ԵՄ-ն հակառուսական պատժամիջոցներն անվանել է իրավական սկզբունքների խախտում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+23.67 oC

ԵՄ-ն հակառուսական պատժամիջոցներն անվանել է իրավական սկզբունքների խախտում

00:07 20.06.2022

 

Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմ մղելով՝ արևմտյան երկրները խախտում են օրենքի գերակայությունը։ Այս մասին կիրակի՝ հունիսի 19-ին, հայտարարել է Կիպրոսի արդարադատության նախկին նախարար Էմիլի Յոլիտիսը՝ բարեկեցության պլանավորման և  իրավահաջորդության հարցերով համաժողովում։

«Լավագույն դեպքում պատժամիջոցներն անարդյունավետ են և քիչ բան են արել Դոնբասում հատուկ ռազմական գործողությանդեմ պայքարելու համար: Վատագույն դեպքում դրանք հակազդում են  ոչ միայն այն երկրների տնտեսություններին, որոնք ներկայացնում են, այլև օրենքի գերակայությանը», -Էմիլի Յոլիտիսի խոսքերն է մեջբերում է Yolitis CyprusMail-ը:

Նրա կարծիքով, ԵՄ անդամ երկրների քաղաքական գործիչները պատժամիջոցների վեցերորդ փաթեթում փաստացի կոչ են անում ձեռնարկատերերին և պաշտոնյաներին դադարեցնել իրենց պարտավորությունները Ռուսաստանի Դաշնության հետ նախկինում ձեռք բերված պայմանագրերով, և դա խաթարում է օրենքի գերակայությունը, որը փայփայում են արևմտյան երկրները և ստեղծում է «վտանգավոր նախադեպ աշխարհակարգի համար»։

«Վեցերորդ փաթեթը գրեթե խոստովանություն է, որ մենք չափն անցել ենք», – ասել է Էմիլի Յոլիտիսը՝ առաջարկելով, որ չպետք է թույլ տալ համընդհանուր հետապնդումներ, լայնածավալ ընդհանրացումներ և միջազգային իրավական սկզբունքների կոպիտ խախտումներ։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հայտարարել էր, որ  Ռուսաստանին «պատժելու» ցանկությունը որոշակի տնտեսական ծախսեր է բարդում  ԱՄՆ-ի համար։ Ուկրաինայի շուրջ հակամարտությունը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ԱՄՆ վարչակազմը համարում է երկրում վերջին 40 տարվա ընթացքում ռեկորդային գնաճի հիմնական պատճառներից մեկը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայում հայտնել են 24 ժամվա ընթացքում 153 զոհի մասին

10:33 18.05.2025

Գազայում հայտնել են 24 ժամվա ընթացքում 153 զոհի մասին

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, մոտ 460-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում 459 վիրավոր է գրանցվել, 153 զոհվածի մարմին տեղափոխվել է տարածաշրջանի հիվանդանոցներ։ Բացի այդ, գերատեսչությունը նշել է, որ իսրայելական հարձակումների անհայտ […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրատարը

10:00 18.05.2025

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրատարը

Մայիսի 17-ին, ժամը 21:13-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցել

23:59 17.05.2025

ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցել

Կալիֆոռնիայի Պալմ Սփրինգս քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը: Դեպքի պատճառները դեռևս պարզված չեն։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայություններ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ NBC-ի տվյալներով՝ բժշկական կենտրոնի մոտակայքում, հնարավոր է, մեքենա է պայթել։ ...

Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվել

23:52 17.05.2025

Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվել

Մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող վթարված «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, իսկ «Toyota»-ն եղել է կայանված քանի որ բախված է եղել «Nissan» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի փաստով ՊԾ […] ...

Տաշքենդի շրջանում փոշու փոթորկի պատճառով 18,8 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

23:44 17.05.2025

Տաշքենդի շրջանում փոշու փոթորկի պատճառով 18,8 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Տաշքենդում և Տաշքենդի մարզում մոտ 19 հազար մարդ ժամանակավորապես մնացել է առանց էլեկտրաէներգիայի փոշու փոթորկի պատճառով: Այս մասին հայտնել է Ուզբեկստանի էներգետիկայի նախարարությունը։ «Տաշքենդի և տարածաշրջանի էլեկտրացանցի որոշ տարրեր անջատվել են անվտանգությունն ապահովելու համար։ Արդյունքում, Տաշքենդի 8500 և Տաշքենդի տարածաշրջանի ևս 10300 սպառողներ ժամանակավորապես անջատվել են էլեկտրացանցից», – նշվում է հայտարարության մեջ։ Արտակարգ իրավիճակների խմբերն […] ...

Ռուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը որոշում են Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակն ու վայրը

23:32 17.05.2025

Ռուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը որոշում են Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակն ու վայրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, և այժմ որոշվում է բանակցությունների վայրը և ժամանակը, ինչպես նաև զրույցի թեմաները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Նախագահը (խմբ.Թրամփը) արդեն հրապարակավ ներկայացրել է այս առաջարկը (հանդիպման) վերաբերյալ։ Նման հանդիպում կազմակերպելու մեխանիզմը կպահանջի որոշակի աշխատանք։ Այնպես որ, […] ...

BACK_TO_TOP