15:43 11.07.2022
Արմեն Գևորգյանը ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հուլիսի 11-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում կայացած 35-րդ նիստում «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության, այդ թվում՝ ՏՏ տեխնոլոգիաների զարգացման և թվայնացման տեմպերի արագացման» թեմայով քննարկման ժամանակ: Ելույթում մասնավորապես ասվում է.
«Հարգելի՛ գործընկերներ
ԵԱՏՄ թվային օրակարգի մասին հայտարարության ընդունումից ի վեր անդամ երկրներն ազգային պետական կառավարման և տնտեսության մեջ թվային տեխնոլոգիաների ներդրման երկար ճանապարհ են անցել: Կարևոր է, որ թվային տեխնոլոգիաների ներդրման օպերատիվությունը համավարակի ժամանակ անկում չի ապրել, և մենք ականատես ենք եղել նոր նախագծերի: Միևնույն ժամանակ, պետք է ընդունենք, որ թվային օրակարգի ուղղությամբ աշխատանքի տեմպերն ու արդյունքները մեր երկրներում շատ տարբեր են: Այս նիստին նախապատրաստվելիս ծանոթացա Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի նախագծերի իրականացման 2022 թ. զեկույցին: Ցավոք, պետք է նշեմ, որ այդ զեկույցում ինտեգրացիոն մեխանիզմների թվայնացմանն ուղղված նախագծերի արդյունավետության վերաբերյալ տվյալներ չտեսա: Կարծում եմ, որ օգտակար կլինի՝ ելնելով մեր աշխատանքի արդյունքներից, ԵԱՏՄ հանձնաժողովին առաջարկել մշակել և ներդնել այսպես կոչված թվային օրակարգի արդյունավետության գործակիցներ, որոնց համաձայն՝ հնարավոր կլինի որոշել թվային նախագծերի ազդեցության քանակական և որակական ցուցանիշները մեր երկրների միջև ապրանքաշրջանառության աճի, ամբողջությամբ վերցրած մեր միության ՀՆԱ-ի և տնտեսության առանձին հատվածների աճի, մեր երկրներում արտադրվող ապրանքների մրցունակության և որակի բարձրացման, արդյունաբերական և այլ կոոպերացիաների խորացման մեջ:
Այսօր թվային օրակարգի առկա օբյեկտիվ խնդիրներին ավելացել են նաև ի հայտ եկած նոր գլոբալ և աշխարհաքաղաքական իրողությունները: Հարաբերությունների այս նոր միջավայրում, ըստ իս, արդիական են դառնում թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության երկու էական ասպեկտներ. առաջինը համագործակցության երկկողմ բաղադրիչի ամրապնդումն է, նկատի ունեմ՝ հայ-ռուսական համագործակցությունը, իսկ երկրորդը՝ ազգային անվտանգության ոլորտում նոր մարտահրավերների և զարգացման թվային օրակարգի փոխհարաբերությունը:
Համատեղ հետազոտությունների առաջատար ոլորտներ կարող են լինել ազգային անվտանգության համար «թվային ռիսկերի չեզոքացումը» և մեր երկրների ռազմարդյունաբերական համալիրի «թվային վերափոխումը»:
Արդեն իսկ ակնհայտ է, որ նոր աշխարհակարգում գործ ենք ունենալու կիբեռահաբեկչության, կիբեռզենքի և կիբեռպատերազմի հետ: Հայաստանի համար այս հարցերն էլ ավելի արդիական են դարձել 44-օրյա պատերազմից հետո: Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության հարցերում մեր համատեղ ջանքերը պետք է կրկնապատկվեն ինչպես Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի առավելագույն արդյունավետությունն ապահովելու առումով՝ թյուրքական կոալիցիայի կողմից նրանց ներկայության աճող մերժման պայմաններում, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության սահմանների տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության ապահովման համար:
Պետության ինքնիշխանությունն ապահովող ավանդական և միակ արտադրողը ռազմարդյունաբերական համալիրն է. չէ՞ որ պետությունը կենտրոնական տեղ է զբաղեցնում այս համալիրի գործունեության և զարգացման հարցում: Անկասկած, պաշտպանության ոլորտն ամբողջ աշխարհում տեխնոլոգիական առաջընթացի առաջատարներից է, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները պետք է ապահովեն սեփական արտադրության «թվայնացումը», որպեսզի կարողանան ինտեգրվել «թվային տնտեսությանը» և համապատասխանել տնտեսության այլ ոլորտներում կառավարման տեխնոլոգիաների զարգացման մակարդակին: Ռազմական գործողությունների հաջողության գրավականը ժամանակին ցուցաբերվող համապարփակ տեղեկատվական աջակցությունն է: Այդ իսկ պատճառով «թվային տնտեսության» ի հայտ գալը մարտահրավեր է ռազմաարդյունաբերական համալիրի համար:
Գործընկերնե՛ր
