Ծխելը գլոբալ խնդրի է վերածվում. մասնագետները մտահոգված են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+20.87 oC

Ծխելը գլոբալ խնդրի է վերածվում. մասնագետները մտահոգված են

16:48 03.08.2018

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հաշվարկներով, 2025 թվականին, չնայած բոլոր ջանքերի, աշխարհում լինելու է ավելի քան մեկ միլիարդ ծխող։ Դա նշանակում է, որ մոլորակի յոթ բնակչից մեկը տասը տարի հետո դեռ լինելու է ծխող։ Նույն կազմակերպության տվյալներով՝ ծխախոտը տարեկան 7 միլիոն մարդու մահվան պատճառ է դառնում, որոնցից 890 հազարը մահանում են պասիվ ծխելուց՝ երկրորդային ծխի ազդեցությունից։

Մասնագիտացած տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ ԱՀԿ-ի պնդմամբ, տրադիցիոն ծխելը բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների, թոքերի քաղցկեղի, սրտանոթային հիվանդությունների առաջացման պատճառ կարող է հանդիսանալ։ Բանն այն է, որ ծխախոտի ծուխը ծայրահեղ բարդ միացություն է, որի մեջ մինչ օրս հայտնաբերվել է ավելի քան 6000 բաղադրիչ։ Այս միացության մոտ 100 բաղադրիչ կապված են ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունների հետ։ ԱՀԿ-ն որպես վնասակար կամ վնասակար լինելու պոտենցիալ ունեցող բաղադրիչ ընդունում է ծխախոտի ծխի 9, ԱՄՆ սննդամթերքի ու դեղորայքի վարչությունը` 18, Կանադայի առողջապահության նախարարությունը` 44 բաղադրիչ։ Մինչդեռ որպես քաղցկեղածին ճանաչված են ծխախոտի ծխի 15 բաղադրիչ։

Այս փաստերը չեն կարող չմտահոգել, քանզի ծխելը վերածվում է գլոբալ խնդրի։ Ոլորտի առաջատար մասնագետներն ու ծխախոտային ընկերությունների ներկայացուցիչները նույնպես մտահոգված են, ու Global Forum on Nicotine 2018-ի ժամանակ քննարկում էին նիկոտինի սպառման ավելի քիչ վնասակար տարբերակների անցման հնարավորությունները, որոնք պետք է կապված չլինեն ավանդական սիգարետի հետ։

Բնականաբար, ռիսկերի մինիմիզացման ամենաարդյունավետ միջոցը ծխելուց հրաժարվելն է, սակայն քչերն են ընտրում այդ ճանապարհը։ Հետևաբար, անհրաժեշտ է հակախծախոտային միջոցառումներին զուգահեռ ներկայացնել այնպիսի լուծումներ, որոնք նիկոտինային սպառումը պակաս վնասակար կդարձնեն։ Առաջատար երկրներում արդեն իսկ գնացել են այդ ճանապարհով։ Օրինակ, Ճապոնիայում ու Մեծ Բրիտանիայում պետական մակարդակով ներկայացվել է Harm Reduction–ի (նվազեցված ռիսկայնության) գաղափարը։ Առաջինի դեպքում ծխողների 20% անցում է կատարել ավելի նվազ ռիսկայնությամբ տարբերակների, երկրորդի դեպքում էլ ավանդական ծխելու շեմը իջել է մինչև 15.5%:

Այս համատեքստում ողջունելի է, որ ծխախոտային արդյունաբերությունը նույնպես գիտակցում է այդ հրամայականը և անցում է կատարում ավանդական սիգարետ արտադրելուց այլընտրանքային լուծումների։ Ծխախոտային ոլորտում արդեն իսկ հայտնվել են «Տեսլաներ»։ Ավելի հասկանալի լինելու համար հիշատակենք Հայաստանում ամենատարածված տարբերակը՝ IQOS-ը։ Արտադրողը պնդում է՝ թութունի տաքացման նոր տեխնոլոգիայի հիմքում լուրջ գիտություն կա։ Գոլորշու և ծխախոտի ծխի քիմիական բաղադրության համեմատական ուսումնասիրությունը փաստում է, որ IQOS-ի գոլորշու մեջ ԱՀԿ-ի կողմից վնասակար համարվող 9 բաղադրիչների առկայությունը նվազում է 95%-ով, FDA-ի կողմից սահմանված 18 բաղադրիչներինը՝ 90%-ով, HC-ի կողմից սահմանված 44-ինը՝ 95%-ով, իսկ Ֆիլիպ Մորրիսի կողմից վերցրած բոլոր 58-ինը միասին՝ 90%-ով։ Նշենք նաև, որ քաղցկեղածին համարվող տարրերի քանակությունը IQOS-ի գոլորշու մեջ ծխախոտի ծխի համեմատ նվազում է 95%-ով։


