Քննարկվել են Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+16.09 oC

Քննարկվել են Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

18:12 02.07.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Արևելյան հանրային հատվածի ընդլայնման և ԵՄ հարևանության երկրներում վարկային գործառնությունների հարցերով բաժնի ղեկավար Մաթեո Ռիվելլինիի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԵՆԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրան։

Կողմերը քննարկել են կրթության ոլորտում Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության ընթացքը, ապագա նախաձեռնությունները, ինչպես նաև առկա ծրագրերն ընդլայնելու հնարավորությունները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է ԵՆԲ-ի հետ համագործակցության կարևորությունը՝ մասնավորապես մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում կարևորվել են նաև Սյունիքի մարզում ԵՆԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը։

Մաթեո Ռիվելլինին, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ կրթությունը ԵՄ-Հայաստան գործընկերության առանցքային ուղղություններից մեկն է։ Նա վստահություն է հայտնել Սյունիքում իրականացվող ծրագրերի հաջողության հարցում՝ կարևորելով նաև համագործակցության իրավական հիմքերի ամրապնդումը երկկողմ համաձայնագրի կնքման միջոցով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված բարեփոխումներին, ինչպես նաև ՄԿՈՒ ոլորտի արդիականացման առաջնահերթություններին։ Նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովը 2024 թվականին ընդունել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքը, որը մշակվել է ԵՄ և այլ միջազգային գործընկերների աջակցությամբ՝ երկարատև համագործակցության արդյունքում։

«Մենք վերաձևում ենք ամբողջ կրթական գործընթացը՝ փոխելով մասնագիտությունների ցանկը, ուսուցման մեթոդները և ծրագրերը»,- նշել է նախարարը։

Այս համատեքստում նա նաև կարևորել է մասնավոր հատվածի ու տնտեսության հետ կապն առավել ամուր դարձնելու հանձնառությունը՝ մասնագիտական կրթության համակարգի զարգացման նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանում գտնվող ռուսները բողոքում են բռնությունից և փաստաթղթերի ստուգումից․ ՌԴ դեսպանություն

23:00 02.07.2025

Ադրբեջանում գտնվող ռուսները բողոքում են բռնությունից և փաստաթղթերի ստուգումից․ ՌԴ դեսպանություն

Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ Ադրբեջանում գտնվող ռուսներից, այդ թվում՝ զբոսաշրջիկներից, բողոքներ է ստացել իրենց և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ ֆիզիկական բռնության կիրառման, փաստաթղթերի ստուգման և քաղաքացիական հագուստով անձանց կողմից իրենց տներ այցելությունների վերաբերյալ: «Բաքվում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ լրատվամիջոցների ներկայացուցիչների բազմաթիվ հարցումների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ վերջին 24 ժամվա ընթացքում դեսպանատունը բազմաթիվ […] ...

Պետդեպարտամենտ. Թրամփի առաջնահերթությունը մնում է Ուկրաինայի հակամարտության դադարեցումը

22:42 02.07.2025

Պետդեպարտամենտ. Թրամփի առաջնահերթությունը մնում է Ուկրաինայի հակամարտության դադարեցումը

Ուկրաինայում հակամարտության երկարաժամկետ կարգավորումը, որը կնախորդեր հրադադարի հաստատմանը, շարունակում է մնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնահերթությունը, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը: «Նախագահ Թրամփի առաջնահերթությունը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտն է՝ կայուն բանակցային կարգավորման միջոցով, որին նախորդում է անհապաղ հրադադարը», – ասել է նա լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցի ժամանակ։ ...

Թրամփը պատրաստվում է «փրկել» Նյու Յորքը

22:25 02.07.2025

Թրամփը պատրաստվում է «փրկել» Նյու Յորքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Նյու Յորքը «փրկելու» և այն կրկին հզոր դարձնելու իր մտադրության մասին՝ 2025 թվականի նոյեմբերին նախատեսված՝ քաղաքապետի առաջիկա ընտրություններից առաջ։ «Ես կփրկեմ Նյու Յորքը և այն կրկին կդարձնեմ տաք ու հզոր, ինչպես արեցի հին ու բարի ԱՄՆ-ի հետ», – գրել է Թրամփը Truth Social-ում։ Նա նաև քաղաքապետի թեկնածուներից մեկին անվանել […] ...

Շենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածք

22:10 02.07.2025

Շենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածք

Շենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածք՝ նախատեսված երևանցիների հանգստի ու զբոսանքի համար։ Այգու տարածքում տնկվել են ավելի քան 100 ծառեր և թփեր, այդ թվում՝ սոսիներ, կաղնիներ, կատալպաներ, ալբիցիաներ, եղևնիներ և այլ ծառաթփատեսակներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Տարածքն ապահովված է մշտական ոռոգման համակարգով, ինչը նպաստում […] ...

Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել

22:07 02.07.2025

Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել

Էգեյան ծովի ափին գտնվող Չեշմե հանգստավայրում հզոր անտառային հրդեհ է բռնկվել, կրակը հասել է տներ, և երեք գյուղերի բնակիչներն արդեն տարհանվել են, չորեքշաբթի օրը հաղորդել է NTV-ն։ Հրդեհը բռնկվել է ժամը 13:40-ին Իլդիր շրջանի գյուղատնտեսական դաշտերում, և ուժեղ քամու պատճառով կրակը տարածվել է անտառի վրա: «Հրդեհը մարվում է հինգ ինքնաթիռով, 18 ուղղաթիռով և 36 հրշեջ […] ...

ՀԷՑ-ի պետականացում, ռուս-ադրբեջանական լարվածություն. զրույց Կարեն Սարգսյանի հետ

21:57 02.07.2025

ՀԷՑ-ի պետականացում, ռուս-ադրբեջանական լարվածություն. զրույց Կարեն Սարգսյանի հետ

Այս օրերին ակտիվ քննարկվում է Հայաստանի էլեկտրական ցանցերը պետականացնելու կառավարության նախաձեռնությունը: Այս գործընթացը ընդդիմությունը վտանգավոր է համարում՝ պնդելով, որ այն իր բացասական ազդեցությունն է ունենալու մեր երկրի ներդրումային միջավայրի վրա, իշխանությունն էլ հակառակն է հայտարարում: Ասում են՝ որակական ցուցանիշները խախտված են, հաճախակի էլեկտրական անջատումներն էլ միտումնավոր են համարում: Այս և նաև արտաքին թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում […] ...

BACK_TO_TOP