15:11 07.07.2022
Վերջին տարիներին հաճախ են արձանագրվում արտադրական վտանգավոր օբյեկտները տեխնիկական անվտանգության պահանջների խախտումներով շահագործելու հետ կապված քաղաքացիների կյանքին ու առողջությանը վնաս պատճառելու դեպքեր: Օրինակ՝ Երևան քաղաքի Դավթաշեն կամրջի հարևանությամբ 2019թ. սեպտեմբերին և «Երազ» այգում 2022թ. ապրիլին արձանագրվել են տեխնիկական անվտանգության պահանջների խախտումներով միաճոպան կախովի մարդատար ճոպանուղիների շահագործման դեպքեր, որոնց հետևանքով 2 քաղաքացի ստացել է առողջության ծանր վնասված, իսկ մեկ քաղաքացի մահացել է: Նշված դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր: Նման դեպքեր արձանագրվել են նաև դրանից առաջ:
Պայմանավորված վերոնշյալով՝ պետության ոչ գույքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ տարածքում միաճոպան կախովի մարդատար ճոպանուղիների, ջրային ատրակցիոնների և կարուսելների (զվարճահարմարանքներ) շահագործման գործընթացում տեխնիկական անվտանգության պահանջների պահպանության վիճակը:
Ուսումնասիրության ընթացքում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից ստացված տվյալների համաձայն՝ 2019-2021թթ. ընթացքում տեսչական մարմնի կողմից ուսումնասիրություններ իրականացվել են միայն 2019թ.՝ ՀՀ տարածքում առկա արտադրական վտանգավոր օբյեկտներ հանդիսացող զվարճահարմարանքների՝ տեխնիկական անվտանգության պահանջներին համապատասխանելիության վերաբերյալ: Արդյունքում թերություններ չեն հայտնաբերվել, իսկ որոշ տնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել են հրդեհային անվտանգության նորմերի խախտումներ, որոնց վերացման վերաբերյալ տրվել են համապատասխան ցուցումներ։
Ընդ որում, վերը նշված ուսումնասիրությունները վերաբերել են միայն Երևան քաղաքում և 6 մարզերում (Սյունիք, Կոտայք, Լոռի, Արմավիր, Շիրակ և Արարատ) գործող 14 տնտեսվարող սուբյեկտների կողմից շահագործվող 135 զվարճահարմարանքի: Իսկ ՀՀ մյուս մարզերում (Գեղարքունիք, Վայոց ձոր, Տավուշ և Արագածոտն) շահագործվող զվարճահարմարանքների վերաբերյալ ուսումնասիրություններ չեն իրականացվել:
Հաշվի առնելով հարցի կարևորությունը, ինչպես նաև այն, որ հատկապես ամռան ամիսներին քաղաքացիների ժամանցի հիմնական վայրերն են դառնում զբոսայգիները, ջրավազաններն ու լողավազանները, որտեղ գործում են միաճոպան կախովի մարդատար ճոպանուղիներ, ջրային ատրակցիոններ և կարուսելներ (զվարճահարմարանքներ) և դրանք անմիջական կապ ունեն մարդկանց, հատկապես՝ երեխաների կյանքի և առողջության հետ, խնդրի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունից գրություն է հասցեագրվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին:
Առաջարկվել է, որպեսզի Տեսչական մարմինը հնարավոր սեղմ ժամկետում գործուն միջոցներ ձեռնարկի նշված ոլորտում վերահսկողական, օրենքով սահմանված այլ գործառույթներն ավելի հաճախակի իրականացնելու ուղղությամբ: Օրենսդրությամբ նախատեսված տեխնիկական անվտանգության պահանջներին համապատասխանելիության վիճակի նկատմամբ վերահսկողությունը, մասնավորապես, պետք է ներառի զվարճահարմարանքների և դրանց սարքավորումների շահագործման կենսական ցիկլերի բոլոր փուլերը՝ ներառյալ նախագծումը, արտադրումն ու շահագործումը, պահպանումը, փոխադրումը, հավաքակցումը, կարգաբերումը, արդիականացումը, նորոգումը, սպասարկումը, օգտահանումը:
13:00 14.07.2025
Արծաթե մեդալ՝ Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում13:00 14.07.2025
Արծաթե մեդալ՝ Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայումՀուլիսի 5-14-ը Արաբական Միացիալ Էմիրությունների Դուբայ քաղաքում տեղի ունեցած Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել է արծաթե մեդալի և երեք գովասանագրերի: Արծաթե մեդալի է արժանացել Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը, իսկ գովասանագրերի՝ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Ղազարյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սևադա Հարությունյանը և Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված […] ...
12:47 14.07.2025
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումըԲրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...
12:40 14.07.2025
Ընկերության աշխատակիցները կատարել են հանցագործությունների պարտակումՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արմավիրի մարզում գործող գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքից հետո գազալցակայանի 2 աշխատակից կատարել է հանցագործությունների պարտակում: Մասնավորապես՝ մարզում գործող գազալցակայանի հերթափոխի պետը սպանություն կատարած անձի բացահայտմանը […] ...
12:34 14.07.2025
Բրիջիթ Մակրոնը բողոքարկելու է իրեն տղամարդ անվանած կանանց նկատմամբ վճիռըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, դատարանում կբողոքարկի երկու կանանց արդարացման դատավճիռը, որոնք նախկինում հայտարարել էին, որ առաջին տիկինը տղամարդ է ծնվել, հաղորդում է Franceinfo ռադիոն՝ հղում անելով նրա փաստաբանին։ «Բրիջիթ Մակրոնը վճռաբեկ դատարան կբողոքարկի երկու կանանց արդարացման դատավճիռը, որոնք ինտերնետում լուր էին տարածել, որ առաջին տիկինը տրանսգենդեր է», – ասել է նրա փաստաբան […] ...
12:20 14.07.2025
Ձերբակալվածի մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին կար. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 10-ին: Ժամը 19-ին մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցում նրանք ձերբակալեցին Հրազդան քաղաքի բնակիչ երկու տղամարդու, երկուսն էլ 41 տարեկան: Մեկի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին վարչություն: Նրանցից մեկի` Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակչի […] ...
12:10 14.07.2025
Վարչական ղեկավարի կողմից տրամադրված կեղծ տեղեկանքների հիման վրա մի շարք անձինք ազատվել են ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող վարժական հավաքներից. քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարը, 2025 թվականի մարտի 18-ից ապրիլի 11-ը ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող 25-օրյա վարժական հավաքներից իր ազգականին ազատելու դիտավորությամբ, նշված ժամանակահատվածում վերջինիս՝ ՀՀ-ում գտնվելու պայմաններում, 2025 թվականի փետրվարի 11-ի թվագրմամբ ստորագրել և իր կնիքով հաստատել է կեղծ […] ...