17:14 08.06.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Կլեր Բազի-Մալորին:
Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի կառավարությունն ակտիվորեն համագործակցում է Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի հետ՝ նպատակ ունենալով շարունակաբար բարելավել ժողովրդավարության հզորացման, մարդու իրավունքների պաշտպանության, անկախ դատական համակարգի կայացման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի որակը: Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատել ԵԽԽՎ-ի հետ գործընկերությունը, որի՝ վերջերս ընդունված բանաձևով արձանագրվում է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների բնականոն ու դրական ընթացքը, ինչպես նաև այն, որ ընտրությունների կեղծման էջը փակվել է: Վարչապետը, կառավարության և եվրոպական կառույցների հետ համագործակցության համատեքստում, հիշատակել է նաև ՄԻԵԴ-ի հետ հետևողական աշխատանքը՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձի ուղղությամբ:
Վենետիկի հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել գնահատականի համար և վերահաստատել ՀՀ ժողովրդավարության օրակարգին սատարելու պատրաստակամությունը, որպեսզի մեր երկրում իրավական կարգավորումները լինեն հնարավորինս կուռ և ամուր:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ գործակցության օրակարգի շուրջ: Վարչապետն ընդգծել է, որ կառավարության առաջնահերթություններից է շարունակում մնալ դատական համակարգի բարեփոխումը՝ որպես կարևորագույն ինստիտուցիոնալ ռեֆորմ, և այս համատեքստում կարևոր են արդարադատության որակի, դատական համակարգի նկատմամբ վստահության ձևավորման, դատավորների համար սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ շարունակական ջանքերը: Կլեր Բազի-Մալորին նշել է, որ կիսում է վարչապետի տեսակետը, և Վենետիկի հանձնաժողովն իր գործիքակազմով կաջակցի ՀՀ կառավարությանը, Սահմանադրական դատարանին այդ գործընթացում:
Հանդիպմանն արծարծվել են սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի և Վենետիկի հանձնաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցեր ևս:
Երկուստեք ընդգծվել է ռեֆորմների գործընթացին քաղաքացիական հասարակության ներգրավվածության կարևորությունը:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը վճռական է բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու հարցում և այդ ճանապարհին կարևորում է Եվրոպայի խորհրդի և եվրոպական կառույցների օժանդակությունը:
13:47 03.05.2025
Հութիները հրթիռակոծել են իսրայելական ռազմական թիրախըՀութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռ են արձակել Թել Ավիվից հարավ գտնվող իսրայելական ռազմական թիրախի վրա։ «Եմենի հութիների հրթիռային ուժերը ռազմական գործողություն են իրականացրել, որի ընթացքում Պաղեստին-2 հիպերձայնային բալիստիկ հրթիռ են արձակել օկուպացված Ջաֆա (Թել Ավիվ) տարածքից հարավ իսրայելական ռազմական թիրախի ուղղությամբ», – ասվում է հութիների զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիայի հայտարարության մեջ։ Ուրբաթ օրը […] ...
13:35 03.05.2025
Զելենսկին սպառնացել է Մոսկվա այցելել պատրաստվող օտարերկրյա առաջնորդներինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Կիևը չի կարող երաշխավորել օտարերկրյա առաջնորդների անվտանգությունը, ովքեր մասնակցելու են մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին։ Բացի այդ, Զելենսկին մերժել է Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ժամանակ հրադադարի մասին Ռուսաստանի առաջարկը։ Երկուշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրադադար հայտարարեց Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Այս ընթացքում բոլոր ռազմական գործողությունները կդադարեն: ...
13:24 03.05.2025
ԱՍՀ նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ հիմնական ձեռքբերումները մարդու իրավունքների խթանման և պաշտպանության ոլորտումԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, որպես պատվիրակության անդամ, Ժնևում մասնակցել է ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակում կայացած ՀՀ կողմից ներկայացված 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկմանը․այն անդրադառնում է վերջին 4.5 տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքերին առնչվող զարգացումներին, խնդիրներին և հեռանկարներին: ՀՀ պատվիրակությունը ղեկավարում է ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ […] ...
13:11 03.05.2025
Շղթայական ավտովթար՝ Երևանում․ «Ford Mustang»-ը բախվել է կայանված մի քանի ավտոմեքենայիԱյսօր՝ մայիսի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Թբիլիսյան 7/8 շենքի մոտ Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Կարեն Գրիգորյանը իր վարած «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մակնիշի ավտոմեքենաներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ […] ...
13:00 03.05.2025
Հնդկաստանը արգելք է դրել Պակիստանից ապրանքների ներմուծման և տարանցման վրաՀնդկաստանը անհապաղ արգելք է դրել Պակիստանից ապրանքների ներմուծման և տարանցման վրա մինչև հետագա ծանուցում, ասվում է արտաքին առևտրի գլխավոր տնօրինության հրամանում: «Պակիստանից ծագող կամ արտահանվող բոլոր ապրանքների ուղղակի կամ անուղղակի ներմուծումը կամ տարանցումը, անկախ նրանից՝ ազատ մուտք գործելու կամ այլ կերպ թույլատրված, պետք է անմիջապես արգելվի մինչև հետագա ծանուցումը։ Այս սահմանափակումը մտցվել է ազգային անվտանգության […] ...
12:53 03.05.2025
Ավստրալիայում խորհրդարանական ընտրություններ կանցկացվենԱվստրալիայում կանցկացվեն համընդհանուր ընտրություններ՝ նոր դաշնային խորհրդարանի ընտրության համար։ Քվեարկության արդյունքներով կորոշվեն 76 սենատորներից 40-ի, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի 150 անդամների անունները։ Սենատի անդամներն ընտրվում են վեց տարով, իսկ խորհրդարանի ստորին պալատի անդամները՝ երեք տարով։ Ավստրալիայի ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընթացիկ ընտրություններում օրենսդիր մարմնի երկու պալատներում տեղերի համար պայքարում է 1456 քաղաքական գործիչ։ Նրանցից 330-ը կպայքարեն […] ...