ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+18.09 oC

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությանը

19:57 16.06.2022

Հունիսի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությանը:

Նախարար Միրզոյանը կարևորել է ԵԱՀԿ դերը՝ որպես տարածաշրջանային անվտանգության ամենամեծ կազմակերպություն, և բարձր է գնահատել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցությունը՝ իբրև ԵԱՀԿ պատասխանատվության գոտում համապարփակ և անբաժանելի անվտանգության ապահովման շուրջ երկխոսության խորհրդարանական հարթակ:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտին համակարծիք էին, որ պատվիրակության այցը լավ առիթ է՝ ուրվագծելու կողմերի միջև փոխշահավետ համագործակցության նոր հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում հայկական կողմը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով տարվող աշխատանքների շուրջ դիրքորոշումները։

ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ չնայած Ադրբեջանի պնդումներին, թե Լեռնային Ղարաբաղն այլևս գոյություն չունի և Լեռային Ղարաբաղի հակամարտություն չկա, միջազգային հանրության շրջանում առկա է համընդհանուր կոնսենսուս առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է չլուծված մնալ:

Արարատ Միրզոյանը նաև ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունն իր համապարփակ և տևական կարգավորումը պետք է ստանա միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը  մտահոգություն է հայտնել Ադրբեջանի իշխանությունների շարունակական հայատյաց ու ռազմատենչ հռետորաբանության, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ գործողությունների առնչությամբ։ Նա դատապարտել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակաբար հայտարարվող նկրտումները, որոնք լրջագույն կասկածի տակ են դնում Ադրբեջանի՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու հայտարարությունների անկեղծությունը։

ԱԳ նախարարը զրուցակիցների ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կոպիտ խախտմամբ՝ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև նպատակաուղղված քաղաքականություն է վարում 44-օրյա պատերազմի իր վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական ու մշակութային ժառանգության ինքնության խեղաթյուրման և ոչնչացման ուղղությամբ: Այս համատեքստում ընդգծվել է հրատապ լուծում պահանջող այս խնդիրների լիարժեք հասցեագրման ուղղությամբ միջազգային հանրության կողմից գործնական քայլերի կարևորությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթ

23:09 03.05.2025

Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթ

Finnair -ը հայտարարել է մոտ 100 չվերթի չեղարկման մասին՝ Ֆինլանդիայի ավիացիոն միության կողմից մայիսի 5-ին նախատեսված գործադուլի պատճառով։ Այս մասին հաղորդում է kommersant.ru-ն։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սպասվում են թռիչքների ժամանակացույցի զգալի փոփոխություններ։ Հելսինկիում գործադուլը կտևի չորս ժամ և կընթանա հերթափոխով։ Finnair-ը հայտարարել է, որ 7500 ուղևորի տեղեկացրել է այլընտրանքային երթուղիների մասին։ Բացի այդ, գործադուլը կարող […] ...

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք իր այցը

22:48 03.05.2025

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք իր այցը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հետաձգել է այցը Ադրբեջան, որտեղ նա պետք է լիներ մայիսի 7-ից 11-ը։ Այս մասին հայտնել է հրեական պետության կառավարության ղեկավարի գրասենյակը։ «Գազայում և Սիրիայում տեղի ունեցող զարգացումների լույսի ներքո, ինչպես նաև անվտանգության և դիվանագիտական ​​​​խիտ օրակարգի հետ կապված՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշում է կայացրել Ադրբեջան կատարելիք այցը հետաձգել ավելի ուշ ժամկետների: […] ...

Երևանում «Կամազ»-ը Սևքարեցի Սաքոյի փողոցում հայտնվել է խոտանված ասֆալտապատ հատվածի մեջ, ճաքեցրել ասֆալտն ու կիսակողաշրջվել

22:35 03.05.2025

Երևանում «Կամազ»-ը Սևքարեցի Սաքոյի փողոցում հայտնվել է խոտանված ասֆալտապատ հատվածի մեջ, ճաքեցրել ասֆալտն ու կիսակողաշրջվել

Մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:45-ի սահմաններում «Կամազ» մակնիշի թույլատրելի քաշով բարձված բեռնատարը Սևքարեցի Սաքոյի փողոցում ընկել է խոտանված ասֆալտապատ հատվածի մեջ, ինչի հետևանքով ասֆալտը ճաքել է և «կամազ»-ը մասամբ կիսակողաշրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն վնասված ասֆալտի տակով անցնում է, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, խմելու ջրի […] ...

Միջազգային հարաբերությունների վիճակը պատերազմական չէ, մենք հիմա այլ բանի մասին պետք է մտածենք․ Լևոն Շիրինյան

22:22 03.05.2025

Միջազգային հարաբերությունների վիճակը պատերազմական չէ, մենք հիմա այլ բանի մասին պետք է մտածենք․ Լևոն Շիրինյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագիտության դոկտոր, «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» նախագահ Լևոն Շիրինյանին։ Քաղաքագետն ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր արտաքին և ներքին քաղաքական զարգացումները։ Անցնող շաբաթը նախ աչքի ընկավ Հնդկաստան-Պակիստան հարաբերությունների կտրուկ սրացումով։ Արդյո՞ք լայնածավալ առճակատումը անխուսափելի է, եթե այո, ապա ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ մեր տարածաշրջանի ու, մասնավորապես, մեր երկրի վրա։ Ինչպիսի՞ն պետք է […] ...

Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի Մայամիի Գրան պրիի սպրինտում

22:12 03.05.2025

Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի Մայամիի Գրան պրիի սպրինտում

Բրիտանական «Մաքլարենի» մրցարշավորդ Լանդո Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի 2025 թվականի աշխարհի առաջնության վեցերորդ փուլի՝ Մայամիի Գրան պրիի սպրինտում։ Նորիսի «Մաքլարենի» թիմակից ավստրալացի Օսկար Պիաստրին զբաղեցրել է երկրորդ տեղը։ Լավագույն եռյակը եզրափակել է «Ֆերարիի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը։ Պիաստրին սպրինտից հետո պահպանում է առաջատարի դիրքը մրցաշարային աղյուսակում՝ վաստակած 106 միավորով։ Նորիսը երկրորդն է (97), իսկ […] ...

SHANTNEWS

22:00 03.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP