Սյունիքի մարզպետը ՄԱԿ-ի փախստականների գործակալության ներկայացուցիչների հետ քննարկել է առավել արդյունավետ համագործակցության հնարավորությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

Սյունիքի մարզպետը ՄԱԿ-ի փախստականների գործակալության ներկայացուցիչների հետ քննարկել է առավել արդյունավետ համագործակցության հնարավորությունները

19:45 29.06.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ) գործառնությունների գծով ավագ ղեկավար Ալմազ Բուրկուտովին, իրավաբանական բաժնի ղեկավար Անդրեյ Արյուպինին, ՄԱԿ ՓԳՀ Գորիսի գրասենյակի ղեկավար Սահականուշ Եղիազարյանին։

2021 թ․ վերջին ՄԱԿ ՓԳՀ-ն գրասենյակ է հիմնել նաև Գորիսում և Սյունիքում անցած մեկ տարում ավելի քան 17 ծրագիր է իրականացրել՝ ուղղված Արցախից տեղահանված ու մարզում բնակվող ընտանիքների կյանքի բարելավմանն ու իրավունքների պաշտպանությանը։

Մարզպետը շնորհակալություն հայտնեց հյուրերին Սյունիքում իրականացված ու այժմ էլ ընթացող աշխատանքների համար՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվորեն շարունակել համագործակցությունը, ինչպես նաև այս ոլորտում երկուստեք գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար փոխանակել տեղեկություններ ու ռեսուրսներ։

Պարոն Բուրկուտովը նշեց, որ պատերազմից հետո Սյունիքը մեծ աշխատանք է կատարել տեղահանված անձանց ապաստան տրամադրելու ու նրանց առաջնային կարիքները հոգալու, ինչպես նաև ընդունող համայնքում ինտեգրվելու ուղղությամբ և այդ կապակցությամբ շնորհակալություն հայտնեց մարզի հյուրընկալ բնակիչներին ու իշխանություններին։

Նշվեց նաև, որ ՄԱԿ ՓԳՀ-ի և իր գործընկեր կազմակերպությունների ծրագրերը Սյունիքում շարունակական և երկարաժամկետ են լինելու։

Գործակալության աշխատակիցների այցի նպատակն էր նաև քննարկել ՄԱԿ ՓԳՀ-ի և այլ կազմակերպությունների հետագա գործառույթների համակարգման հնարավորությունը Սյունիքում։ Նշվեց, որ ՄԱԿ ՓԳՀ-ն հումանիտար ուղղվածություն ունի․ այն տեղահանված ընտանիքների առաջնահերթ խնդիրներն է լուծում, մինչդեռ տեղահանված անձանց համար այժմ երկարաժամկետ զարգացման ծրագրեր են անհրաժեշտ՝ ընդունող համայնքում ինքնաբավ և լիարժեք կյանքով ապրելու համար։ Այդ առումով կարևորվեց համագործակցությունն այլ միջազգային կազմակերպությունների, պետական կառույցների, ՀԿ-ների, համայնքների ու դոնորների հետ՝ տեղահանված ընտանիքներին տնտեսական և զարգացման ծրագրերում ընդգրկելու նպատակով։

Այս համատեքստում, կարևորելով տարածքային կառավարման դերն ու պատասխանատվությունը, ՄԱԿ ՓԳՀ աշխատակիցներն առաջարկեցին, որ Սյունիքի մարզպետարանը ստանձնի ՄԱԿ ՓԳՀ-ի և այլ կազմակերպությունների կողմից մարզում իրականացվող մարդասիրական և զարգացման գործողությունների համակարգումը։

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվեցին հետագա համագործակցության առավել արդյունավետ տարբերակների ու առաջիկա համատեղ քննարկումների մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը դուրս են եկել Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլ

13:25 08.07.2025

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը դուրս են եկել Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլ

Բաթումիում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը դուրս են եկել երկրորդ փուլ: Դանիելյանը 2-0 հաշվով հաղթել է Տաջիկստանը ներկայացնող կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նադեժդա Անտոնովային: Մկրտչյանը 1.5-0.5 հաշվով առավելության է հասել Ալժիրը ներկայացնող կանանց միջազգային վարպետ Լինա Նասսրի նկատմամբ: Հաջորդ փուլում Էլինա Դանիելյանը կմրցի Բուլղարիան ներկայացնող գրոսմայստեր Անտոանետա Ստեֆանովայի […] ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 100-ը

13:18 08.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 100-ը

ԱՄՆ Տեխաս նահանգի վեց շրջաններում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 104-ի, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իշխանություններին։ Տեխասի նահանգապետ Գրեգ Աբբոտը հայտարարել է, որ ավելի քան 20 նահանգային գործակալություններ արձագանքում են ջրհեղեղի հետևանքների վերացմանը։ Նա ասել է, որ փրկարարները շարունակում են տասնյակ անհետ կորածների որոնումները։ Այս աշխատանքներին ներգրավված է ավելի քան 1700 անձնակազմ […] ...

Երևանի պարեկները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երիտասարդի․ հայտնաբերվել է 36 փաթեթ

13:10 08.07.2025

Երևանի պարեկները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երիտասարդի․ հայտնաբերվել է 36 փաթեթ

Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հուլիսի 5-ին` ժամը 16.35-ին, Կոմիտասի պողոտայում ձերբակալել ու իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի Նանսենի փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդու․ կասկածը՝ թմրամիջոցի իրացում՝ փաթեթները տեղադրելով։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց տարբեր գույների ժապավեններով 36 փաթեթ` լցված սպիտակ բյուրեղանման զանգվածներով, որոնց ընդհանուր քաշն […] ...

ՃՏՊ Կանիաշիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ և զոհ

13:09 08.07.2025

ՃՏՊ Կանիաշիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ և զոհ

Հուլիսի 8-ին, ժամը 11:43-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կանիաշիր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը մահացել է։  Չորս տուժած տեղափոխվել է […] ...

«Միլանը» և  «Ալ-Հիլալը» համաձայնեցրել են  Թեո Էրնանդեսի տրանսֆերը

13:07 08.07.2025

«Միլանը» և «Ալ-Հիլալը» համաձայնեցրել են Թեո Էրնանդեսի տրանսֆերը

Իտալական «Միլանը» և Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը» համաձայնեցրել են ֆրանսիացի պաշտպան Թեո Էրնանդեսի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի տեղեկություններով «Միլանը» կստանա 25 միլիոն եվրո Էրնանդեսի համար, իսկ Թեոն առաջիկա օրերին կստորագրի պայմանագիր «Ալ-Հիլալի» հետ։ Անցած մրցաշրջանում Էրնանդեսը մասնակցել է 49 հանդիպման՝ խփելով 5 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագիրը […] ...

Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է ԱԺ-ում պատգամավորների մասնակցությամբ միջադեպը

13:02 08.07.2025

Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է ԱԺ-ում պատգամավորների մասնակցությամբ միջադեպը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է հուլիսի 8-ին Ազգային ժողովում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը: «Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ»: Պատգամավորական էթիկայի հարցերը քննող պատշաճ մեխանիզմների ձևավորումն օրակարգային անհրաժեշտություն է»,-նշված է հաղորդագրության մեջ: Ազգային ժողովում քննարկվում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից […] ...

BACK_TO_TOP