22:23 21.07.2022
Կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ 2022թ. պետական բյուջեում վերաբաշխում և փոփոխություններ կատարելու և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու վերաբերյալ:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, որ որոշման նպատակն է՝ գնման գործընթաց կազմակերպել ՀՀ 3 մարզի 27 բնակավայրի համար. ամիսներ առաջ հայտարարվել է պայմանով մրցույթ գնման նման ընթացակարգով՝ այդ բնակավայրերում խմելու ջրի մատակարարման ցանցերը/ջրի մաքրիչ կայանները վերանորոգելու կամ ամբողջովին նորերը կառուցելու համար, հիմա անհրաժեշտ է սկսել շինարարական աշխատանքները: Ծրագիրը նախատեսված է 2022-2024թթ. իրականացնելու համար, ընդհանուր արժեքը՝ 6 մլրդ 200 մլն ՀՀ դրամ գումար: Այս տարի անհրաժեշտ է հատկացնել 2 մլրդ 468 մլն ՀՀ դրամ, որից 2 մլրդ 414 մլն ՀՀ դրամը՝ շինարարության համար, 37 մլն ՀՀ դրամը՝ տեխնիկական և 15.8 մլն ՀՀ դրամը՝ հեղինակային հսկողության:
Վարչապետ Փաշինյանը նշել է այն բնակավայրերը, որտեղ իրականացվելու է նշված ծրագիրը. «Ըստ էության, արձանագրենք, որ սրանով մենք 6.2 մլրդ դրամի ներդրումային ծրագիր ենք սկսում՝ խմելու ջրի ցանցերի վերականգնման համար: Եվ հիմա այն բնակավայրերում, որոնց անունը կբարձրաձայնվի, որոշ հատվածներում ընդհանրապես ջրագիծ չկա, և ջրագիծ կկառուցվի, իսկ այնտեղ, որտեղ կա, վերակառուցում և նոր ջրագծեր կլինեն: Խոսքը հետևյալ բնակավայրերի մասին է. հիմնական մասը Արարատի մարզի բնակավայրեր են՝ Արարատի մարզի Արտաշատ և Մասիս քաղաքներ, Ազատավան, Բերդիկ, Բուրաստան, Շահումյան, Ոստան, Վերին Արտաշատ, Վերին Դվին, Դվին, Նոր Ուղի, Նոր Կյանք, Փոքր Վեդի, Ղուկասավան, Նոր Կյուրին, Սիսավան, Արալեզ, Արբատ, Խաչփար և Մխչյան գյուղեր, Գեղարքունիքի մարզի 5 բնակավայրեր՝ Ներքին Գետաշեն, Վարսեր, Վահան, Կարմիրգյուղ և Սարուխան գյուղեր և Սյունիքի մարզի երկու բնակավայրեր՝ Մեղրի և Ագարակ քաղաքներ:
Հարգելի գործընկերներ, դուք հիշում եք, որ Կառավարության նիստում վերջին շրջանում մենք հատ-հատ բարձրաձայնում ենք այդ ծրագրերը, և նաև ես ի սկզբանե ասել եմ, որ կոնկրետ ծրագրերի բարձրաձայնման նպատակը ոչ միայն իրազեկելն է հանրությանը, թե մենք ինչ գործողություններ ենք անում, այլև հանրության արձագանքներն ստանալը, թե ինչպես են տեղերում այդ աշխատանքներն իրականացվել: Պիտի ասեմ, որ նախորդ շրջանում մեր բարձրաձայնած ծրագրերից մեկ-երկուսի վերաբերյալ ունենք նեգատիվ արձագանքներ այն մասին, որ պատշաճ ձևով չի իրականացվել ծրագիրը կամ այն տեղում չի իրականացվել, որ պետք է իրականացվեր: Կարող ենք արձանագրել, որ սրանով հասել ենք նպատակին, որպեսզի նաև հանրությունը լիարժեք տեղեկանա: Այժմ մեկ դեպքով կարծես թե ունենք ծառայողական քննություն՝ Պետական վերահսկողության ծառայությունն է զբաղվում, նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Եվ եթե հետագա քննարկման ընթացքում ի հայտ գա անհրաժեշտություն՝ նյութեր ուղարկել իրավապահ մարմիններին, նյութերը կուղարկվեն նաև իրավապահ մարմիններին»:
Գ. Սանոսյանի պարզաբանմամբ՝ նշված բնակավայրերի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ դրանք «Վեոլիա ջուր» ընկերության սպասարկման տիրույթում են, և կան կարգավորման ենթակա խնդիրներ: Մասնավորապես, Արարատի մարզի 20 բնակավայրերը և ևս 50 բնակավայր հիմնականում Գառնիի աղբյուրների ջրով և տեղում պոմպերով են ջրամատակարարումն ապահովում, ծրագրում ներառված 20 բնակավայրը գտնվում են ամենավատ վիճակում: Մեղրիի և Ագարակի պարագայում ամբողջովին կառուցվելու են ջրի մաքրման նոր կայաններ. Ագարակի մաքրման կայանը կառուցվել է 1960-ական թթ., որի ոչ միայն վիճակը լավ չէ, այլև հզորությունը չի բավարարում: Նույնը վերաբերում է նաև Մեղրիին: 6.2 մլրդ ՀՀ դրամից շուրջ 2 մլրդ ՀՀ դրամն ուղղվելու է Մեղրիում և Ագարակում ջրի մաքրման նոր կայանների կառուցմանը:
Վարչապետը նկատել է, որ թե՛ ոռոգման, թե խմելու ջրի ամենամեծ պրոբլեմը համակարգում տեղի ունեցող կորուստներն են, և կա կորուստների 2 ուղղություն: «Մի մասը վարչարարության կորուստներ են՝ չֆիքսված գծեր կամ, ենթադրենք, տեղում ինչ-որ ստվերային գործարքներ, բայց հիմնական՝ շատ մեծ մասն այն է, որ ջրի մատակարարման համակարգը մաշված, քայքայված է, այսինքն՝ ջուրը խողովակով գնալու փոխարեն լցվում է հողի մեջ և տեղ չի հասնում՝ ենթադրենք, 100 լ ջուր ենք բաց թողնում, նշանակության կետ հասնում է երբեմն 40 լ, 30 լ, 20 լ, և բնականաբար, ջուրը սպառողներին չի հասնում», – ասել է Կառավարության ղեկավարը և անդրադարձել նաև «Վեոլիա ջուր» ընկերության գործունեությանը: ««Վեոլիա ջուր» ընկերության հետ մենք ունենք կնքած պայմանագիր, գործընկերային հարաբերություններ, իրենք ունեն պարտավորություններ, Կառավարությունն ունի պարտավորություններ, և համակարգն արդյունավետ կառավարելու համար մենք պետք է փոխադարձաբար մեր պարտավորությունները հնարավորինս ժամանակին և ճշգրիտ կատարենք: Արդյունքում, իհարկե, պետք է շահի սպառողը, քաղաքացին», – եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...