Կապահովվի Վերին Խոտանանը շրջանցող և անհրաժեշտ տեխնիկական պայմաններին բավարարող ավտոճանապարհի կառուցումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+32.09 oC

Կապահովվի Վերին Խոտանանը շրջանցող և անհրաժեշտ տեխնիկական պայմաններին բավարարող ավտոճանապարհի կառուցումը

15:44 07.07.2022

Սյունիքի մարզում Վերին Խոտանանը շրջանցող և անհրաժեշտ տեխնիկական պայմաններին բավարարող ավտոճանապարհի կառուցման, ինչպես նաև ճանապարհային ցանցի զարգացման նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման, ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված Սյունիքի մարզի հաղորդակցության ուղիներին առնչվող հարցերը դարձել են մտահոգիչ և խնդրահարույց։ Հաշվի առնելով աշխատանքների հրատապությունը, պետական անվտանգության ապահովման հարցում դրանց անհապաղ կատարման անհրաժեշտությունը՝ առաջարկվում է Մ-2, (Սյունիք) /Մ-2/ – Աղվանի – Տաթև – /Մ-2/ միջպետական նշանակության ավտոճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման կարիքը համարել անհետաձգելի, թույլատրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ Մ-2, (Սյունիք) /Մ-2/ – Աղվանի – Տաթև – /Մ-2/ միջպետական նշանակության ավտոճանապարհի

Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքները իրականացնել 2 փուլով: 1-ին փուլի համար շինարարական աշխատանքները ձեռք բերել «ՎՄՎ Քամփանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից, իսկ նշված աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունները ձեռք բերել «ՀԱԼԴԻ Քոնսալթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից: Ընդհանուր առմամբ, վերաբաշխման միջոցով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը նախատեսվում է հատկացնել 2,431,096,087 ՀՀ դրամ նշված ճանապարհների կառուցման համար, որից՝ 2,392,148,431 ՀՀ դրամը շինարարության իրականացման համար, 23,000,000 ՀՀ դրամը տեխնիկական հսկողության ծառայության իրականացման համար և 15,947,656 ՀՀ դրամը հեղինակային հսկողության իրականացման համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրեբունի վարչական շրջանի հ. 74 մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են

13:07 14.07.2025

Էրեբունի վարչական շրջանի հ. 74 մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են

Էրեբունի վարչական շրջանի հ. 74 մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Նախագիծն իրականացվում է Երևանի էներգաարդյունավետության ծրագրով: Մանկապարտեզը 3 խմբանի է, ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով: Բարեկարգվում է նաև բակային տարածքը: Ծրագիրն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել սեպտեմբեր ամսին՝ հնարավորություն տալով շուրջ 90 երեխայի հաճախել անվտանգ […] ...

Արծաթե մեդալ՝ Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում

13:00 14.07.2025

Արծաթե մեդալ՝ Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում

Հուլիսի 5-14-ը Արաբական Միացիալ Էմիրությունների Դուբայ քաղաքում տեղի ունեցած Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել է արծաթե մեդալի և երեք գովասանագրերի: Արծաթե մեդալի է արժանացել Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը, իսկ գովասանագրերի՝ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Ղազարյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սևադա Հարությունյանը և Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված […] ...

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը

12:47 14.07.2025

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...

Ընկերության աշխատակիցները կատարել են հանցագործությունների պարտակում

12:40 14.07.2025

Ընկերության աշխատակիցները կատարել են հանցագործությունների պարտակում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արմավիրի մարզում գործող գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքից հետո գազալցակայանի 2 աշխատակից կատարել է հանցագործությունների պարտակում: Մասնավորապես՝ մարզում գործող գազալցակայանի հերթափոխի պետը սպանություն կատարած անձի բացահայտմանը […] ...

Բրիջիթ Մակրոնը բողոքարկելու է իրեն տղամարդ անվանած կանանց նկատմամբ վճիռը

12:34 14.07.2025

Բրիջիթ Մակրոնը բողոքարկելու է իրեն տղամարդ անվանած կանանց նկատմամբ վճիռը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, դատարանում կբողոքարկի երկու կանանց արդարացման դատավճիռը, որոնք նախկինում հայտարարել էին, որ առաջին տիկինը տղամարդ է ծնվել, հաղորդում է Franceinfo ռադիոն՝ հղում անելով նրա փաստաբանին։ «Բրիջիթ Մակրոնը վճռաբեկ դատարան կբողոքարկի երկու կանանց արդարացման դատավճիռը, որոնք ինտերնետում լուր էին տարածել, որ առաջին տիկինը տրանսգենդեր է», – ասել է նրա փաստաբան […] ...

Ձերբակալվածի մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին կար. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

12:20 14.07.2025

Ձերբակալվածի մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին կար. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 10-ին: Ժամը 19-ին մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցում նրանք ձերբակալեցին Հրազդան քաղաքի բնակիչ երկու տղամարդու, երկուսն էլ 41 տարեկան: Մեկի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին վարչություն: Նրանցից մեկի` Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակչի […] ...

BACK_TO_TOP