17:23 03.08.2018
Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերի պարզման շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում պետական կառավարման տարբեր ոլորտներում պետական շահերի պաշտպանության վիճակի վերաբերյալ իրականացրել է 46 ուսումնասիրություն: Դրանց համար հիմք են հանդիսացել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական բաժնեմասով կազմակերպությունների՝ պետության գույքային շահերին առնչվող հայցերի վերաբերյալ ստացված տեղեկատվությունը, պետական մարմինների հաղորդումները, ՀՀ վերահսկիչ պալատի հաշվետվությունները, ՀՀ դատախազության աշխատանքի ծրագրերը, ԶԼՄ հրապարակումները, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումները:
ՈՒսումնասիրությունների արդյունքներով պետական մարմիններին ներկայացվել է 16 միջնորդագիր՝ պետությանը պատճառված ընդհանուր շուրջ 1 մլրդ 93 մլն դրամի վնասների վերականգման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու՝ անհրաժեշտության դեպքում պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու, պետական միջոցների ստացման, արդյունավետ օգտագործման գործընթացում արձանագրված խախտումների, բացթողումների վերացման վերաբերյալ:
Ի թիվս այլոց՝ միջնորդագրեր ներկայացվել են ընդերքօգտագործող տնտեսվարող սուբյեկտների կողմից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման ներդրումներ կատարելու, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարումներ կատարելու, ընդերքօգտագործողների կողմից պետական տուրքի գծով վճարումներ կատարելու վերաբերյալ:
Դրանից բացի՝ ներդրումային ծրագրերի շրջանակներում ԱԱՀ-ի գումարների վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնություն ստացած տնտեսվարող սուբյեկտների կողմից ժամկետի ավարտից հետո ԱԱՀ-ի վճարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են ընդհանուր մոտ 1 մլրդ 966 մլն դրամի չափով պարտավորությունների չկատարման փաստեր, ինչի կապակցությամբ ձեռնարկվում են դատախազական ներգործության միջոցներ, այդ թվում՝ արդեն իսկ միջնորդագիր է ներկայացվել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, հարուցվել է 1 քրեական գործ՝ կանխամտածված սնանկության հատկանիշներով պետությանը շուրջ 148 մլն դրամի չափով վնասի պատճառման փաստով:
ՈՒսումնասիրությունների ընթացքում դատախազության նախաձեռնությամբ կամովին վերականգնվել է պետությանը պատճառված 31.573.759 դրամ վնաս:
Այս կապակցությամբ ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից պարտավորությունը չկատարած տնտեսվարող սուբյեկտներին ներկայացվել են ողջամիտ ժամկետում պարտավորությունները կատարելու նախազգուշացումներ: Դրանից բացի՝ համապատասխան գրություններով վարչությունը դիմել է նշված ոլորտներում վերահսկողության լիազորություններով օժտված իրավասու պետական մարմիններին տնտեսվարողների կողմից պարտավորությունների կատարումն ապահովելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու և դրանց վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկատվությունը ստանալու համար:
Հայտնաբերված մի շարք խախտումների կապակցությամբ Վարչության դատախազների կողմից հարուցվել է 13 քրեական գործ: Դրանցով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է մոտ 1 մլրդ 917 մլն դրամ: 23 դեպքով ուսումնասիրությունների արդյունքները՝ պետությանը պատճառված ընդհանուր 525 մլն 988 հազար դրամ վնասի վերաբերյալ, ուղարկվել են քննչական մարմիններ, որտեղ դրանցով հարուցվել է 12 քրեական գործ: Այսինքն՝ միայն ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությունների հիման վրա հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 2 մլրդ 442 մլն 807 հազար դրամ:
Մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլորտում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում ծանր հետևանքներ առաջացնելու և պաշտոնական անփութություն կատարելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է 4 քրեական գործ:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում ծանր հետևանքներ առաջացնելու առերևույթ հանցագործության հատկանիշներով մեկ քրեական գործ է հարուցվել ՀՀ կրթության և գիտության նախարարության «Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով:
