11:33 03.08.2018
Յուրաքանչյուր ոք պատասխանատու է իր խղճի և իր քայլերի համար, և մեր կողմից որևէ այլ գնահատական չի հնչելու։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը` անդրադառնալով իր կուսակից Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը։
Երեկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով Երևանի քաղաքապետի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրելու կուսակցության որոշմանը, ասել էր, որ «աղբանոցի մեկօրյա այցը և թունավորված զոհի դիմակ հագնելը դեռ բավարար չէ քաղաքապետ լինելու համար»։
Այս առնչությամբ ԲՀԿ խոսնակն էլ ասել է հետևյալը.
«Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կայացրած որոշմանը, որ Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորելու է ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ապա ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստում քվեարկությունը եղել է բաց և հրապարակային, և ԲՀԿ քաղաքական խորհուրդը միաձայն առաջադրել ու պաշտպանել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը»:
17:54 25.07.2025
Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող․ Լապորտան՝ Ռեշֆորդի մասին«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» կատալոնական ակումբ վարձակալությամբ տեղափոխվելու մասին։ Այս մասին հայտնում է Goal-ը: «Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող՝ հիանալի տարիքում, անհավանական մոտիվացիայով։ Ես տեսել եմ, թե նա որքան ուրախ է «Բարսելոնա» տեղափոխվելու համար։ Նրա առաքինություններից մեկն անկեղծությունն է. նա երազում […] ...
17:48 25.07.2025
Թալինի համայնքային ոստիկաններն ապօրինի պահվող «Կալաշնիկով» են հայտնաբերելՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 23-ին ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենքը թողել է Քարվանսարայի ձորաբերան կոչվող կամրջի մոտ։ […] ...
17:42 25.07.2025
Երևանում բախվել են շտապօգնության «Toyota»-ն ու «Lexus»-ըԱյսօր՝ հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:15-ի սահմաններոմ Գրիգոր Լուսավորիչ և Իտալիայի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Պ.-ի վարած «Lexus» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 67-ամյա Էդուարդ Մ.-ի վարած շտապօգնության «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...
17:36 25.07.2025
Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ, Խաչաղբյուրում ներկայացրել կով կթելու իր փորձառությունըՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր: «Այց Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի դիսպանսեր, որը վերանորոգվել է «Բժշկական օգնություն և զարգացում» ֆրանսիական ՀԿ-ի կողմից՝ Գրենոբլ քաղաքի և Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ։ Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ»,-X-ի իր միկրոբլոգում գրել է դեսպանը: Ֆրանսիայի դեսպանը հայտնել է նաև […] ...
17:30 25.07.2025
Պաղպաղակի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը կասեցվել էՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «ԴՈԼՉԵԶԱ» ՍՊԸ-ին պատկանող պաղպաղակի արտադրամասում (Կոտայքի մարզ, Ջրվեժ), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Պաղպաղակ վանիլային» (արտադրված՝ 15․07․2025թ) արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ցուցանիշով չի համապատասխանել մաքսային կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ պաղպաղակի […] ...
17:19 25.07.2025
Էրդողանը կառաջարկի Պուտինին և Թրամփին հանդիպել Ստամբուլում՝ Ուկրաինայի հարցով բանակցելու համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պլանավորում է այս շաբաթ զանգահարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և առաջարկել Ուկրաինայի հարցով հանդիպում անցկացնել Ստամբուլում։ Էրդողանի հայտարարությունը մեջբերել է Hurriyet-ը։ Թուրքիայի առաջնորդը հիշեցրել է, որ այս շաբաթ Չիրագանի պալատում տեղի են ունեցել ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև բանակցություններ։ Ռուսների հետ բանակցություններից առաջ ուկրաինական պատվիրակությունը […] ...