19:16 21.06.2022
Շիրակի մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանն ու Կարեն Մանուկյանը, Գյումրու համայնքապետի տեղակալների, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչերի հետ այսօր հետևել են Գյումրիում իրականացվող մի շարք սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։
Պատասխանատուների առաջին կանգառը Գյումրի քաղաքի Մուշ 2/2 թաղամասի հրապարակն է եղել, որի 2018 թվականից մեկնարկած շինարարական աշխատանքները դեռևս չեն ավարտվել։ «Գյումրի քաղաքի Մուշ 2/2 թաղամասի հրապարակի կազմակերպում և բարեկարգում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 105 մլն 484 հազար դրամ է, որից կառավարության համամասնությունը կազմում է 30%։ Աշխատանքներն իրականացրել է «Վահրադյան Շին» ընկերությունը։ Քանի որ շինարարական աշխատանքները ավարտված չեն, գումարն ի պահ տրամադրվել է Գյումրի համայնքին։ Մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները հետևել են նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։
Նշենք, որ հիմնադրամի պատվիրատվությամբ 2021 թվականին մեկնարկել են 36 բնակարանով 2 բնակելիների և 46 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման աշխատանքները, դրանք կավարտվեն 2022 թվականին: Հիմնադրամի երկրորդ ծրագրով` սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման նպատակով, Մուշ թաղամասում մեկնարկել է 9 հարկանի 2 բնակելի շենքերի կառուցման աշխատանքները՝ Գյումրի քաղաքում բնակվող 44-օրյա պատերազմի հաշմանդամ զինծառայողների, երկրաշարժից անօթևան մնացած, տնակներում բնակվող ընտանիքների համար, որոնք երբևէ չեն ստացել փոխհատուցում երկրաշարժի ժամանակ կորցրած տան դիմաց։
Նախատեսվում է կատարել կոնստրուկտորական, համաշինարարական և օդափոխության համակարգի աշխատանքներ, անցկացնել ներքին ջրամատակարարման և կոյուղու, գազամատակարարման, էլեկտրամատակարարման և ջեռուցման, արտաքին ինժեներական ցանցերը, կատարել ներքին հարդարման աշխատանքներ, տարածքի բարեկարգում:
Մարզային իշխանության ներկայացուցիչները եղել են նաև «Կարմիր գլխարկ» մանկապարտեզում, որտեղ 2021 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում տեղադրվել է 16 կՎտ հզորությամբ ֆոտովոլտային կայան՝ 30 մոդուլներով։ 7 մլն 474 հազար դրամ արժողությամբ ծրագրի գումարի 60%-ը կառավարությունն է տրամադրել, մնացած գումարը համայնքային բյուջեից է հատկացվել։
Մանկապարտեզը 2022-ի սուբվենցիոն ծրագրերից ևս կօգտվի, նախատեսվում է վերանորոգման աշխատանքների իրականացում։ Այս ծրագրին կառավարության աջակցությունը 70% է։ Տեխնիկական սպասարկման պարկ այցելության ժամանակ մարզպետի տեղակալներին է ներկայացվել 2018 թվականին ձեռքբերված 2 ինքնաթափ, 3 աղբատար մեքենասարքավորումները, ինչպես նաև 2019 թվականի ծրագրով գնված 1 էքսկավատոր-ամբարձիչը և 12 նոր սարքավորումը, 6 աղբատար, 1 վակուումային, 4 կոմբինացված և 1 գրեյդեր մեքենասարքավորումները։
Ընդհանուր 480 մլն 455 հազար դրամ արժողությամբ ծրագրի կառավարության համամասնությունը կազմում է 50%։ Եվս 23 միավոր տեխնիկա և 3 միկրոավտոբուս էլ համայնքապետարանը սուբվենցիոն ծրագրով ձեռք է բերել 2020 թվականին, կրկին կառավարության 50 տոկոս աջակցությամբ։ 2022 թվականին 3 միավոր բազմաֆունկցիոնալ տեխնիկա է նախատեսվում սուբվենցիոն ծրագրով գնել։
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում11:23 18.05.2025
Ռուբիոն զգուշացրել է, որ Կոնգրեսը կարող է խստացնել պատժամիջոցները Մոսկվայի դեմԱՄՆ Կոնգրեսը կարող է շուտով խստացնել հակառուսական պատժամիջոցները, եթե առաջընթաց չգրանցվի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում, այս մասին Ռուսաստանին զգուշացրել է ԱՄՆ վարչակազմը։ CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրան խնդրեցին մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակումները խստացնելու մասին օրինագծի հաստատման հնարավորությունը։ «Մենք խնդրեցինք Կոնգրեսին մեզ որոշ ժամանակ տալ՝ տեսնելու, թե արդյոք […] ...
11:00 18.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 18-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...
10:33 18.05.2025
Գազայում հայտնել են 24 ժամվա ընթացքում 153 զոհի մասինՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, մոտ 460-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում 459 վիրավոր է գրանցվել, 153 զոհվածի մարմին տեղափոխվել է տարածաշրջանի հիվանդանոցներ։ Բացի այդ, գերատեսչությունը նշել է, որ իսրայելական հարձակումների անհայտ […] ...
10:00 18.05.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրատարըՄայիսի 17-ին, ժամը 21:13-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
23:59 17.05.2025
ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցելԿալիֆոռնիայի Պալմ Սփրինգս քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը: Դեպքի պատճառները դեռևս պարզված չեն։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայություններ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ NBC-ի տվյալներով՝ բժշկական կենտրոնի մոտակայքում, հնարավոր է, մեքենա է պայթել։ ...
23:52 17.05.2025
Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվելՄայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող վթարված «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, իսկ «Toyota»-ն եղել է կայանված քանի որ բախված է եղել «Nissan» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի փաստով ՊԾ […] ...