Նույն հատկանիշներով երկու քրեական գործ է հարուցվել ՀՀ ֆինանսների նախարարության «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ում /լուծարված/ և ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունում, մեկը՝ ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում, երկուսը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում ապօրինի ընդերքօգտագորման և հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնները խախտելու հետևանքով շրջակա միջավայրին էական վնաս պատճառելու փաստերի կապակցությամբ:
Պաշտոնական անփութություն կատարելով ծանր հետևանքներ առաջացնելու և մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներով մեկ քրեական գործ է հարուցվել ՀՀ մշակույթի նախարարությունում արձանագրված խախտումների արդյունքներով:
Պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով մեկ քրեական գործ հարուցվել է Եղվարդ համայնքում նավթավերամշակման գործարանի կառուցման գործընթացում արձանագրված խախտումների փաստի առթիվ:
Վերոնշյալից բացի, յուրացման կամ վատման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակության, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պետության իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու կամ օգտագործելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներով մեկ քրեական գործ հարուցվել է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում արձանագրված խախտումների կապակցությամբ:
2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում քաղաքացիական դատավարության կարգով դատարանի կողմից բավարարվել է 12.243.764 դրամի մեկ հայցադիմում, ևս 36 հայցի դատաքննություն՝ ընդհանուր 716.707.850 դրամ հայցապահանջով, դեռևս ընթացքի մեջ է:
Նախորդ ժամանակաշրջանում բավարարված հայցերով փաստացի վերականգնվել է 3.663.924 դրամ:
18:23 14.05.2025
Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթովՄայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթով: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Սուրեն Պապիկյանն իր ելույթում նշել է միջազգային խաղաղապահ գործընթացներին Հայաստանի աջակցության մասին և ներկայացրել ՀՀ նոր հանձնառությունները՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ներգրավվելու համար համապատասխան պատրաստությամբ անձնակազմի տրամադրում, խաղաղապահների պատրաստության միջազգային դասընթացների կազմակերպում Հայաստանում և ՄԱԿ-ի առաքելություններում կին […] ...
18:14 14.05.2025
Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 15-ին Թուրքիայում նախատեսված բանակցություններին իր մասնակցությունը, սակայն չգիտի՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի՞, թե՞ ոչ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին Կատար մեկնելիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում նշել է Թրամփը։ «Նա (խմբ.՝ Պուտինը) կցանկանար, որ ես այնտեղ լինեմ, և դա հնարավոր […] ...
18:07 14.05.2025
Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Եղվարդի բժշկական կենտրոնի շինհրապարակՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է Կոտայքի մարզում կոմիտեի համակարգմամբ կառուցվող Եղվարդի (Նաիրի) բժշկական կենտրոնի շինարարական հրապարակ։ Շրջայցին մասնակցող բժշկական կենտրոնի տնօրենի, Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումների մասնագետների, նախագծային, շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նա դիտարկել է կատարված աշխատանքները՝ ընդգծելով որակի սահմանված նշաձողը պահպանելու կարևորությունը։ Ներկայում ընթանում են արտաքին պատերի երեսապատման, միջնորմների […] ...
17:54 14.05.2025
Բենզինի ռեզերվուարում բռնկված հրդեհը մարվել էՄայիսի 14-ին` ժամը 09:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում, նախնական տվյալներով, այրվում է բենզինի դատարկ ռեզերվուար: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային […] ...
17:45 14.05.2025
Համագործակցության հուշագիր՝ Քրեակատարողական ծառայության և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի միջևԱյսօր՝ մայիսի 14-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը։ Համագործակցության անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական համակարգում սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացման կարևորությամբ, ազատազրկված անձանց վերասոցիալականացման քաղաքականության ամրապնդմամբ, ինչպես նաև քրեակատարողական ոլորտում գիտության և պրակտիկայի միջև […] ...