16:01 05.07.2022
Այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է Սահմանադրության օրը: 1995 թվականի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունված Հայաստանի առաջին սահմանադրությունը տարիների ընթացքում երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների՝ պահպանելով իր հիմնարար դրույթները:
Սահմանադրական վերջին փոփոխությունից հետո առաջացել է այն առավել բարեփոխելու անհրաժեշտություն, այդ նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված և արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ գործող Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և մասնագիտական հանձնաժողովի անդամները հանդիպում-քննարկումներ են ունենում քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Այսօր, Սահմանադրության տոնին ընդառաջ տեղի է ունեցել Խորհրդի և մասնագիտական հանձնաժողովի անդամների հանդիպումն Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ, հանդիպման ընթացքում քննարկվել են Սահմանադրական կարգի հիմունքները, կառավարման ձևը, օրենսդիր ու գործադիր իշխանությունների բաժանումը և հավասարակշռումը, մարդու իրավունքներին, դատական իշխանությանը, դատախազությանը և քննչական մարմիններին առնչվող սահմանադրական լուծումներ, ինչպես նաև տեղական ինքնակառավարման սահմանադրական երաշխիքները:
Կարիքների գնահատման և վերհանման նպատակով վերջին ամիսներին նմանօրինակ ավելի քան 10 հանդիպումներ են տեղի ունեցել հանրության լայն շրջանակների հետ:
Քննարկումներ են կազմակերպվել բնապահպանության ոլորտի, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների, կրոնական կազմակերպությունների, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ, որոնք, բացի իրենց ոլորտներում առկա խնդիրներից, առաջարկներ են ներկայացրել նաև իրենց գործունեությանը և ուսումնասիրությունների ոլորտին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:
Խորհրդի և հանձնաժողովի անդամները Երևանից դուրս, հանդիպումներ են ունեցել Շիրակի, Լոռու, Վայոց ձորի մարզերի բնակիչների հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են մշակութային, կրթական, ինչպես նաև պետության կառավարման ձևին և մի շարք այլ ոլորտներին վերաբերող հիմնարար հարցեր:
Խորհրդի և Հանձնաժողովի անդամները շարունակելու են ակտիվ մասնակցություն ունենալ տարբեր կազմակերպությունների կողմից անցկացվող սահմանադրական բարեփոխումներին նվիրված միջոցառում-քննարկումներին:
10:00 15.07.2025
Ռյուտե. ՆԱՏՕ-ի միջոցով Կիևին մատակարարվող զենքը կարող է անմիջապես օգտագործվել մարտական գործողություններումԱմերիկյան զենքը Ուկրաինայի համար կմատակարարվի ՆԱՏՕ-ի երկրների միջոցով՝ մարտադաշտում անհապաղ օգտագործման պատրաստությունն ապահովելու համար, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Դրա համար կա երկու պատճառ։ Նախ, դա լոգիստիկան է, և ՆԱՏՕ-ն գիտի, թե ինչպես դրանով աշխատել։ Զենքը կմատակարարվի Ուկրաինային այնպիսի մատակարարումներով, որոնք թույլ կտան նրանց այն անմիջապես օգտագործել մարտական գործողություններում։ […] ...
09:50 15.07.2025
Պիստորիուս. Գերմանիան ցանկանում է ԱՄՆ-ից գնել թևավոր հրթիռների համար նախատեսված Typhon արձակման համակարգերԳերմանիան մտադիր է ԱՄՆ-ից գնել Typhon գետնային կայանքների արձակման համակարգեր, որոնք նախատեսված են, ի թիվս այլ բաների, մինչև 2000 կմ հեռահարության հրթիռների համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ, հաղորդում է DPA գործակալությունը։ «Պարզ ասած՝ սրանք ցամաքային կայանքներ են, որոնցից կարելի է տարբեր հեռավորություններից արձակել տարբեր թևավոր հրթիռներ», […] ...
09:45 15.07.2025
Ճապոնիայի իշխող կուսակցությունը կկորցնի մեծամասնությունը խորհրդարանի երկու պալատներում էլ. KyodoՃապոնիայի իշխող «Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը» (ԼԴԿ), որն արդեն կորցրել էր իր մեծամասնությունը խորհրդարանի ստորին պալատում 2024 թվականի աշնանը հուլիսի 20-ին կայանալիք ընտրություններից հետո, ամենայն հավանականությամբ, կկորցնի նաև իր մեծամասնությունը վերին պալատում, ըստ ճապոնական Kyodo գործակալության կողմից անցկացված հարցման։ Տվյալների համաձայն, առաջիկա ընտրություններում «Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը» կհաղթի 125 տեղերից միայն 40-ը, ինչը կհանգեցնի Վերին պալատում մեծամասնության կորստին: Սա, […] ...
09:40 15.07.2025
Հուլիսի 14-ին Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 44 բեռնատար. նախարար«Միայն հուլիսի 14-ին Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 44 բեռնատար։ Վերջին 4 օրում՝ 143 մեքենա», – այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ ...
09:35 15.07.2025
Ռուբիո. Թրամփի համար Ուկրաինայի կարգավորման գործում առաջնահերթությունը բանակցություններն ենԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներին ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնահերթությունը Ուկրաինայի հարցում կայուն բանակցային կարգավորման հասնելն է։ «Այսօր պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների հետ քննարկել է Մերձավոր Արևելքում կայունության ամրապնդման և Իրանի կողմից միջուկային զենքի մշակման կամ ստացման կանխարգելման […] ...
09:25 15.07.2025
Կալասը Ուկրաինայում կարգավորման համար 50 օրը շատ երկար ժամանակահատված է անվանելԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը չափազանց երկար է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ուկրաինական հակամարտության կարգավորման համար հայտարարված 50-օրյա ժամկետը։ «Մի կողմից, Թրամփի կոշտ դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ դրական բան է։ Մյուս կողմից, 50 օրը շատ երկար ժամանակ է», – Բրյուսելում լրագրողներին ասել է Կալասը։ Հուլիսի 14-ին Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի և […] ...