15:58 07.07.2022
Հուլիսի 5-ին CBC TV Azerbaijan հեռուստաալիքի կողմից հեռարձակված և Հունաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից հունարեն թարգմանաբար տարածվող տեսանյութը Արցախի Մեհմանա գյուղի և պատմամշակութային ժառանգության վերաբերյալ ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանում սովորական դարձած հայատյացության ու հայերի դեմ ատելություն սերմանելու քաղաքականությունն այլ երկրներ «արտահանելու» ջղագրգիռ փորձ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը:
«Արցախի Մարտակերտի շրջանի Մեհմանա գյուղը հիմնվել է չորս հույն հանքահանների կողմից, ովքեր, ըստ նրանց հետնորդների, ցեղասպանությունից մազապուրծ Պոնտոսի հույներ էին։ Մինչև պատերազմը հույներն ու հայերն այստեղ ապրել են կողք կողքի, կային բազմաթիվ հայ-հունական ընտանիքներ։
1992 թ․ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով Ադրբեջանը գրավել է Մեհմանա գյուղը՝ ողջ Մարտակերտի շրջանի հետ, նրա հույն բնակիչներին հազարավոր հայերի հետ ստիպելով լքել իրենց օջախները»,- նշված է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ «Արցախի Հանրապետության հունական համայնք» հասարակական կազմակերպության ղեկավար և Արցախում հայտնի հեռուստալրագրող Սոֆի Իվանիդիսը, որի ծնողները Մեհմանայից են, պատմում է, որ արցախյան պատերազմի ժամանակ Արցախի հույները դիմել են Հունաստանի կառավարությանը՝ իրենց ընդունելու խնդրով, և կառավարությունն ընդառաջել է նրանց: 1992թ. այս կապակցությամբ Արցախի հունահայ շատ ընտանիքներ տեղափոխվել են Հունաստան: Այդ ժամանակ ծնողները որոշել են մնալ Արցախում, հակառակ նրան, որ իրենց ձեռքի տակ ունեցել են Հունաստանի կառավարության կողմից տրված մշտական բնակության փաստաթուղթը: «Մենք մնացել ենք Արցախում և բոլորի հետ ապրել արցախյան պատերազմի դժվար օրերը և պատվով հաղթել»։
Մեհմանան մեկ տարի անց ազատագրվել է, որին իրենց մասնակցությունն են ունեցել նաև մեհմանացիները: Ադրբեջանի զինված ուժերի կողմից հիմնովին ավերված գյուղը վերակառուցվել է և հույներից ոմանք վերադարձել են, այդ թվում Սոֆի Իվանիդիսի 80-ամյա պապը՝ Նիկոլա Իվանիդիսը, ով հայրենի գյուղում 15 տարի անց կնքել է իր մահկանացուն։
«Ադրբեջանի CBC TV հեռուստաալիքի տեսանյութում հունական ուղղափառ եկեղեցու ու հունական պատմամշակութային ժառանգության «ոտնձգության» փաստերը ևս խեղաթյուրված են և չեն համապատասխանում իրականությանը, քանի որ վկայակոչվող եկեղեցին Մարտունու շրջանի Գևորգավան տեղանքում գտնվող ռուսական եկեղեցի է, որն, ի դեպ, խոցվել է Ադրբեջանի կողմից սանձազերծած առաջին պատերազմի, այնուհետ նաև 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ՝ հնարավորություն չտալով այն վերականգնել։
Տեսանյութը դիտավորյալ լռում է Ադրբեջանի իշխանությունների կողմից ավերված մեկ այլ ուղղափառ եկեղեցու՝ Շուշիի հունական ուղղափառ (ռուսական) Մեծ նահատակ Գեորգի Հաղթականի տաճարի մասին, ուր հաճախում էին նաև հույները։ 1960-ականների սկզբներին, երբ ԱԽՍՀ ղեկավարությունը որոշեց քանդել Շուշիի հայկական մասը, ապամոնտաժվեց նաև եկեղեցին, որի հիմքի վրա կառուցվեց Մշակույթի տան շենքը։
CBC TV հեռուստաալիքի տեսանյութը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական փորձն է շեղել միջազգային հանրության ուշադրությունը այդ պետության կողմից 2020 թ. ռազմական գործողությունների ընթացքում հայկական եկեղեցիների ռմբակոծման կոնկրետ փաստերից և զինադադարի հաստատումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հետքի ոչնչացմանն ու պատմամշակութային հուշարձանների վերափոխմանն ուղղված քաղաքականությունից, ինչի առնչությամբ 2022թ մարտին Եվրախորհրդարանը «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ» վերտառությամբ բանաձև է ընդունել։
