Քննարկվել են անտառային ոլորտում հայ-շվեդական համագործակցությանը, կոշտ թափոնների կառավարման ոլորտին վերաբերող հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+25.09 oC

Քննարկվել են անտառային ոլորտում հայ-շվեդական համագործակցությանը, կոշտ թափոնների կառավարման ոլորտին վերաբերող հարցեր

15:38 08.07.2022

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Գայանե Գաբրիելյանը և Արամ Մեյմարյանը ընդունել են Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին և Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) ներկայացուցիչներին, տեղեկացնում են ՇՄ նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ շրջակա միջավայրի ոլորտի առաջնահերթությունները, հնարավոր համագործակցության ընդլայնման ձևաչափերը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Նախարարի տեղակալները բարձր են գնահատել հայ-շվեդական համագործակցությունը և շնորհակալություն հայտնել SIDA-ին Հայաստանում շրջակա միջավայրի ոլորտում շարունակական աջակցության համար և անդրադարձել մասնավորապես SIDA-ի կողմից ֆինանսավորվող «Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության և ցածր արտանետումներով զարգացման միջոցով» ՄԱԶԾ-ՇՄԶԳ ծրագրին (բյուջե՝ 1,1 մլն ԱՄՆ դոլար, տևողությունը՝ հունվար 2022-դեկտեմբեր 2024), որն այս պահին մեկնարկային փուլում է։
Նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշել է, որ ծրագրի շրջանակներում համայնքներում, ենթակառուցվածքներում և շենքերում արվող էներգաարդյունավետ և վերականգնվող էներգիայի ներդրումները չափազանց կարևոր են խոցելի համայնքների համար և կարևոր են կանաչ վերականգնման տեսանկյունից:

Նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում SIDA-ի աջակցությունը կլիմայական ոլորտում՝ հաշվի առնելով կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման ուղղությամբ մեր երկրի հավակնոտ նպատակները և Ազգային մակարդակով սահմանված ներդրումները (NDC)։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև անտառային ոլորտում հայ-շվեդական համագործակցությանը։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը նշել է, որ այս բնագավառում առկա է համագործակցության լավ ներուժ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ոլորտը երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն է ներկայացնում։

Անդրադարձ է կատարվել նաև կոշտ թափոնների կառավարման ոլորտին։
Հայաստանը CEPA-ի համաձայնագրով («Հայաստան-ԵՄ hամապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր») պարտավորվել է կատարելագործել թափոնների կառավարման համակարգը, մասնավորապես Հայաստանում ներդնելով Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (EPR) համակարգը։

Շրջակա միջավայրի նախարարությունը շնորհակալ է SIDA-ին՝ թափոնների կառավարման ոլորտում իրականացվող ծրագրի ֆինանսավորման համար, որն իրականացվելու է Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից: Շուտով կստորագրվի եռակողմ հուշագիր շրջակա միջավայրի նախարարության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Հայաստանի Ամերիկյան համալսարանի միջև։

Շվեդական կողմը հետաքրքրվածություն է ցուցաբերել նաև լքված հանքավայրերի և պոչամբարների ռեկուտիվացիայի բնագավառում հնարավոր համագործակցության ուղղությամբ։

Անդրադարձ է կատարվել ՀՀ շրջակա միջավայրի և Շվեդիայի շրջակա միջավայրի նախարարությունների միջև բնապահպանության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի նախագծին, որը համաձայնեցվել էր շահագրգիռ գերատեսչությունների հետ, ներկայացվել արտաքին գործերի նախարարություն՝ շվեդական կողմին փոխանցելու համար։

Հանդիպման ավարտին կողմերը ամփոփվել են նաև վերջերս Շվեդիայի Թագավորությունում (Ստոկհոլմ) կայացած «Ստոկհոլմ+50. առողջ մոլորակ բոլորի բարգավաճման համար, մեր պատասխանատվությունը, մեր հնարավորությունը» խորագրով միջազգային միջոցառման արդյունքները, որին մասնակից 193 երկրների և միջազգային խոշոր բնապահպանական կազմակերպությունների շարքում մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի։
Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպման և հյուրընկալության համար, ապա ներկայացրել այցի ընթացքում իրականացրած հանդիպումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բայդենը խոստովանել է, որ ներման հրամանագրերը ավտոմատ կերպով են ստորագրվում

09:10 14.07.2025

Բայդենը խոստովանել է, որ ներման հրամանագրերը ավտոմատ կերպով են ստորագրվում

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ իր անունից ներման մասին որոշումները ստորագրելու համար օգտագործվել է ավտոմատ ստորագրություն, սակայն ասել է, որ ներման բոլոր որոշումները կայացվել են անձամբ իր կողմից, և որ ինքը ստիպված է եղել դիմել ավտոմատ ստորագրության ՝ փաստաթղթերի մեծ քանակի պատճառով։ «Դրանք չափազանց շատ էին», – ասել է Բայդենը The New […] ...

Al Jazeera․ Գազայում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցի

09:00 14.07.2025

Al Jazeera․ Գազայում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցի

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 95 պաղեստինցի, հաղորդում է կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Հեռուստաալիքը նշում է, որ Իսրայելը շարունակել է իր հարձակումները Գազայի հատվածի վրա, այդ թվում՝ մարդաշատ շուկայի և ջրամատակարարման կետի վրա, որի հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցի։ Գազայի շուկայի վրա Իսրայելի կողմից իրականացված […] ...

Ճապոնիան սկսել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից օվկիանոսային 13-րդ արտանետումը

08:50 14.07.2025

Ճապոնիան սկսել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից օվկիանոսային 13-րդ արտանետումը

Ճապոնական «Տոկիո Էլեկտրիկ Փաուեր» (TEPCO) էներգետիկ ընկերության մասնագետները սկսել են «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի մաքրված տեխնոլոգիական ջրի տասներեքերորդ խմբաքանակի արտանետումը։ Այս մասին հայտարարել է ճապոնական ընկերությունը։ Հաջորդ փուլի շրջանակներում, ինչպես նախորդ անգամներում, նախատեսվում է օվկիանոս արտանետել 7,8 հազար տոննա ջուր։ 2011 թվականի մարտին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանին հարվածեց ցունամին, որը հանգեցրեց երեք ռեակտորների փլուզման, պայթյունների և մեծ քանակությամբ ռադիոակտիվ […] ...

Բիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարը

08:39 14.07.2025

Բիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարը

Բիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարը, ըստ Binance կրիպտոարժույթային բորսայի առևտրային տվյալների։ «Binance Market Data-ի տվյալներով՝ Bitcoin-ը հատել է 120,000 դոլարի սահմանը և ներկայումս վաճառվում է 121,214.56 դոլարով», – ասվում է կայքում։ Բիթքոյնը իր նախորդ ռեկորդը սահմանեց ուրբաթ օրը, երբ դրա արժեքը գերազանցեց 116,000 դոլարը։ Բորսայի տեղեկատվության համաձայն՝ տարեսկզբից ի վեր […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:27 14.07.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

08:15 14.07.2025

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Այսօր նախատեսված է եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։ ...

BACK_TO_TOP