23:40 06.08.2018
Աննախադեպ շոգի պատճառով մեծացել են էլեկտրաէներգիայի սպառման ծավալները, աճել՝ ընդհանուր
վթարայնության աստիճանը: Այս մասին հայտնում են ՀԷՑ-ից։ Սա հատկապես տեսանելի է Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում, ինչով էլ պայմանավորված են վերջին օրերի հոսանքազրկումները, որոնք կրում են զուտ տեխնիկական բնույթ: Ուստի խնդրին որևէ քաղաքական ենթատեքստ տալը, մեղմ ասած, անհեթեթություն
է:
Հաղորդագրությունում ասվում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը բազմիցս հայտարարել է, որ բիզնես կառույց է, որը մեկ հիմնական գործառույթ ու նպատակ ունի. հուսալի ու անխափան էլեկտրաէներգիա մատակարարել իր բաժանորդներին։ Ընկերության բոլոր ծրագրերը, նաև երկարաժամկետ նախագծերը, որոնց մասին
հայտարարվել է անցած տարվա նոյեմբերին, ուղղված են մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը։ ՀԷՑ-ը խիստ շահագրգռված է, որ բաժանորդները շարունակեն վստահել իրեն։
2018 թ. օգոստոսի 4-ին` ժամը 11:37-ին, Հյուսիս-Հարավ ճեպուղու շինարարության ժամանակ օգտագործվող տեխնիկան վնասել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Մերգելյան 1, 2» ենթակայանը սնող մալուխը։ Ենթակայանը սպասարկում է Բաղրամյան, Կոմիտաս, Կասյան, Սունդուկյան, Ավետիսյան, Խաչատրյան, Կիևյան, Վաղարշյան և հարակից փողոցների որոշ հատվածների բաժանորդներին։ Վնասված մալուխը նույն օրը ժ.17:05-ի դրությամբ նորոգվել է, նշված տարածքների բոլոր բաժանորդների էլեկտրամատակարարումը՝ վերականգնվել։
Չնայած վթարների քանակական աճին՝ հիմնականում վթարային անջատումները վերացվում են էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոններով սահմանված ժամկետներում (2 կամ 4 ժամ՝ քաղաքային և 2 կամ 8 ժամ՝ գյուղական համայնքներում՝ կախված սնուցման բնութագրից): Նշված ժամկետները խախտելու դեպքում (անկախ բաժանորդի դիմումի առկայությունից) էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների 77 կետը նախատեսում է ՀԷՑ-ի կողմից տույժի վճարում՝ սպառած էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 ՀՀ դրամը:
Եթե բաժանորդը վնաս է կրել որակի ցուցանիշներից շեղումներով էլեկտրաէներգիա ստանալու կամ վթարային անջատման հետևանքով, նրա դիմումի առկայության պարագայում որոշակի ուսումնասիրությունից հետո վնասն ամբողջությամբ փոխհատուցվում է:։
16:52 03.05.2025
ՆԳՆ ստորաբաժանումները մասնակցել են համապետական շաբաթօրյակինՄայիսի 3-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ու ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները միացել են համապետական շաբաթօրյակին։ Նրանք Երևանում ու մարզերում իրականացրել են մաքրման, արձանների և հուշարձանների լվացման աշխատանքներ: Խնամվել և բարեկարգվել են կանաչապատ տարածքները։ ՆԳ նախարարությունը կարևորում է նման նախաձեռնությունները, որոնք նպաստում են մաքուր և առողջ միջավայրի ապահովմանը։ ...
16:42 03.05.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրերՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի երկրորդ օրը եղել է Ախթալայում՝ ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Նախորդ տարի տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել շահագործման: Փոխարենը կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե ֆերմաներով ժամանակավոր նոր 2-րդ կամուրը։ Ժամանակավոր կամրջի կառուցման […] ...
16:34 03.05.2025
Մարսելն աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը. քաղաքապետ Բենուա Պայանն այցելել է ՀայաստանՄարսելի քաղաքապետ Բենուա Պայանը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում այցից տեսանյութ է հրապարակել: «Մեծ հուզմունք էր տիրում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, Խաչիկի առողջապահական կենտրոնում և Պարույր Սևակի՝ արցախցի փախստականների ընդունման կենտրոնում։ Մարսելը աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը»,-նշել է Պայանը: ...
16:30 03.05.2025
Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում իրականացվել են մաքրման լայնածավալ աշխատանքներ. ՇՄՆՀամապետական շաբաթօրյակի շրջանակում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցները համատեղ կերպով իրականացրել են մաքրման լայնածավալ աշխատանքներ Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, մաքրվել է շուրջ 36 հեկտար տարածք, որտեղից հավաքվել են կենցաղային թափոններ, ինչպես նաև իրականացվել է բնության […] ...
16:25 03.05.2025
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայում ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցելՀայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայում շարունակվող միջոցառումների շրջանակներում ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել Փարիզի 16-րդ շրջանում, Անիեր-սյուռ-Սեն, Բանյո և Կուրբվուա քաղաքներում։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ապրիլի 28-ին Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ քաղաքապետարանի և ֆրանս-հայկական G2IA ասոցիացիայի նախաձեռնությամբ։ Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես […] ...
16:17 03.05.2025
Այցելեցի Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոց. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոցում: «Այցելեցի Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոց»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...