Ջոնսոնը ներողություն է խնդրել սկանդալի համար նախարարների հրաժարականից կես ժամ առաջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+29.09 oC

Ջոնսոնը ներողություն է խնդրել սկանդալի համար նախարարների հրաժարականից կես ժամ առաջ

23:27 05.07.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ուժ գտավ ներողություն խնդրելու՝ կապված Պահպանողական խորհրդարանական խմբակցությունում իր թեկնածուի հետ կապված վերջին սկանդալի հետ, սակայն կես ժամ անց նա կորցրեց երկու առանցքային նախարարների, ովքեր հրաժարական տվեցին։

Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի նախկին փոխարտգործնախարար Քրիստոֆեր Պինչերը նախկինում լոնդոնյան ակումբներից մեկում հարբած ծեծկռտուք էր սարքել։ Մի շարք քաղաքական գործիչներ պնդում էին, որ Ջոնսոնը Պինչերին նշանակել է Պահպանողական խորհրդարանական խմբակցության փոխհամակարգողի պաշտոնում, թեև գիտեր նրա տխրահռչակ անցյալի մասին։

Երեքշաբթի օրը Ջոնսոնը ներողություն խնդրեց և խոստովանեց, որ «հետադարձ հայացքով նա սխալ բան է արել», հայտնում է Sky News-ը:

Նրա զղջումից մեկ ժամ չանցած՝ ֆինանսների և առողջապահության նախարարության ղեկավարներ Ռիշի Սունակը և Սաջիդ Ջավիդը հրաժարական տվեցին։ Նրանք անվստահություն հայտնեցին Ջոնսոնի նկատմամբ և անհամաձայնություն հայտնեցին նրա կառավարման մեթոդների հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

14:34 29.04.2024

Թուրքիան պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Թուրքիան աջակցություն է հայտնել Նիդերլանդների ներկայիս վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, երկուշաբթի հաղորդում է Նիդերլանդների հեռարձակման կորպորացիան (NOS)՝ հղում անելով դաշինքի աղբյուրներին։ «Թուրքիան աջակցություն է հայտնել հեռացող վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությանը ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնում»,- հաղորդում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրները։ ...

Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է Վրաստանի նախկին պետնախարարը

11:14 29.04.2024

Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է Վրաստանի նախկին պետնախարարը

Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ։ Այս մասին հայտնի է դարձել Publika-ին՝ հղում անելով ՆԳՆ-ի աղբյուրին։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ Պետրիաշվիլին վարչական կարգով կալանավորվել է։ Նա մեղադրվում է մանր խուլիգանության և ոստիկանության հրահանգներին չենթարկվելու համար։ Պետրիաշվիլին զբաղեցրել է պետնախարարի […] ...

Բլինքենը պաշտոնական այցով ժամանել է Սաուդյան Արաբիա

10:50 29.04.2024

Բլինքենը պաշտոնական այցով ժամանել է Սաուդյան Արաբիա

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Սաուդյան Արաբիա՝ քննարկելու մերձավորարևելյան ճգնաժամը, հայտնում է France Press գործակալությունը։ Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Բլինքենը ապրիլի 29-ին և 30-ին կայցելի Սաուդյան Արաբիա՝ բանակցելու Գազայի հատվածում հրադադարի, պաղեստինյան բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդների ազատ արձակման շուրջ։ «Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը […] ...

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ` Մարսելում

09:47 29.04.2024

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ` Մարսելում

Ապրիլի 28-ին Ֆրանսիայի Սարսել (Sarcelles) քաղաքում Հայոց ցեղասպանություն զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի, այնուհետև Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված այգում տեղադրված խաչքարի և Կոմիտաս վարդապետի կիսանդրու մոտ տեղի ունեցան ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողություններ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: «Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգեցին և ծաղկեպսակներ զետեղեցին Ֆրասիայի Ազգային ժողովի՝ […] ...

Գործակարգավարական խորհրդակցություն՝ Երևանի քաղաքապետարանում

09:40 29.04.2024

Գործակարգավարական խորհրդակցություն՝ Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետարանում ընթանում է գործակարգավարական նիստը, որը վարում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։   ...

Բայդենն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել

23:42 28.04.2024

Բայդենն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդառվածների հետ կապված իրավիճակը, հայտնում է Սպիտակ տունը։ «Նախագահը վերահաստատել է իր անսասան հավատարմությունը Իսրայելի անվտանգությանը այս ամսվա սկզբին Իրանի աննախադեպ հրթիռային հարձակումից հետո: Առաջնորդները քննարկել են նաև Գազայի հատվածում […] ...

BACK_TO_TOP