11 տարի շարունակ տիրոջ գերեզմանի վրա գիշերող շունը ավանդել է հոգին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+37.09 oC

11 տարի շարունակ տիրոջ գերեզմանի վրա գիշերող շունը ավանդել է հոգին

09:14 25.02.2018

Կորդովայի բնակիչ արգենտինացի Միգել Գուզմանը  2005 թվականին որդու համար որպես նվեր գնել էր Կապիտան անունով շանը: Մեկ տարի անց տղամարդը  մահանում է, իսկ շունը անհետանում: Միգելի ընտանիքը կարծում էր, թե Կապիտանը նոր տուն է գտել, սակայն որոշ ժամանակ անց շանը գտնում են, պարզվում է՝ վշտահար շունը բնակություն էր հաստատել տիրոջ գերեզմանի մոտ:

Շանը գտել էին մահացածի հարազատները, երբ այցելել էին Միգելի գերեզմանին: Մոտակայքում ապրող մարդիկ պատմել են, որ Կապիտանը արդեն մի քանի ամիս է՝ չի լքում տիրոջ գերեզմանը, և նրան կերակրում են գերեզմանոցի աշխատակիցները:

«Երբ մենք մոտեցանք գերեզմանին, Կապիտանը մեզ մոտ վազեց հաչելով ու վնգստալով, կարծես լաց լիներ: Մենք նրան հուղարկավորությանը չէինք տարել, այնպես որ չգիտենք, թե ինչպես է նա կարողացել գտնել այս տեղը»

Միգելի  որդին մի քանի անգամ փորձել է շանը տուն վերադարձնել, սակայն կենդանին  հրաժարվել է երկար ժամանակով լքել գերեզմանը: Նա նույնիսկ ճանապարհել է հարազատներին, նրանց հետ որոշ ժամանակ անկացրել, բայց միշտ երեկոյան վերադարձել է տիրոջ գերեզմանին:

 «Օրվա ընթացքում նա երբեմն շրջում էր գերեզմանոցով, բայց միշտ վերադառնում էր, և ամեն օր, սկսած ժամը վեցից  ամբողջ գիշեր պառկում էր տիրոջ գերեզմանին:»

Արգենտինացի Հատիկոն գերեզմանատանը ապրել է  11 տարի: Ամբողջ տարիների ընթացքում  նա մի քանի ժամից ավելի Միգելին մենակ չի թողել, և այժմ,  տասնհինգ տարեկան շունը միացել է տիրոջը… Գերեզմանատան աշխատողները նրա մարմինը հայտնաբերել են Միգելի գերեզմանի վրա, ուր նա երկար տարիներ արթուն հսկում էր տիրոջ հավիտենական քունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազություն

17:50 06.08.2025

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազություն

2025 թվականի օգոստոսի 5-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող՝ 735 քմ մակերեսով, «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 18 միլիոն 293 հազար դրամ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունիսի 2-ի վճռով բավարարվել […] ...

Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

17:42 06.08.2025

Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը ոսկե մեդալակիր է դարձել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած Memoriał Władysława Pytlasińskiego միջազգային մրցաշարում։ 26-ամյա Ամոյանը եզրափակչում 4-0 հաշվով հաղթել է շվեդ ըմբիշ Ալբին Օլոֆսոնին։ Սլավիկ Գալստյանը (72 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ) արժանացել են բրոնզե մեդալի։ Հայաստանից մրցաշարին մասնակցել են նաև Մանվել Խաչատրյանը (60 […] ...

Որ քաղաքների մթնոլորտային օդում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

17:35 06.08.2025

Որ քաղաքների մթնոլորտային օդում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 2-ին , Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 29-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ ◾️Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի […] ...

Դանակի գործադրմամբ ավազակություն Աբովյանում․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը

17:25 06.08.2025

Դանակի գործադրմամբ ավազակություն Աբովյանում․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 4-ին՝ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ իրեն ծեծել են, դանակով հարվածներ հասցրել ու կոտրել բջջային հեռախոսը։ Մեկնել էին օպերատիվ խմբեր։ Պարզվել էր, որ Աբովյանի բնակիչ 38-ամյա տղամարդը օգոստոսի 4-ին այցելել էր Աբովյանի Չափիչի 2-րդ հանրակացարանի բնակչին։ Վերջինս կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում հափշտակել էր նրա «Այֆոնը», ձեռքով ու […] ...

«Ռեալը» նոր  «9» համար կունենա

17:17 06.08.2025

«Ռեալը» նոր «9» համար կունենա

Մադրիդի «Ռեալը» որոշել է թիմի «9» համարը հատկացնել հարձակվող Գոնսալո Գարսիային։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ալբերտո Պերեյրոն: 21-ամյա ֆուտբոլիստն աշխարհի ակումբային առաջնությունում տպավորել է գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյին, և նա որոշել է հարձակվողին դարձնել գլխավոր թիմի ֆուտբոլիստ: Այժմ իսպանացին խաղում է «30» համարի մարզաշապիկով: Կողմերի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Նախորդ մրցաշրջանում […] ...

Ուշակովը խոսել է Պուտինի և Ուիթքոֆի զրույցի մասին

17:09 06.08.2025

Ուշակովը խոսել է Պուտինի և Ուիթքոֆի զրույցի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի միջև չորեքշաբթի օրը Կրեմլում կայացած զրույցը օգտակար և կառուցողական էր, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆին այսօր առավոտյան ընդունել է մեր նախագահը։ Տեղի է ունեցել շատ օգտակար և կառուցողական զրույց», – ասել է Ուշակովը։ ...

BACK_TO_TOP