20:13 16.06.2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում դաշինքի երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպումից հետո, որտեղ քննարկվել է արևելյան ուղղությամբ հետագա ամրապնդման հարցը, բացահայտել է պաշտպանության նոր մոդելի մանրամասները, որը, մասնավորապես. կօգտագործվի Ռուսաստանի հետ սահմանների մոտ։
Ստոլտենբերգն ակնկալում է, որ սխեման կհաստատվի հունիսի 28-30-ը Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում։
Նրա խոսքով՝ նոր «ուժի տեղակայման մոդելը» բաղկացած է մի շարք տարրերից. «Դա վերաբերում է, մասնավորապես, ՆԱՏՕ-ի ուժերի ցամաքային բաղադրիչին՝ դաշինքի արևելյան թևում։ Առաջինը նախնական դիրքավորման ուժեղացումն է։ Մենք արդեն մեծացրել ենք մեր ներկայությունը, կրկնապատկել ենք մարտական խմբավորումները արևելյան թևում՝ վերջին ամիսներին չորսից մինչև ութ»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ երկրորդ բաղադրիչը «մարտական խմբերի, այդ թվում՝ հրամանատարական հնարավորություններ ունեցողների հզորացումն է, որն անհրաժեշտ է արագ կազմակերպվելու համար»։
«Մյուս տարրը զենքի և տեխնիկայի նախնական տեղակայումն է… Որպես կանոն, դժվարություններ են առաջանում ծանր սպառազինության և զինամթերքի տեղափոխման հետ կապված, ավելի հեշտ է կազմակերպել ուժերի տեղակայումը, եթե կան զենքի և զինամթերքի պահեստներ»,-պարզաբանել է նա։
Մոսկվան բազմիցս ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրներից որևէ մեկի վրա։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերով, ՆԱՏՕ-ն լավ գիտի, որ Մոսկվան չունի որևէ մեկի վրա հարձակվելու ծրագրեր, այլ պարզապես օգտագործում է պատրվակը, որպեսզի ավելի շատ տեխնիկա և գումարտակներ տեղակայի Ռուսաստանի սահմանների մոտ: Մոսկվան բազմիցս մտահոգություն է հայտնել Եվրոպայում դաշնակցային ուժերի կուտակման կապակցությամբ:
12:28 25.05.2025
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին12:28 25.05.2025
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ բին Ալ-Հուսեյն Ալ Հաշիմիին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հորդանանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի կապակցությամբ։ Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ հանձնառությունը՝ փոխգործակցել Ձեզ հետ երկկողմ հարաբերությունների օրակարգը […] ...
11:59 25.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 25-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...
11:32 25.05.2025
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 25-ին՝ ժամը 11:20-19:00-ը, կդադարեցվի գյուղ Վերին Դվինի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:10 25.05.2025
Նոր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվելՄայիսի 24-ին` ժամը 20:50-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 20-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում. […] ...
10:46 25.05.2025
Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:30 25.05.2025
Նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում. ՍուրենյանՀանրապետության տարածքում նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մայիսի 27-30-ին նոր ցիկլոն և անձրևներ, բայց երեկոյան և գիշերային ժամերին»,-գրել է նա: ...