12:49 04.08.2018
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի գնահատմամբ՝ ՀՔԾ պետի հարցազրույցը ամենահակասական և ոչ համոզիչ հարցազրույցներից մեկն էր: Նրա խոսքով՝ փաստերը, հայտարարությունները հարմարեցված էին նպատակին, որն ի սկզբանե դրված է ՀՔԾ առաջ՝ դա վերաբերում է և 0038 հրամանի գաղտնազերծմանը:
«Այո, այդ փաստաթուղթը եղել է մեղադրական եզրակացության մեջ, այն բանից, որ այդ տեքստը խրոխտ ձայնով ես կարդում կամ փորձում ես մանրամասները ներկայացնել, դրանից գործի էությունը չի փոխվում: ՀՔԾ-ն դեռ պետք է կարողանա ապացուցել անապացուցելին, որովհետև նման փաստեր, վստահ եմ, գոյություն չունեն»,- ասաց նա:
Սողոմոնյանի խոսքով՝ ասվում է՝ փետրվարի 23-ին, երբ կանխատեսվել է, որ մարտի 1 է լինելու, արվել են այդ գործողությունները, բանակը ներգրավվել է, հետո սկսվել են հակասությունները, իսկ եղե՞լ է բախում՝ ցուցարարների ու զինվորների միջև, դրա մասին՝ ոչ մի խոսք, միայն անորոշ հայտարարություններ, թե՝ այսքան փամփուշտ կրակվել է, այսքան պարկուճ է գտնվել, փորձաքննությունը չի անցել, դժվար էլ անցնի:
«Բա որ դժվար էլ անցնի, ինչո՞ւ է խափանման միջոց կալանավորումն ընտրված. այսինքն՝ թող նստի, մենք հլը կտեսնե՞նք, բա գործի մյուս մասնակիցները ինչո՞ւ նստած չեն, էդ ներքաշողները, որ ներքաշում էին բանակը քաղաքականության մեջ, և որոնց անունները հայտնի են, տեսագրությունները կան, դրանցից մեկը առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն է, ինքը շրջապատ չունի՞, որ ազդի շրջապատի վրա և պատշաճ վարքագիծ դրևսորի: Սա ի՞նչ ընտրողականություն է»,- ասաց Սողոմոնյանը:
Նրա գնահատմամբ՝ ցանկացած հերթական ելույթ ապացուցելու է, որ այս գործը ծայրից ծայր քաղաքական հետապնդման դրսևորում է, ինքը դրանում վստահ է: Սողոմոնյանը նշեց՝ որևէ ապացույց չկա, որևէ հիմնավորված փաստարկ, որ ասեն՝ գիտեք, նախագահը մեղավոր է, օրինակ, տասը զոհերի մահվան մեջ:
«Ասում է՝ դե Քոչարյանի շահերից ելնելով՝ չենք հրապարակում: Քոչարյանի շահերից բխում է այդ բացարձակ հրապարակայնությունը, հրապարակեք: Չկա փաստ, որ նա ասի՝ մի հրապարակեք, որովհետև ինձ համար կարող են խնդիրներ առաջանալ: Երեկվա հարցազրույցը համարում ենք հերթական փորձը՝ արդարացնել քաղաքական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ»,- նշեց նա:
15:40 14.05.2025
Հռոմի պապը հայտարարել է աշխարհում հակամարտությունների կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասինՆորընտիր Հռոմի պապ Լեո XIV-ը հայտարարել է աշխարհում հակամարտությունների կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասին, չորեքշաբթի օրը հաղորդել է Vatican News-ը։ «Պապը հայտնել է իր հանձնառությունը՝ անել ամեն ինչ՝ խաղաղության գերիշխանությունն ապահովելու համար», – հաղորդում է Vatican News-ը։ Պապի խոսքով՝ Սուրբ Աթոռը պատրաստ է ցանկացած ջանք գործադրել, որպեսզի «թշնամիները դեմ առ դեմ հանդիպեն և խոսեն»։ Հռոմի […] ...
15:30 14.05.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Աստանա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ: Երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի քննարկումից բացի կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող խնդիրներին: ՀՀ ԱԺ նախագահը ողջունել է ղազախական կողմի հայտարարությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ, ինչպես նաեւ Ղազախստանի աջակցությունը` ուղղված երկու […] ...
15:17 14.05.2025
Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ԵԽ և մասնակից այլ երկրների գործընկերների հետԵվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ԵԽ և մասնակից այլ երկրների գործընկերների հետ, այդ թվում՝ Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի, ԵԽ նախարարների կոմիտեում նախագահություն ստանձնող Մալթայի փոխվարչապետ, ԱԳ, Եվրոպայի և զբոսաշրջության նախարար Իեն Բորջի, ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի, Չեռնոգորիայի փոխվարչապետի և այլ պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
15:08 14.05.2025
Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «մշտապես քննարկում է» Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու հնարավորությունը։ «Ես չեմ ուզում դրա մասին խոսել, բայց ես միշտ դիտարկում եմ երկրորդական պատժամիջոցների հնարավորությունը», – Սաուդյան Արաբիայից թռիչքից հետո նախագահական ինքնաթիռում լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով լրագրողի հարցին։ Ամերիկայի նախագահի խոսքով՝ «Իրանի դեմ երկրորդական պատժամիջոցները «երկիրը հասցրել […] ...
14:48 14.05.2025
Մարտունիում հացամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՎԱԳԵ» ՍՊԸ-ին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի), որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։ Մասնավորապես՝ – արտադրական օբյեկտի պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից. – արտադրական օբյեկտը ապահովված […] ...