Կնորոգվեն միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ, կմեկնարկի Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+32.09 oC

Կնորոգվեն միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ, կմեկնարկի Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքը

14:50 07.07.2022

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 13.3 միլիարդ դրամ հատկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը` երեք խոշոր ծրագրերի իրականացման համար:

Ինչպես նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ծրագրերից մեկը վերաբերվում է ջրամբարաշինությանը` Կապսի ջրամբարին: «Հիմա փաստաթղթերն ուսումնասիրության փուլում են և, եթե ամեն ինչ նորմալ ընթանա, անհրաժեշտություն կառաջանա 3.5 միլիարդ դրամ լրացուցիչ գումար հատկացնել շինարարին»,- ասաց նա: Նախարարը տեղեկացրել է, որ Երևանում իրականացվող երկու ծրագրերով` Արգավանդ-Շիրակ և Բաբաջանյան-Աշտարակ ուղղություններով իրականացվում են աշխատանքներ, և դրանք ավարտական տեսքի բերելու համար կհատկացվի 4.1 միլիարդ դրամ: «Միջին նորոգման աշխատանքներն անընդհատ ուսումնասիրության փուլում են: Տասը ճանապարհահատվածներ ունենք` 135 կմ երկարությամբ, որոնց նորոգման համար 5.7 միլիարդ դրամ պետք է հատկացնենք»,- ասել է Գնել Սանոսյանը:

Մասնավորապես, որոշմամբ նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել Մ-5 միջպետական նշանակության ավտոճանապարհի Էջմիածին, Արմավիր 26.874կմ, Մ-12 միջպետական նշանակության ավտոճանապարհի Գորիս, Քարաշեն, Տեղ 16,850կմ, Հ-32 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Գյումրի, Վահրամաբերդ 10,684կմ և այլ հատվածների համար:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Դիլիջանում երկու թունելների վերականգնման աշխատանքներին, որի համար միջազգային մրցույթ է հայտարարված: «Ես խնդիր եմ դրել, որ Ստեփանավանի և Դիլիջանի թունելները պատշաճ տեսքի բերվեն և միջազգային ստանդարտներին համապատասխանեցվեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է նաև, որ հանձնարարականներ է տվել Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու փլուզման եզրին գտնվող պատի և դեպի Բջնիի ամրոց տանող ճանապարհի նորոգման հետ կապված: «Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցի 11-րդ դարի է: Եկեղեցու պատը վթարային վիճակում է, և այնտեղ հենքեր են տեղադրել, որպեսզի այն չփլուզվի: Ես ԿԳՄՍ նախարարին հանձնարարել եմ, որ մենք իրականացնենք այդ ծրագիրը, հետո, բարեբախտաբար, պարզվեց, որ պատրաստի նախագիծ կա և պետք է ֆինանսավորում ապահովել: Հնարավորինս արագ պետք է խոյակերտ եկեղեցու պատը նորոգենք: Նաև հանձնարարականներ եմ տվել Բջնիի ամրոցի հետ կապված, քանի որ դա նույնպես մեր երկրի կարևորագույն պատմական մշակութային հուշարձաններից է: Այնտեղ ճանապարհի խնդիր կա, որը շատ մեծ թեքություն ունի, բայց պետք է ճանապարհը նորոգել, որպեսզի զբոսաշրջային պոտենցիալն ամբողջությամբ իրացվի»,- ասել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է նաև, որ հիմա նորոգվում է Բջնի-Հրազդան ճանապարհահատվածը, որը տասնյակ տարիներ չվերանորոգված հատված էր. այն էականորեն կակտիվացնի զբոսաշրջային պոտենցիալը Աղվերան-Ծաղկաձոր հատվածում, իսկ հաջորդ տարի կդիտարկվի նաև Աղվերան-Չարենցավան ճանապարհահատվածը:

Կապսի ջրամբարի կառուցման առումով Նիկոլ Փաշինյանը կարևորել է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը: «Այնտեղ մենք առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ, ըստ էության, նոր գյուղ ենք կառուցելու և շատ կարևոր է, որ այս նախագիծը շատ հաջող ընթանա, և մենք 21-րդ դարի գյուղի մոդել կարողանանք այնտեղ ներդնել, քաղաքաշինական նոր մշակույթ ձևավորենք, որը կհամապատասխանի մեր այսօրվա ակնկալիքներին և պահանջներին»,- ասել է կառավարության ղեկավարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը

12:47 14.07.2025

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...

Ընկերության աշխատակիցները կատարել են հանցագործությունների պարտակում

12:40 14.07.2025

Ընկերության աշխատակիցները կատարել են հանցագործությունների պարտակում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արմավիրի մարզում գործող գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքից հետո գազալցակայանի 2 աշխատակից կատարել է հանցագործությունների պարտակում: Մասնավորապես՝ մարզում գործող գազալցակայանի հերթափոխի պետը սպանություն կատարած անձի բացահայտմանը […] ...

Բրիջիթ Մակրոնը բողոքարկելու է իրեն տղամարդ անվանած կանանց նկատմամբ վճիռը

12:34 14.07.2025

Բրիջիթ Մակրոնը բողոքարկելու է իրեն տղամարդ անվանած կանանց նկատմամբ վճիռը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, դատարանում կբողոքարկի երկու կանանց արդարացման դատավճիռը, որոնք նախկինում հայտարարել էին, որ առաջին տիկինը տղամարդ է ծնվել, հաղորդում է Franceinfo ռադիոն՝ հղում անելով նրա փաստաբանին։ «Բրիջիթ Մակրոնը վճռաբեկ դատարան կբողոքարկի երկու կանանց արդարացման դատավճիռը, որոնք ինտերնետում լուր էին տարածել, որ առաջին տիկինը տրանսգենդեր է», – ասել է նրա փաստաբան […] ...

Ձերբակալվածի մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին կար. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

12:20 14.07.2025

Ձերբակալվածի մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին կար. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 10-ին: Ժամը 19-ին մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցում նրանք ձերբակալեցին Հրազդան քաղաքի բնակիչ երկու տղամարդու, երկուսն էլ 41 տարեկան: Մեկի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին վարչություն: Նրանցից մեկի` Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակչի […] ...

Վարչական ղեկավարի կողմից տրամադրված կեղծ տեղեկանքների հիման վրա մի շարք անձինք ազատվել են ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող վարժական հավաքներից. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

12:10 14.07.2025

Վարչական ղեկավարի կողմից տրամադրված կեղծ տեղեկանքների հիման վրա մի շարք անձինք ազատվել են ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող վարժական հավաքներից. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարը, 2025 թվականի մարտի 18-ից ապրիլի 11-ը ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող 25-օրյա վարժական հավաքներից իր ազգականին ազատելու դիտավորությամբ, նշված ժամանակահատվածում վերջինիս՝ ՀՀ-ում գտնվելու պայմաններում, 2025 թվականի փետրվարի 11-ի թվագրմամբ ստորագրել և իր կնիքով հաստատել է կեղծ […] ...

SHANTNEWS

12:00 14.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP