15:45 07.07.2022
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել Կոտայքի մարզպետարանին Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող թվով 15 բնակելի տների բնակիչներին բնակարանային պայմանների բարելավման համար: Ըստ հիմնավորման՝ Ողջաբերդ բնակավայրը հանդիսանում է ակտիվ սողանքային գոտի, որտեղ հողի վերին շերտը գտնվում է անընդհատ շարժման մեջ, ինչի հետևանքով կառուցված շինությունների կոնստրուկցիաները ենթարկվում են քայքայման և փլուզման, որը կարող է մարդկային զոհերի պատճառ դառնալ: Կոտայքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունն ուսումնասիրել է Ողջաբերդ բնակավայրի բոլոր 106 սեփականատերերին պատկանող բնակելի տների փաստացի վիճակը, որոնցից 25 առավել վտանգավոր տների վերաբերյալ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը կատարել է տեխնիկական վիճակի նոր հետազննություն: Համայնքում առկա և նախկինում որևէ հատուցում չստացած վնասված 106 բնակելի տներից 59-ը գտնվում է վտանգավոր վիճակում, որից 10-ը փլուզման եզրին է, 47 տներ սեփականատերերի միջոցներով տարիների ընթացքում ուժեղացվել են և գտնվում են բարվոք վիճակում, սակայն բնակության համար նույնպես վտանգավոր են: 106 սեփականատերերից որևէ մեկը երբևէ չի ստացել ֆինանսական աջակցություն: Դրանց մի մասը շարունակում է ապրել բարձր վթարայնության աստիճան ունեցող բնակելի տներում: Ներկա փուլում խիստ առաջնային է թվով 15 առավել վտանգավոր վթարային բնակելի տներում ապրող քաղաքացիներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու խնդիրը: Ըստ այդմ՝ առաջարկվում է «1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած փախստական ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառման հատկացումներից 241,897.5 հազար դրամը վերաբաշխել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ մարզերում նախնական ուսումնասիրության արդյունքները հանգեցրել են միջոցառման շրջանակում շահառու 20 ընտանիքի նվազեցման, և ուղղել ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող թվով 15 բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու համար բնակարանի գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանների ձեռքբերման ծախսերին։ Վթարային բնակելի այդ տները ենթակա են քանդման:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի Սպիտակ քաղաքում նոր բնակելի շենքի և Արագածոտնի մարզի Ապարանի Բաղրամյան 43 հասցեում գտնվող վթարային շենքի փոխարեն նոր բնակելի շենքի կառուցման աշխատանքների շարունակականությունը: Հիմնավորման համաձայն՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ 2022 թ. պետբյուջեով հաստատված «Բնակարանային շինարարություն» միջոցառման գծով Սպիտակ քաղաքում նոր բնակելի շենքի կառուցման աշխատանքների համար նախատեսված 311875.6 հազար դրամ գումարից 163568,6 հազար դրամ գումարը հատկացնել «Բնակարանային շինարարություն» միջոցառման գծով Արագածոտնի մարզի Ապարանի Բաղրամյան 43 հասցեում գտնվող վթարային շենքի փոխարեն նոր բնակելի շենքի կառուցման աշխատանքների իրականացմանը։ Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախատեսվող վերաբաշխման արդյունքում Սպիտակի բնակելի շենքի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար 2023 թ. անհրաժեշտ է լինելու հատկացնել ևս 320,086.6 հազ. ՀՀ դրամ գումար, և պայմանագրի ամբողջական կատարման վերջնաժամկետը դեռևս անորոշ է՝ որոշմամբ առաջարկվում է առկա մնացորդային աշխատանքների կատարման համար սահմանել նոր օրացուցային գրաֆիկ:
12:47 14.07.2025
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումըԲրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...
12:40 14.07.2025
Ընկերության աշխատակիցները կատարել են հանցագործությունների պարտակումՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արմավիրի մարզում գործող գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքից հետո գազալցակայանի 2 աշխատակից կատարել է հանցագործությունների պարտակում: Մասնավորապես՝ մարզում գործող գազալցակայանի հերթափոխի պետը սպանություն կատարած անձի բացահայտմանը […] ...
12:34 14.07.2025
Բրիջիթ Մակրոնը բողոքարկելու է իրեն տղամարդ անվանած կանանց նկատմամբ վճիռըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, դատարանում կբողոքարկի երկու կանանց արդարացման դատավճիռը, որոնք նախկինում հայտարարել էին, որ առաջին տիկինը տղամարդ է ծնվել, հաղորդում է Franceinfo ռադիոն՝ հղում անելով նրա փաստաբանին։ «Բրիջիթ Մակրոնը վճռաբեկ դատարան կբողոքարկի երկու կանանց արդարացման դատավճիռը, որոնք ինտերնետում լուր էին տարածել, որ առաջին տիկինը տրանսգենդեր է», – ասել է նրա փաստաբան […] ...
12:20 14.07.2025
Ձերբակալվածի մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին կար. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 10-ին: Ժամը 19-ին մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցում նրանք ձերբակալեցին Հրազդան քաղաքի բնակիչ երկու տղամարդու, երկուսն էլ 41 տարեկան: Մեկի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին վարչություն: Նրանցից մեկի` Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակչի […] ...
12:10 14.07.2025
Վարչական ղեկավարի կողմից տրամադրված կեղծ տեղեկանքների հիման վրա մի շարք անձինք ազատվել են ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող վարժական հավաքներից. քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարը, 2025 թվականի մարտի 18-ից ապրիլի 11-ը ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող 25-օրյա վարժական հավաքներից իր ազգականին ազատելու դիտավորությամբ, նշված ժամանակահատվածում վերջինիս՝ ՀՀ-ում գտնվելու պայմաններում, 2025 թվականի փետրվարի 11-ի թվագրմամբ ստորագրել և իր կնիքով հաստատել է կեղծ […] ...