Հայ-ռուսական «համապարփակ թվային մրցունակություն» նախաձեռնության մեկնարկը կարող է օգնել համարժեք և արդյունավետ արձագանքելու նշված մարտահրավերներին՝ բազմակողմ համագործակցության միջոցով հիմնվելով առկա համատեղ և ազգային ռազմարդյունաբերական միավորումների, գիտահետազոտական հարթակների և մեծաքանակ որակյալ մարդկային ռեսուրսների վրա: Միջպետական համագործակցության մակարդակով հնարավոր է սահմանել մեր երկրների տեղեկատվական և հեռահաղորդակցության ենթակառուցվածքների կայունության և անվտանգության ապահովման խնդիրը տեղեկատվական և թվային տարածության բոլոր մակարդակներում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի փոխգործակցության և կառավարման միասնական համակարգերի շրջանակում:
Նման նախաձեռնությունը կարևոր կլինի նաև կրթության և գիտության ոլորտների զարգացման համար: Հայաստանի Հանրապետությունը կարող է դառնալ յուրօրինակ գիտական լաբորատորիա, որտեղ կարող են կատարվել բավականին համարձակ և արտառոց գիտական հետազոտություններ և փորձեր, որտեղ ռուս ներդրողների հետ համատեղ կարող են ստեղծվել լաբորատոր արտադրամասեր և մեկնարկային արտադրություններ: Բացի դրանից՝ մեր երկրների միջև ռազմարդյունաբերական համալիրի շրջանակում թվային համագործակցությունը կարող է առավելագույնս խթանել Հայաստանի պաշտպանական-արդյունաբերական ինքնաբավության քաղաքականությունը, ինչը նվազագույնի կհասցնի երկրի կախվածությունն արտաքին գործոններից:
Եզրափակելով՝ նշեմ, որ մեր երկրների միջև թվային համագործակցությունն օբյեկտիվորեն կարող է ձևավորել հայ-ռուսական ինտեգրման նոր որակ, և նոր հեռանկարներ բացել դրա խորացման համար:
Շատ շնորհակալ եմ ուշադրության համար»,- ելույթը եզրափակել է Արմեն Գևորգյանը:
21:35 13.07.2025
Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է․ օգնության են հասել փրկարարներըՀուլիսի 13-ին, ժամը 11։27-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է․ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով (մոտ 200 մ), այնուհետև փրկարարական […] ...
21:12 13.07.2025
Ինչպես էր մոլորվել երեխան․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Գետազատում տեղի ունեցած միջադեպի մասինԻնչպես արդեն հայտնել էինք՝ Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած 4-ամյա երեխան հայտնաբերվել է և նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ներկայացնեմ այս պահին հայտնի որոշ մանրամասներ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Հուլիսի 13-ին` ժամը 13:18-ին, ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Գետազատ բնակավայրի […] ...
20:53 13.07.2025
Լավրովը և Վան Ին քննարկել են Ուկրաինայի հակամարտությունըՌուսաստանի և Չինաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Վան Ին քննարկել են ուկրաինական ճգնաժամը, հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը քննարկել են նաև Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամի կարգավորման հեռանկարները՝ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան։ Շոշափվել են նաև այլ թեժ թեմաներ, այդ թվում՝ Իրան-Իսրայել հակամարտությունը և Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակը», – նշել են գերատեսչությունում։ […] ...
20:31 13.07.2025
ՔԿԾ-ն տեղադրել է այն խցի և սանհանգույցի լուսանկարները, որտեղ պահվում են կալանավորված անձը և նրա երեխանՔրեակատարողական ծառահությունը տեղադրել է այն խցի և սանհանգույցի լուսանկարները, որտեղ պահվում են կալանավորված անձը և նրա երեխան։ «Տիկին Փոստանջյանին մեկ անգամ ևս կոչ ենք անում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հետ կապ չունեցող լուսանկարներ չհրապարակել և հասարակությանը չգցել մոլորության մեջ, իսկ փաստաբանական մարտավարությունը կառուցել փաստերի և օբյեկտիվ հիմքերի վրա՝ դուրս չգալով մասնագիտական էթիկայի սահմաններից։ ՀՀ Փաստաբանների պալատ […] ...
20:22 13.07.2025
Թուրքիան ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին․ ԷրդողանԹուրքիան ուշադիր հետևում է Աբու Դաբիում (ԱՄԷ) մեկնարկած Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Էրդողանի խոսքով՝ պաշտոնական Անկարան կշարունակի աջակցել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերին։ Հուլիսի 10-ին ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում […] ...
20:19 13.07.2025
Մարսից Երկրի վրա հայտնված ամենամեծ քարը կվաճառվի աճուրդումՄարսից Երկրում հայտնված 25 կգ քաշով քարը աճուրդի կհանվի Sotheby’s-ում։ Ակնկալվում է, որ այն կվաճառվի 2-4 միլիոն դոլարով։ Նման բարձր գինը բացատրվում է նրանով, որ սա Մարսից Երկրի վրա հայտնաբերված ամենամեծ քարն է։ Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով աճուրդի տանը, NWA 16788 նմուշը երկնաքարի մի մասն է, որը Մարսի մակերևույթից դուրս է եկել […] ...