Օգոստոսի 2-3-ը հանրապետությունում շուրջ 500 հազար քմ խոտատարածք է այրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+20.87 oC

Օգոստոսի 2-3-ը հանրապետությունում շուրջ 500 հազար քմ խոտատարածք է այրվել

14:40 03.08.2018

ՀՀ ԱԻՆ-ը հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վիճակագրությունը օգոստոսի 2-3-ը  ընկած ժամանակահատվածի համար:

«Մասնավորապես՝ Երևան քաղաքի Լեփսիուսի 6-րդ փողոցում այրվել է մոտ 300 քմ բուսածածկույթ, Ծիծեռնակաբերդի խճուղում՝ 2000 քմ, Նանսենի փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում՝ 1500 քմ, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» մոտակայքում՝ 1000 քմ, Պ. Սևակի փողոցում՝ 500 քմ, Զ․ Քանաքեռցու փողոցի թիվ 128 բ շենքի մոտակայքում գտնվող ենթակայանի մոտակայքում` մոտ 200 քմ, Վ. Ֆանարջյան փողոցում գտնվող ուռուցքաբանության ազգային կենտրոնի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Թամրուչի փողոցում՝ թիվ 177 հիմնական դպրոցի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Հ. Աճառյան փողոցում՝ «Կոտայք 110» ենթակայանի մոտակայքում՝ մոտ 700 քմ, Հ. էմինի փողոցում՝ Հայ-ռուսական համալսարանի մոտակայքում՝ մոտ 2500 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում՝ մարզպետարանին հարակից սարալանջին՝ մոտ 5000 քմ, Մայակովսկի գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 7000 քմ, Աբովյան քաղաքի գիշերօթիկ դպրոցի մոտակայքում՝ 4000 քմ, «Քրեակատարողական հիմնարկի» մոտակայքում՝ 2 հա, Սարալանջ թաղամասի գերեզմանատան տարածքում՝ 4 հա, 3-րդ միկրոշրջանի թիվ 10-րդ դպրոցի մոտակայքում՝ 1000 քմ, Գետամեջ գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 800 քմ, Էլառ գյուղի գերեզմանատան տարածքում ՝ 2000 քմ, Բալահովիտ գյուղում՝ Գյուղատնտեսական համալսարանի գիտաարտադրական տարածքում՝ 800 քմ, Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Կոմիտասի փողոցում՝ 500 քմ, Լեռնագոգ գյուղի 5-րդ փողոցում՝ 1700 քմ, Արարատի մարզի Ջրաշեն գյուղում՝ մոտ 1000 քմ, Մասիս-Չարբախ ավտոճանապարհի 4-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում՝ 1 հա և 7500 քմ, Մասիս քաղաքի Զոնալ թաղամասի 9-րդ փողոցում՝ 3000 քմ, Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի սկզբնամասում՝ մոտ 10 հա, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Արցախյան փողոցի մոտակա սարալանջին՝ մոտ 2․5 հա, Կապան քաղաքի գերեզմանատան տարածքում՝ մոտ 700 քմ, Տավուշի մարզի Զորական բնակավայրի «Գարդուշ» կոչվող հանդամասում՝ մոտ 3 հա, Տավուշի բնակավայրում՝ «Պտառանց աղբյուրի վերև» կոչվող հանդամասում՝ մոտ 3 հա, Բերդավան բնակավայրի «Յեշանգվի չալ» կոչվող հանդամասում մոտ 10 հա խաղողի այգի և մոտ 15 հա խոտածածկույթ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասում՝ մոտ 3000 քմ, Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի մոտակայքում՝ մոտ 2000 քմ ցորենի հնձած արտ և 250 քմ խոտածածկույթ»,- ասված է ՀՀ ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ

Ըստ վիճակագրության՝ խոսքը 237 հազար քմ այրված տարածքի մասին է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 14.05.2025

SHANTNEWS

Մարտունիում հացամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

14:48 14.05.2025

Մարտունիում հացամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՎԱԳԵ» ՍՊԸ-ին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի), որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։ Մասնավորապես՝ – արտադրական օբյեկտի պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից. – արտադրական օբյեկտը ապահովված […] ...

Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերը

14:35 14.05.2025

Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերը

Լյուքսեմբուրգում կայացած քննարկումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առաջիկա ծրագրերին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների․ Ուշակով

14:33 14.05.2025

Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների․ Ուշակով

Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները, ինչպես նշել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Դուք գիտեք նախագահի մայիսի 11-ի հայտարարությունը, որ մենք պատրաստ ենք մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսել։ Ավելի ճիշտ՝ նույնիսկ չսկսել, այլ վերսկսել այն բանակցությունները, որոնք ընդհատվել էին ուկրաինական կողմի կողմից […] ...

ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին

14:28 14.05.2025

ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ Բրյուսելում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին։ Նիստի ընթացքում ներկայացվել են մաքսային ոլորտին առնչվող  օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև մաքսային գործառնությունների թվայնացման ուղղությամբ երկու կողմերի ձեռքբերումները և առաջիկա քայլերը։ Քննարկվել է […] ...

Թրամփը ցանկանում է Իրանին գործարք առաջարկել միջուկային զենքից հրաժարվելու դիմաց

14:21 14.05.2025

Թրամփը ցանկանում է Իրանին գործարք առաջարկել միջուկային զենքից հրաժարվելու դիմաց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է համաձայնագիր կնքել Իրանի հետ, եթե վերջինս հրաժարվի միջուկային զենքի մշակումից։ «Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ, եթե հնարավոր է ինչ-որ բան անել։ Բայց նրանք պետք է դադարեն ահաբեկչությունը հովանավորելուց, արյունալի միջնորդական պատերազմներ վարելուց և միջուկային զենք ստեղծելու նպատակից», – ասել է Թրամփը Միացյալ Նահանգների և […] ...

BACK_TO_TOP