Արցախում աճել է ծնունդների թիվը. հայտնի են նորածինների` ծնողների կողմից նախընտրելի անունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+27.09 oC

Արցախում աճել է ծնունդների թիվը. հայտնի են նորածինների` ծնողների կողմից նախընտրելի անունները

18:57 05.07.2022

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Արցախում գրանցվել է 864 ծնունդ, որը, 2021 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, ավելի է 204-ով կամ 131 տոկոսով: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի սոցիալ-ժողովրդագրության և աշխատանքի շուկայի վիճակագրության բաժնի պետ Լիլիա Պետրոսյանը։

«Ծնված երեխաների թվում գերակշռել են տղաները՝ կազմելով 53,6 տոկոս: Ըստ անվանակոչության՝ տղաների ամենատարածված անուններն են՝ Դավիթ, Տիգրան, Հայկ, իսկ աղջիկներինը՝ Մանե, Մարիա, Եվա»,- ասել է Լիլիա Պետրոսյանը:
ԱՎԾ պաշտոնյայի խոսքերով՝ հաշվետու ժամանակահատվածում, նախորդ տարվա համեմատ, 22,5 տոկոսով նվազել է գրանցված մահերի թիվը: Արդյունքում՝ այս տարվա առաջին կիսամյակում Հանրապետության բնակչության բնական աճը կազմել է 372 մարդ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավրովը Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը երկրի անվտանգության երաշխավորման կարևոր բաղադրիչ է համարում

16:35 21.05.2025

Լավրովը Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը երկրի անվտանգության երաշխավորման կարևոր բաղադրիչ է համարում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունը երկրի անվտանգության շահերի երաշխավորման համար կարևոր բաղադրիչ է համարում՝ միաժամանակ, ընդգծելով, որ Մոսկվան շահագրգռված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Երևանի ակտիվ մասնակցության վերականգնմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳ նախարարն այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում՝ ամփոփելով […] ...

Մոուրինյուն արձագանքել է Պորտուգալիայի հավաքականը գլխավորելու մասին շշուկներին

16:27 21.05.2025

Մոուրինյուն արձագանքել է Պորտուգալիայի հավաքականը գլխավորելու մասին շշուկներին

«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն արձագանքել է Պորտուգալիայի ազգային հավաքականը գլխավորելու մասին շշուկներին։ «Այո՛, ես հերքել եմ, որ որևէ հանդիպում չեմ ունեցել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Ես հավատարիմ մարդ եմ»,-Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։ ...

Օդանավակայանի ոստիկանները ձերբակալեցին խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով հետախուզվողին

16:18 21.05.2025

Օդանավակայանի ոստիկանները ձերբակալեցին խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով հետախուզվողին

Մայիսի 18-ին՝ առավոտյան ժամը 5-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների հետախուզական միջոցառումների շնորհիվ Բեռլին-Երևան չվերթի ժամանումից հետո ձերբակալվել է 33-ամյա տղամարդ: Անցած տարվա հուլիսի 24-ից նա հետախուզվում էր ԱՄՆ-ի Ինտերպոլի կողմից` խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին։ ...

ՀՀ 4 քաղաքի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

16:14 21.05.2025

ՀՀ 4 քաղաքի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 11-17-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ մայիսի 11-ին, 15-ին, 16-ին և 17-ին Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մայիսի 15-ին, 16-ին և 17-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 11-ին և 17-ին։ Արարատ քաղաքում՝ մայիսի […] ...

Վարորդը ձերբակալվեց, իսկ թմբուկավոր ատրճանակը հայտնաբերվեց մեքենայում

16:10 21.05.2025

Վարորդը ձերբակալվեց, իսկ թմբուկավոր ատրճանակը հայտնաբերվեց մեքենայում

Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մայիսի 13-ի ցերեկը ստացան օպերատիվ տեղեկություն, որ Ստեփանավանի Եկեղեցու փողոցում ժամանակավոր բնակվող մի տղամարդ ավտոմեքենայում պահում է հրազեն: Արագ ձեռնարկվեցին միջոցառումներ, որից հետո` նաև բացատրական աշխատանք: Երևանում հաշվառված 31-ամյա տղամարդը ներկայացավ բաժին և ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է: Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ «ԲՄՎ» մակնիշի […] ...

Դե Բրույնեի արձանը կկանգնեցվի «Էթիհադի» դիմաց

16:03 21.05.2025

Դե Բրույնեի արձանը կկանգնեցվի «Էթիհադի» դիմաց

«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հաստատել է, որ թիմի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի արձանն է կանգնեցնելու «Էթիհադի» դիմաց: Դե Բրույնեն «Բորնմութի» դեմ իր վերջին խաղն է անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» տնային ստադիոնում: Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո 33-ամյա կիսապաշտպանը հեռանալու է Մանչեսթերից, որտեղ անցկացրել է 10 տարի, մասնակցել 400 խաղի ու նվաճել 19 տիտղոս: «Սա նշանակում է, որ ես […] ...

BACK_TO_TOP