Կարևոր է հասնակալ նաև, որ այդ նյութերը իսպառ չեն վերանում, բայց դրանց քանակությունը մոտ 20 անգամ նվազում է։ Հետևաբար՝ IQOS-ը ոչ մի դեպքում չի կարելի դիտարկել որպես ծխախոտային արտադրանքը առողջության համար առանց որևէ վնասի օգտագործելու միջոց։ Ի դեպ, արտադրող ընկերությունը չի թաքցնում այդ փաստը, այլև հայտարարում է ծխելու վնասների մասին։

Մարդիկ ծխում են տարբեր պատճառներով, սոցիալական, հոգեբանական և նույնիսկ մոդայիկ երևալու համար։ Նիկոտինային քաղցի հագեցումը այդ պատճառներից մեկն է միայն։ Մասնագետները վստահ են, որ սիրելի սովորությունից հրաժարվելը շատ ավելի դժվար է, քան ավելի հետաքրքիր, բայց քիչ վնասակար տենդենցի հետևից գնալը։ Այսօր նման առաջարկ կա և մնում է միայն զարգացնել գիտակցությունն ու տրամադրել անաչառ, հիմնավորված տեղեկատվություն, որպեսզի ավանդական սիգարետը փոխարինվի նիկոտին մատակարարող նորարարական այլընտրանքներով՝ նիկոտին պարունակող հեղուկ լուծույթով կամ թութունի տաքացման տեխնոլոգիայով աշխատող սարքերով։

Այս հարցի շուրջ հետազոտությունները շարունակվում են։ Եվրոպացի, ասիացի, ամերիկացի ու հայ մասնագետները բազմաթիվ վերլուծություններ ու հոդվածներ են ներկայացնում, սակայն առանց հասարակության անմիջական մասնակցության այդ ամենն անիմաստ է։ Ճապոնացի պրոֆեսոր, AOI համալսարան–կլինիկայի փոխտնօրեն Հիրոյա Կումամարուն պնդում է, որ հենց ծխողը պետք է արժևորի իր առողջությունը ու ճիշտ ընտրություն կատարի, իսկ արտադրող ընկերությունները, բժշկական հաստատություններն ու պետությունը նպաստող միջավայր ստեղծեն։

https://styler.rbc.ua/ukr/wellness/global-forum-on-nicotine-2018-obsudili-novuyu-1532506174.html
http://argumenti.ru/society/2018/07/579787

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ԵԽ և մասնակից այլ երկրների գործընկերների հետ

15:17 14.05.2025

Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ԵԽ և մասնակից այլ երկրների գործընկերների հետ

Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ԵԽ և մասնակից այլ երկրների գործընկերների հետ, այդ թվում՝ Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի, ԵԽ նախարարների կոմիտեում նախագահություն ստանձնող Մալթայի փոխվարչապետ, ԱԳ, Եվրոպայի և զբոսաշրջության նախարար Իեն Բորջի, ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի, Չեռնոգորիայի փոխվարչապետի և այլ պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցները

15:08 14.05.2025

Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «մշտապես քննարկում է» Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու հնարավորությունը։ «Ես չեմ ուզում դրա մասին խոսել, բայց ես միշտ դիտարկում եմ երկրորդական պատժամիջոցների հնարավորությունը», – Սաուդյան Արաբիայից թռիչքից հետո նախագահական ինքնաթիռում լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով լրագրողի հարցին։ Ամերիկայի նախագահի խոսքով՝ «Իրանի դեմ երկրորդական պատժամիջոցները «երկիրը հասցրել […] ...

SHANTNEWS

15:00 14.05.2025

SHANTNEWS

Մարտունիում հացամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

14:48 14.05.2025

Մարտունիում հացամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՎԱԳԵ» ՍՊԸ-ին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի), որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։ Մասնավորապես՝ – արտադրական օբյեկտի պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից. – արտադրական օբյեկտը ապահովված […] ...

Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերը

14:35 14.05.2025

Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերը

Լյուքսեմբուրգում կայացած քննարկումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առաջիկա ծրագրերին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների․ Ուշակով

14:33 14.05.2025

Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների․ Ուշակով

Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները, ինչպես նշել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Դուք գիտեք նախագահի մայիսի 11-ի հայտարարությունը, որ մենք պատրաստ ենք մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսել։ Ավելի ճիշտ՝ նույնիսկ չսկսել, այլ վերսկսել այն բանակցությունները, որոնք ընդհատվել էին ուկրաինական կողմի կողմից […] ...

BACK_TO_TOP