15:50 12.07.2022
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, բացահայտել են Հայաստանում չգրանցված դեղերի վաճառքի դեպքեր: Մասնավորապես, սույն թվականի մայիս-հունիս ամիսներին ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որի արդյունքում բացահայտվել և կանխվել են Հայաստանի տարածքում տարբեր դեղատների միջոցով իրականացվող չգրանցված դեղերի մանրածախ վաճառքի դեպքեր, տեղեկացնում են ՊԵԿ-ից։
Այսպես, տեղեկություններ էին ստացվել, որ հանրապետությունում գործող մի քանի դեղատներում իրացվում են իմունոթերապիայի բուժման ժամանակ օգտագործվող, ՀՀ դեղերի գրանցամատյանում չգրանցված, չդրոշմապիտակավորված, հայերեն տառերով չմակնշված, առանց տուփի դեղամիջոցներ, որոնց շուկայական գինը հանրապետությունում տատանվում է 150,000-800,000 դրամի շրջանակում: Ստացված տեղեկությունները ճշտելու և օրինախախտներին բացահայտելու նպատակով ձեռնարկվել և իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Մի շարք տնտեսվարողների նկատմամբ ձեռնարկված և իրականացված համապատասխան միջոցառումների ժամանակ կանխիկ դրամով գնվել են տարբեր դեղանման ապրանքներ: Նշված դեղանման ապրանքների էությունը, ՀՀ դեղերի գրանցամատյանում գրանցված լինելը և դրանց մեջ հոգեմետ նյութերի առկայության հանգամանքը պարզելու նպատակով համապատասխան հարցումներ են կատարվել առողջապահության նախարարություն և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։ Ստացված պատասխան գրություններից պարզվել է, որ ՀՕՀՎ աշխատակիցների կողմից ձեռք բերված դեղանման ապրանքները հանդիսանում են դեղամիջոցներ և գրանցված չեն ՀՀ դեղերի գրանցամատյանում: Կազմված համապատասխան արձանագրությունները, պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկները՝ կից նյութերով ուղարկվել են ՊԵԿ ՀՕՀՎ հետաքննության բաժին, հետագա ընթացքն ապահովելու համար:
Տվյալ դեղերի իրական մատակարարների շրջանակը և այդ դեղերը հանրապետության տարածքում զարտուղի ճանապարհներով հայտնվելու հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են համապատասխան աշխատանքներ։
Նշենք, որ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արձանագրվել են նաև ՀՀ հարկային օրենսգրքի 408 և 416 հոդվածների պահանջների խախտումներ, այն է՝ ՀԴՄ կտրոններ չտրամադրելու, ՀԴՄ սարք չունենալու, ինչպես նաև առանց համապատասխան լիցենզիայի, լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման դեպքեր:
Ի դեպ, ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվում են հանրապետությունում դեղերի վաճառքի, ՀՀ սուբյեկտների կողմից իրականացվող առևտրային գործարքների օրինականության վերահսկողություն և մշտադիտարկումներ: Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին զերծ մնալ նմանատիպ գործունեություն իրականացնելուց՝ հետագա վարչական և քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:
20:53 13.07.2025
Լավրովը և Վան Ին քննարկել են Ուկրաինայի հակամարտությունըՌուսաստանի և Չինաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Վան Ին քննարկել են ուկրաինական ճգնաժամը, հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը քննարկել են նաև Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամի կարգավորման հեռանկարները՝ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան։ Շոշափվել են նաև այլ թեժ թեմաներ, այդ թվում՝ Իրան-Իսրայել հակամարտությունը և Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակը», – նշել են գերատեսչությունում։ […] ...
20:31 13.07.2025
ՔԿԾ-ն տեղադրել է այն խցի և սանհանգույցի լուսանկարները, որտեղ պահվում են կալանավորված անձը և նրա երեխանՔրեակատարողական ծառահությունը տեղադրել է այն խցի և սանհանգույցի լուսանկարները, որտեղ պահվում են կալանավորված անձը և նրա երեխան։ «Տիկին Փոստանջյանին մեկ անգամ ևս կոչ ենք անում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հետ կապ չունեցող լուսանկարներ չհրապարակել և հասարակությանը չգցել մոլորության մեջ, իսկ փաստաբանական մարտավարությունը կառուցել փաստերի և օբյեկտիվ հիմքերի վրա՝ դուրս չգալով մասնագիտական էթիկայի սահմաններից։ ՀՀ Փաստաբանների պալատ […] ...
20:22 13.07.2025
Թուրքիան ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին․ ԷրդողանԹուրքիան ուշադիր հետևում է Աբու Դաբիում (ԱՄԷ) մեկնարկած Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Էրդողանի խոսքով՝ պաշտոնական Անկարան կշարունակի աջակցել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերին։ Հուլիսի 10-ին ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում […] ...
20:19 13.07.2025
Մարսից Երկրի վրա հայտնված ամենամեծ քարը կվաճառվի աճուրդումՄարսից Երկրում հայտնված 25 կգ քաշով քարը աճուրդի կհանվի Sotheby’s-ում։ Ակնկալվում է, որ այն կվաճառվի 2-4 միլիոն դոլարով։ Նման բարձր գինը բացատրվում է նրանով, որ սա Մարսից Երկրի վրա հայտնաբերված ամենամեծ քարն է։ Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով աճուրդի տանը, NWA 16788 նմուշը երկնաքարի մի մասն է, որը Մարսի մակերևույթից դուրս է եկել […] ...
20:03 13.07.2025
Գերմանիան կոչ է անում ԵՄ-ին միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ, եթե մաքսատուրքերի շուրջ բանակցությունները ձախողվենԳերմանիայի փոխկանցլեր և ֆինանսների նախարար Լարս Քլինգբեյլը կոչ է արել արագ լուծել ԵՄ-ի և Միացյալ Նահանգների միջև առևտրային վեճը և հայտարարել «վճռական» հակազդեցություններ ձեռնարկելու անհրաժեշտության մասին, եթե սակագնային բանակցություններն արդյունք չտան։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերից միայն պարտվողներ կան։ Դրանք ամերիկյան տնտեսության համար առնվազն նույնքան սպառնալիք են ներկայացնում, որքան Եվրոպայի ընկերությունների համար։ Ահա թե ինչու […] ...
19:45 13.07.2025
Իսրայելի բանակը 24 ժամվա ընթացքում Գազայում 150 թիրախ է խոցելԻսրայելի ռազմաօդային ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Գազայի հատվածում ամբողջ օրվա ընթացքում: Բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ ընդհանուր առմամբ խոցվել են պաղեստինյան արմատական ռազմական կազմավորումների հետ կապված ավելի քան 150 թիրախներ: Թիրախների թվում էին ականապատված կառույցներ, զենքի պահեստներ, հակատանկային և դիպուկահարային կրակի դիրքեր, այլ ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներ, ինչպես նաև առանձին զինված արմատականներ։ Ցամաքային ստորաբաժանումները 24 ժամ […] ...