Բանաձևում կոչ է արվում Ադրբեջանին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և վանդալիզմի դեպքերը կանխելու և նման գործողություններ իրականացնողներին պատժելու ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվում նաև հայկական մշակութային կոթողների «աղվանականացման» նպատակով Ադրբեջանում հատուկ հանձնաժողովի ստեղծմանը, որը կոչված է փոխակերպելու հայկական մշակութային և կրոնական կոթողները՝ դրանց հետագա յուրացմամբ։
Ադրբեջանն այսպիսի քայլերով շարունակում է մարտահրավեր նետել ողջ քաղաքակիրթ հանրությանը՝ ի հեճուկս ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը, որը հստակ կերպով պարտավորեցնում է Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»:
Արցախի պատմամշակութային հուշարձանները պահպանելու և հետագա վանդալիզմից փրկելու նպատակով այսօր առավել քան հրատապ է միջազգային հանրության, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջամտությունը, որի փաստահավաք առաքելությանն Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել»,- նշված է Հունաստանում Հայաստանի դեսպանատան հայտարարության մեջ:
13:30 14.07.2025
Թրամփի հատուկ դեսպանորդ Քելլոգը ժամանել է Ուկրաինա13:15 14.07.2025
Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գուրգեն Ղազարյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․ Երևան, Գրիգոր Զոհրապ փ․), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ • արտադրամասի կառուցվածքը և դասավորվածությունը չեն ապահովել սննդամթերքի աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը, • […] ...
13:07 14.07.2025
Էրեբունի վարչական շրջանի հ. 74 մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում ենԷրեբունի վարչական շրջանի հ. 74 մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Նախագիծն իրականացվում է Երևանի էներգաարդյունավետության ծրագրով: Մանկապարտեզը 3 խմբանի է, ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով: Բարեկարգվում է նաև բակային տարածքը: Ծրագիրն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել սեպտեմբեր ամսին՝ հնարավորություն տալով շուրջ 90 երեխայի հաճախել անվտանգ […] ...
13:00 14.07.2025
Արծաթե մեդալ՝ Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայումՀուլիսի 5-14-ը Արաբական Միացիալ Էմիրությունների Դուբայ քաղաքում տեղի ունեցած Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել է արծաթե մեդալի և երեք գովասանագրերի: Արծաթե մեդալի է արժանացել Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը, իսկ գովասանագրերի՝ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Ղազարյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սևադա Հարությունյանը և Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված […] ...
12:47 14.07.2025
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումըԲրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...
12:40 14.07.2025
Ընկերության աշխատակիցները կատարել են հանցագործությունների պարտակումՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արմավիրի մարզում գործող գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքից հետո գազալցակայանի 2 աշխատակից կատարել է հանցագործությունների պարտակում: Մասնավորապես՝ մարզում գործող գազալցակայանի հերթափոխի պետը սպանություն կատարած անձի բացահայտմանը […] ...
12:34 14.07.2025
Բրիջիթ Մակրոնը բողոքարկելու է իրեն տղամարդ անվանած կանանց նկատմամբ վճիռըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, դատարանում կբողոքարկի երկու կանանց արդարացման դատավճիռը, որոնք նախկինում հայտարարել էին, որ առաջին տիկինը տղամարդ է ծնվել, հաղորդում է Franceinfo ռադիոն՝ հղում անելով նրա փաստաբանին։ «Բրիջիթ Մակրոնը վճռաբեկ դատարան կբողոքարկի երկու կանանց արդարացման դատավճիռը, որոնք ինտերնետում լուր էին տարածել, որ առաջին տիկինը տրանսգենդեր է», – ասել է նրա փաստաբան […] ...