովելով գործընթացի բարձր մասնակցայնություն՝ ոլորտի բոլոր դերակատարների ներգրավմամբ։
Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։
23:59 02.05.2025
Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էՁեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...
23:57 02.05.2025
70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...
23:54 02.05.2025
Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառովՍտավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...
23:50 02.05.2025
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...
23:44 02.05.2025
Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 02.05.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...