19:04 09.06.2022
Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանն ընդունել է Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանին: Հանդիպման հիմքում եղել է Գյումրիում զբոսաշրջության ստեղծարար զարգացման և թվայնացման գաղափարը: Տեղեկացնում է Գյումրիի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվում է Գյումրու տարբեր հատվածներում (այդ թվում՝ «Շիրակ» օդանավակայանում, Երկաթգծի կայարանում) ինֆո կետերի ստեղծում/տեղադրում: Բելլա Հարությունյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են անհրաժեշտ միջոցների, առաջիկա անելիքների մասին բազմաթիվ հարցեր, նախանշվել են նաև իրականացման ժամկետները: Նմանօրինակ ծրագրի անհրաժեշտության մասին մինչ այդ խոսվել է զբոսաշրջության ոլորտում համայնքի ղեկավարի տեղակալին կից խորհրդի անդամների հետ, որոնք ոլորտի բարելավման համար անհրաժեշտ աշխատանքների թվում, որպես առաջնահերթություն ունեցող խնդիր, առանձնացրել են նմանօրինակ ծրագրի գործարկումը Գյումրիում:
Դավիթ Առուշանյանն այնուհետև այցելել է Գյումրու «Շիրակ» օդանավակայան, շրջել է օդանավակայանի տարածքում, եղել ժամանման, այնուհետև նաև ընդհանուր սրահներում: Այցի շրջանակներում տեղում ուսումնասիրվել են օդանավակայանի շենքային պայմանները: Դավիթ Առուշանյանը ներկայացրել է Գյումրիում զբոսաշրջության ստեղծարար զարգացման և թվայնացման ծրագրի գաղափարը, խոսել այդ ուղղությամբ առաջիկա անելիքների մասին: Ուսումնասիրվել են տեղեկատվական կետերի տեղադրման հնարավոր վայրերը, միաժամանակ քննարկվել են Գյումրիում իրականացվող ծրագրերը «Շիրակ» օդանավակայանի տարածքում, մասնավորապես, ժամանման սրահում տեղեկատվական պաստառներ փակցնելու միջոցով Գյումրի այցելողներին տեղի ունեցող իրադարձությունների իրազեկման հարցերը։
14:20 25.05.2025
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցելԳիշերը Արեգակի վրա տեղի է ունեցել ամենաբարձր X դասի հզոր բռնկում, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիան: Ավելի վաղ լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ մայիսի կեսերին Արեգակի վրա տեղի է ունեցել 2025 թվականի ամենահզոր բռնկումը՝ հասնելով X2,7 բալի։ ...
13:57 25.05.2025
Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենաՄայիսի 25-ին` ժամը 10:50-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:16-ին, մարվել՝ 11:20-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա: ...
13:25 25.05.2025
Գիշերային ստուգայցեր են իրականացվել Երևանի հեստապարային ակումբներումԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը գիշերային ստուգայցեր է իրականացրել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում, մասնավորապես հեստապարային ակումբներում: Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ. զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել է թվով չորս արձանագրություն, իրականացվել է մեկ վարչական վարույթ: ...
12:57 25.05.2025
Սլովակիայի վարչապետը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանՄայիսի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
12:28 25.05.2025
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ բին Ալ-Հուսեյն Ալ Հաշիմիին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հորդանանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի կապակցությամբ։ Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ հանձնառությունը՝ փոխգործակցել Ձեզ հետ երկկողմ հարաբերությունների օրակարգը […] ...
11:59 25.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 25-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...